Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Օրենք­ներն անհ­րա­ժեշ­տու­թյուն են, այս­տեղ խնդիրն այլ է». ի՞նչ կտա հաշ­ման­դա­մու­թյան խմբե­րի անուն­նե­րի փո­փո­խու­թյու­նը

INTERVIEW

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի երկու նախագիծ, որոնք անմիջականորեն վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին։ Նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, այս ոլորտում կառավարության և լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները և այլ հարցեր։ 

Սահմանվում է դրույթ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի, ինչպես նաև հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելելու վերաբերյալ: 

Բացի դա, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ, իսկ պետությունը երաշխավորություն է ստանձնում այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի և համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: 

Որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ չնայած սահմանված պահանջներին, պարբերաբար քաղաքաշինության և այլ ոլորտներում խախտվում են հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովելուն առնչվող նորմերը: 

Մատչելիության վերահսկողության և խթանման նպատակով այս նախագծով նախատեսվում է ստեղծել մատչելիության հանձնաժողով, որի առջև դրվում են մատչելիության պաշտպանության և ապահովման նկատմամբ վերահսկողության, համընդհանուր դիզայնի սկզբունքների ապահովման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման, հանրային իրազեկվածության բարձրացման և այլ խնդիրներ: 

Նախարարությունը հանրային քննարկման հարթակում ներկայացրել է նաև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, որի կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրի գործոնների ունեցած ազդեցության: 

Մասնավորապես՝ նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: 

Օրենքների ընդունումը, դրանցում կատարվող փոփոխություններն, իհարկե, կարևոր են, բայց շատ ավելի կարևոր է, որ այդ օրենքները կիրառվեն առօրյա կյանքում։ «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ նոր կարգավորումներն ու օրենքները, հիմնված միջազգային լավագույն չափանիշների և փորձի վրա, անհրաժեշտություն են։ 

«Դրանք օրենսդրական արդյունավետ դաշտ են ստեղծում, այստեղ խնդիրն այլ է։ 

Մենք ունեցել ենք լավ օրենքներ, բայց կիրառումը միշտ թույլ է եղել։ Ընդհանրապես, օրենքի հանդեպ հարգանքն այնքան էլ ուժեղ չէ, հաշմանդամության հարցերը, կարծես թե, միշտ էլ հետին պլան են մղվում, այնքան էլ չեն կարևորվում որոշում կայացնողների կողմից։ Կարող եմ օրինակ բերել։ 

Դեռևս 2007 թվականին մատչելի միջավայր ստեղծելու նպատակով ընդունվել են շինարարական նորմերը, բայց դրանց կիրառումը միշտ կամայական է։ Շատերը չեն կարևորում դրանք, և այսօր էլ ունենք հանրային նշանակության նորակառույց շինություններ, որոնք մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասում է Ալավերդյանը։ 

Նա նշում է՝ մշտապես խոսվում է այն մասին, որ հաշմանդամություն ունեցող անձը խնդիր ունի ինտեգրվելու հասարակությանը, ինչը սխալ է։ «Պետության խնդիրն է՝ ստեղծել բոլոր պայմանները, որ լինի ներառական հասարակություն։ Դու ստեղծում ես բոլոր պայմանները, որ մարդը կարողանա, այսպես ասած, լիարժեք ապրել իր հնարավորության սահմաններում։ 

Պարզ է, որ տարբեր մարդիկ ունեն տարբեր հնարավորություններ բոլոր առումներով՝ առողջական, ֆինանսական, գիտական, ստեղծագործական և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։ Անդրադառնալով խնդիրներին, որոնց այսօր էլ բախվում են հաշմանդամություն ունեցողները, «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրենն ասում է՝ դրանք շատ են ու բազմազան։ 

«Շատ հրատապ է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը։ Մեր կազմակերպությունը փորձում է այն հնարավորինս լուծել։ 

Ցավոք, անցած տարվանից սկսած զրկվել ենք պետական աջակցությունից։ Այս տարի նույնիսկ մրցույթ չի հայտարարվել, իսկ հայտարարված մրցույթների մեջ էլ չկա զբաղվածության թեման։ 

Այս հարցում պետք է համապարփակ ծրագիր, պետությունը պետք է ավելի ակտիվ լինի։ Բացի դա, բավական սուր է վերականգնողական միջոցների խնդիրը, ունենք որակյալ և ժամանակակից վերականգնողական տարբեր սարքերի և կենտրոնների անհրաժեշտություն»,-ընդգծում է Արմեն Ալավերդյանը՝ հավելելով, որ հրատապ լուծում պահանջող խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank