Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փաս­տա­վա­վե­րագ­րա­յին մա­սով խնդիր չու­նենք.կա այդ ամե­նը շա­րու­նա­կա­բար աշ­խար­հին հասց­նե­լու խնդի­րը»

INTERVIEW

Այսօր Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրն է։ Հետհայացք նետելով անցած տարիների ընթացքում մեր կողմից իրականացվող քայլերին, իրականությունը ճիշտ տեղ հասցնելու ու ներկայացնելու քաղաքականությանը, ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան այս առումով առանձին է դիտարկում Բաքվի և Սումգայիթի ջարդերը։

«Սումգայիթի հայերի ջարդերի դեպքում ապացուցողական բազան այլ էր։ Այս պարագայում շատ ավելի հեշտ էր ներկայացնել իրականությունը, քանի որ եղել են քրեական գործեր և դատավճիռներ։ Ճիշտ է, մի տեղում չկենտրոնացնելու նպատակով այդ դատական գործերը ցրել էին ամբողջ ԽՍՀՄ-ով մեկ, որ մարդկանց մոտ հուզմունք չառաջանա և հնարավոր չլինի հանրային մեծ արձագանք տալ։ 

Ամբողջ Խորհրդային Միության տարածքով այդ քրեական գործերը բաշխեցին, բայց, այնուամենայնիվ, կան դատավճիռներ, և մենք գիտենք, որ այս առումով իրավական տեսանկյունից փաստացի ինչ-որ պատասխան ստացել են։

 Իհարկե, դա չի եղել կազմակերպիչների մակարդակով ու ամբողջական մասշտաբով, բայց գոնե ինչ-որ չափով կարող ենք փաստել, որ այդ ամենը ֆիքսվել է իրավական համակարգի կողմից։ Ինչ վերաբերում է արդեն Բաքվի ջարդերին, ապա այդ դեպքում մենք գեթ մեկ պատժված չունենք։ 

Սումգայիթի մասով իրավական տեսանկյունից մեր դիրքերն ավելի հստակ ու ամուր են»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետը։ Խոսելով քարոզչական տիրույթում մեր կողմից իրականությունը ներկայացնելուն ուղղված աշխատանքների ու դրանց արդյունավետության մասին՝ նա շեշտեց. «Կան ֆիլմեր, գրքեր, կա նաև ականատեսների հիշողությունների, տուժածների, վկաների, փախստական հայերի ֆոտո-վիդեո խրոնիկան։ 

Տարիների ընթացքում այդ «մոզայիկան» հնարավորինս հավաքվել է ու ամբողջական տեսք է ստացել, և այդ ամենը շատ նրբորեն զետեղվել ու տարածվել է տեղեկատվական դաշտում։ Կան նաև հատուկ կայքեր, որոնցում այդ ամենն իր տեղը գտել է։ Այսինքն, փաստավավերագրային մասով մենք խնդիր չունենք։ Այս պահի դրությամբ կա այդ ամենը շարունակաբար աշխարհին հասցնելու խնդիրը։ Ինչ վերաբերում է պետական կառույցներին, նախևառաջ իրենք պետք է համակարգված աշխատեն։ 

Պետք է ընդհանուր ռազմավարություն լինի, պետք է նոր պրոդուկտներ ստեղծվեն։ Հնարավոր չէ ամեն տարի օգտագործել նախկինում եղածը, միջազգային հանրությանն անընդհատ նույնը չի կարելի ներկայացնել։ Այս առումով պետք է հաշվի առնենք, որ տեղեկատվական պատերազմը մոդիֆիկացվում, տրանսֆորմացվում և փոխում է իր ձևերն ու ոճը, ինչին պետք է հարմարվել, պատրաստ լինել։ 

Պետք է պատրաստվել նախապես ու միշտ հարձակողական լինել»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ պատասխանատու բոլոր պետական կառույցները պետք է համակարգված իրականացնեն այդ աշխատանքը. 

«Նախկինում պրոդուկտը ստեղծվում էր, բաշխվում էր պետական կառույցների միջև, և պատասխանատուները տարածում էին այն. թե՛ ԱԳՆ-ն, թե՛ սփյուռքի նախարարությունը, թե՛ դեսպանատները և թե՛ համայնքները համատեղ աշխատում էին, կազմակերպվում էին միջոցառումներ, տապալվում էին ադրբեջանական միջոցառումներն ու ադրբեջանական ապատեղեկատվության դեմ գրոհ էր տարվում»։ 

Ա. Էլիբեկովայի հետ զրույցում անդրադարձանք նաև Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական հերթական հակահայ քարոզչությանը, որն այս տարի մի շարք փորձագետների կողմից առավել ակտիվ էր գնահատվել։ Ադրբեջանագետը շեշտեց, որ Խոջալուի թեմայով Ադրբեջանը միշտ է ակտիվ եղել։ «Այնպես չէ, որ իրենք տարիներ շարունակ ոչինչ չեն արել և այս տարի անսպասելիորեն գրոհ արեցին։ 

Այդ գրոհը միշտ կա, որին պետք է նախապես պատրաստվել։ Ոչ թե կանխագուշակել, թե ինչ են անելու, այլ պատրաստվել բոլոր հնարավոր սցենարներին։ Այս տարի, փաստորեն , կոնկրետ Խոջալուի թեմայով Ադրբեջանը պարզապես լրացրեց վակուումը։ 

Հասկացավ, որ հակազդեցություն չկա ու անպատիժ է մնում և իր թե՛ լոբբիստական, թե՛ ֆինանսական, թե՛ քարոզչական լծակներն սկսեց այդ ուղղությամբ օգտագործել՝ իր համար ավելի բարենպաստ պայմաններում։ 

Երբ զգում են, որ ձևավորվել է վակուում ու հզոր հակահարված չկա, դիտարկում են թույլ տեղերն ու խփում են ամենաթույլ տեղերին. սա հիբրիդային պատերազմում ընդունված գործելաոճ է հակառակորդի կողմից ։ Հիմա մեր խնդիրն է թույլ չտալ Ադրբեջանին բռնել մեր թույլ տեղը»,-ասաց նա՝ շեշտելով, որ Ադրբեջանը իր քարոզչության մեջ ճկուն է։ 

«Այս առումով իրավիճակն անընդհատ փոփոխվում է, և ձեռքը պետք է պահել զարկերակի վրա, որպեսզի հասկանանք, ինչ միտումներ են գերիշխում ադրբեջանական քարոզչության մեջ։

 Դրա համար անընդհատ պետք է մոնիթորինգ անել, վերլուծել ու հասկանալ, թե ադրբեջանական քարոզչությունը որ ուղղությամբ է հարձակվելու։ Տարվա ընթացքում կան ստաբիլ իրավիճակներ, ժամանակահատվածներ, որոնց պարագայում հստակ գիտենք, որ խնդիր է լինելու։ 

Բայց զուգահեռ՝ կան նաև սիտուատիվ իրավիճակներ, որոնք պետք է հաշվարկել։ Հիմա մեր քարոզչության պատասխանատուների խնդիրն է դա հաշվարկել, ու այդ դաշտում նախապես նախահարձակ լինել, բռնել ադրբեջանական հատվածի թույլ կողմերը և օգտագործել այն՝ հօգուտ մեր քարոզչական պատերազմի։ Այս մեխանիզմն իրականում շատ պարզ է»,-եզրափակեց Ա. Էլիբեկովան։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal