Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


2019-ին նույն զորամասում սպա է ինքնասպություն գործել, հետևություն չի արվել, շտաբի պետն ազատվել է պաշտոնից. զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքով ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները

SOCIETY

 

Tert.am-ը մանրամասներ էր հայտնել հունվարի 30-ին Պաշտպանության բանակի N զորամասում, ինչպես մամուլում է նշվում՝ «էլիտար» զորամասում,  շարքային Վահրամ Ավագյանի մահվան հանգամանքների վերաբերյալ, համաձայն որի՝ զինծառայողի ու համածառայակիցների միջև վիճաբանություն է տեղի ունեցել ծխարանում, այնուհետև կրակադաշտ գնալու ճանապարհին, իսկ հրաձգարանում տեղի է ունեցել զինծառայողի մահվան դեպքը:

Tert.am-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին Պաշտպանության բանակում զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան դեպքից հետո ՊԲ՝ արդեն նախկին գլխավոր հրամանատար Կարեն Աբրահամյանի հրամանով ծառայողական քննություն է նշանակվել: Պարզվել է, որ այդ զորամասում նախորդ տարի ևս սպայի ինքնասպանության դեպք է գրանցվել և հրամանատարական կազմը հետևություններ չի արել, հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետն ազատվել է պաշտոնից:

Tert.am-ին հայտնի է դարձել, որ ըստ ծառայողական քննության ձեռք բերված տվյալների՝ դիտաշտարակի ուղղությամբ շարքային Վահրամ Ավագյանի արձակած կրակոցը, հավանաբար, ուղղված է եղել դիտաշտարակում գտնվող շարքային Խ. Գասպարյանի ուղղությամբ: Վերջինս մտերմիկ հարաբերությունների մեջ է գտնվել շարքային Դավիդ Առաքելի Մովսիսյանի հետ, ով գործով մեղադրյալ է, և հնարավոր է, որ խառնված լիներ ծխարանում տեղի ունեցած վիճաբանությանը:

Ըստ այդ արդյունքների՝ պնդում է արվում, որ դեպքը տեղի ունենալուն նպաստել է զորամասում և ստորաբաժանումում տիրող իրավիճակը, մասնավորապես` այն, որ զորամասի հրամանատար, գնդապետ Ն. Մխիթարյանը խորությամբ չի տիրապետել զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին (պաշտոնը ստանձնել է 2019թ. օգոստոսին), հետևություններ չի կատարել մինչ այդ ԶՈՒ-ում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից, հետևողական աշխատանքներ չի տարել զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի կողմից մի քանի անգամ բարձրացված խնդրահարույց  հարցերի ուղղությամբ՝ վերաբերող 2 ՌՀԴն-ում (ռեակտիվ հրետանային դիվիզիոն) տիրող իրավիճակին:

Հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Գ. Արզանգուլյանը չի կատարել իր պարտականությունները, անհասկանալի պատճառներով խորամուխ չի եղել ՌՀԴն-ում տիրող իրավիճակին, խնդրահարույց հարցերի լուծման ուղղությամբ գրեթե աշխատանքներ չի իրականացրել կամ կատարել է անարդյունավետ: ՌՀԴն-ում տիրող բարքերին և ոչ կանոնադրային հարաբերություններին վերաբերվել է մակերեսորեն, չնայած, որ անցյալ տարի այդ ստորաբաժանումում է գրանցվել սպայի ինքնասպանությունը, սպայի կողմից անհնազանդության փորձը, իսկ ծառայողական քննության արդյունքներով պարզ է դարձել, որ անտարբերություն է դրսևորել նաև ստորաբաժանումում արտոնյալ կարգավիճակով գտնվող զինվորների հանդեպ:

Անձնակազմը մատնված է եղել ինքնահոսի, ստորաբաժանումում տիրել են միջանձնային ոչ կանոնադրային փոխհարաբերություններ, առկա են եղել արտոնյալ կարգավիճակով      զինծառայողներ: Համատարած տիրել է անտարբերություն, աչք է փակվել տիրող անառողջ մթնոլորտի վրա, չեն կատարվել վերադաս հրամանատարության հրամանների պահանջները:

Պաշտոնատար անձանց գործողություններում մեղմացնող հանգամանք է դիտարկվել դիվիզիոնի հրամանատարի ԲՀԱԳ տեղակալի նորանշանակ լինելը՝ հունվարի 24-ին, մյուս պաշտոնատար անձանց վերաբերյալ մեղմացնող հանգամանքներ չկան, սակայն առկա են ծանրացնող հանգամանքներ` զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի, զորամասի հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալի, 2-րդ ՌՀԴն հրամանատարի և ՌՀԴն հրամանատարի տեղակալ-շտաբի պետի գործողություններում, մասնավորապես` զինված ուժերում և Պաշտպանության բանակում տեղի ունեցած նմանատիպ դեպքերից ճիշտ հետևություններ չկատարելու, պաշտպանության նախարարի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանների ոչ պատշաճ կատարելու ուղղությամբ:

Ծառայողական քննությամբ պարզվել է հետևյալը.  դեպքը տեղի է ունեցել անձնակազմի շրջանում տիրող ոչ կանոնադրային փոխհարաբերությունների, զորամասի և ստորաբաժանման հրամանատարական կազմի կողմից իրենց պարտականությունների ոչ պատշաճ կատարման, նմանատիպ դեպքերից հետևություններ չկատարելու պատճառներով: Շարքային Վ. Ավագյանը փորձել է վրեժ լուծել իր անձը վիրավորած համածառայակիցներից, մինչև նրանց հրաձգության վայրից զորամաս վերադառնալը, որտեղ, ըստ նախնական և դեռևս մինչև վերջ չպարզված տվյալների, իբր պետք է շարունակվեր առավոտյան ծխարանում տեղի ունեցած միջադեպի պարզաբանումը:

Հավանաբար, շարքային Վ. Ավագյանն անվճռականությունից կամ այլ` ծառայողական քննությամբ չպարզված հանգամանքներից ելնելով մինչև վերջ չի հասցրել իր մտադրությունը, հնարավոր է իր կողմից կատարած արարքը՝ անկանոն կրակոցներ արձակելը, համարել է անելանելի իրավիճակ և դիմել ինքնասպանության: Ելնելով վերոգրյալից` հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով ՊԲ արդեն նախկին հրամանատարը կարգադրել է.
 
Ենթարկել կարգապահական տույժերի`       

1. Հայտարարել «խիստ նկատողություն».  ՊԲ N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արարատ  Խաչատրյանին

2. Ռեակտիվ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ  Գևորգյանին

3. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հրամանատարի ՊԺԿ, ավագ լեյտենանտ Սամվել Փարամազյանին

4. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային մարտկոցի ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դասակի հրամանատար-մարտկոցի ավագ սպա, լեյտենանտ Վահագն  Վարդանյանին

Հայտարարել «Նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ  համապատասխանության մասին»՝

1. Զորամասի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Բորիսի Մխիթարյանին`

2. Զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Էրիկ Գավրուշի Իսրայելյանին

3. Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, փոխգնդապետ Գագիկ Արզանգուլյանին

4. Զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Բորիս Բաբայանին

5. Հաշվի առնելով, որ 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ,մայոր Գևորգ Գևորգյանն ունի գործող  կարգապահական տույժ` «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» (տրված ՊԲ N զորամասի հրամանատարի 18.01.2020թ. № 58 հրամանով), ուստի նրա նկատմամբ ենթակա է կիրառման ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, այն է` նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան  թափուր պաշտոն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից:

6. ՊԲ 39138 զորամասի 2-րդ ԲՄ-21-ի ռեակտիվ հրետանային դիվիզիոնի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Խաչիկ Արարատի Աղաբեկյանին կարգապահական տույժի չենթարկել՝ հաշվի առնելով, որ նոր է նշանակվել տվյալ պաշտոնին:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում, ինչպես տեղեկացրել էր Tert.am-ը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մովսիսյանին,  Խ. Գասպարյանին և Ա. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով,  և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Կրտսեր սերժանտ Ս. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի 2-ին Վահրամ Ավագյանի հարազատները զինծառայողի դին վերցրել և գալիս էին Կառավարության մոտ, նրանք պնդում էին, որ իրենց որդին ինքնասպան չի եղել։ Զոհված զինծառայողի հարազատների հետ Էջմիածնում հանդիպել էր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ինչից հետո զինծառայողի հարազատները դադարեցրել էին բողոքի ակցիան և հուղարկավորել զինծառայողին։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal