Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հնդկաստանից՝ Հայաստան. սեղանի խաղերի թագուհու պատմությունը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևի թե աշխարհի ամենահայտնի և հասանելի սեղանի խաղը շախմատն է: Սեղանի խաղերի շարքում շախմատն առաջինն է, որին պաշտոնապես տրվել է սպորտային խաղի կարգավիճակ: Ընդ որում, ներկայումս շախմատը չի սահմանափակվում միայն այդ խաղի սիրահարների զբաղմունք լինելով. այն այսօր հայտնի է նաև պրոֆեսիոնալ բազմաթիվ մրցաշարերով, որտեղ շրջանառվում են հսկայական գումարներ: 

Եվրոպական երկրները, Ասիան և Արևելքը իրենց ներդրումն են ունեցել շախմատի զարգացման պատմության մեջ: Խաղն առաջին անգամ հայտնվել է Հնդկաստանում որպես ռազմական գործողությունների ուսուցման ռազմավարության և մարտավարության մեթոդ:

 Ըստ մի հին լեգենդի, Սեսսա անունով հնդիկ մաթեմատիկոսը խաղը ներկայացրել է հարուստ ռաջային, որին այն շատ է դուր եկել, և իր երախտագիտությունը հայտնելու համար նա խոստացել է Սեսսային վճարել այնքան, ինչքան ցանկանա: 

Զարմանալի է, բայց մաթեմատիկոսը ընտրել է վարձատրություն բրնձի կամ ցորենի հատիկների տեսքով: Սեսսան ասել է, որ կվերցնի այնքան հատիկ, որքան կտեղավորվի շախմատի տախտակի վրա, բայց Ռաջան տախտակի առաջին վանդակին պետք է դնի մեկ հատիկ, իսկ հաջորդ վանդակին դրանից երկու անգամ ավելի և այդպես շարունակ: 

Փաստորեն մաթեմատիկոսի ուղեղը լավ է աշխատել, քանի որ այդ սկզբունքով շախմատի տախտակին դրված հատիկների ընդհանուր քաշը կազմում է գրեթե 1,2 տրիլիոն տոննա: Պարզ է, որ նույնիսկ հարուստ ռաջան ի վիճակի չէր վճարել նման գին, և նա ստիպված դրժել է տված խոստումը: Շախմատը զգալիորեն փոխակերպվել է՝ հայտնվելով Արևելքում:

 Փոփոխություններ տեղի են ունեցել շախմատի խաղաքարերի տեսքի մեջ, արդյունքում շախմատի քարերը դարձել են ներկայիս աբստրակտ քարերի նման: Շախմատի խաղաքարերի պարզեցման շնորհիվ դրանց արտադրությունը ավելի քիչ ժամանակ և աշխատուժ է պահանջել, հետևաբար շախմատը էժանացել է: Արդյունքում շախմատ խաղալը դադարել է լինել ռազմավարական վարժանք ազնվականների համար և հասանելի է դարձել հասարակ մարդկանց: 

Այդ ժամանակվանից շախմատը դարձել է ստանդարտ սեղանի խաղ: Եվրոպայում շախմատի տարածումն ու ներդրումը անցել է փշոտ ուղիով: Խաղն անմիջապես արգելվել է եկեղեցու կողմից: Բայց դա միայն ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել շարքային քաղաքացիների և ֆեոդալների մոտ: Որպես արդյունք՝ շախմատն արդեն 15-րդ դարում աշխարհի ամենատարածված և հայտնի խաղն է դարձել: 

Շախմատն իր զարգացման ընթացքում փոխվում է անընդհատ: Մշակվում են նոր կանոններ, հայտնվում են նոր ռազմավարական հնարքներ և քայլեր: Ներկայումս յուրաքանչյուրը կարող է բացարձակապես հանգիստ շախմատ խաղալ տանը համակարգչով կամ համացանցով: 

Անցկացվում է նույնիսկ առցանց շախմատի միջազգային մրցաշար: Իսկ շախմատի պատմությունը դեռ չի ավարտվել, քանի որ այդ խաղի սիրահարների և երկրպագուների պրպտուն մտքերը անպայման կներկայացնեն նոր և հետաքրքիր նորարարություններ: Հայաստանում շախմատը հայտնի է դեռ վաղ միջնադարից: Այն երբեմն անվանում են նաև ճատրակ: Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր: 

Ըստ նրանց՝ շախմատը Հայաստան են բերել արաբները Հնդկաստանից: 1967 թվականին կատարված հնագիտական աշխատանքների ժամանակ միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինում հայտնաբերվել են շախմատի խաղաքարեր: Շախմատի մասին հիշատակումներ կան Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող 1100-1200-ականների հայերեն ձեռագրերում, ներառյալ 13-րդ դարի Վարդան Արևելցու ձեռագիրը։ 

Սակայն շախմատը մեր երկրում առավել լայն ճանաչում է ստացել ԽՍՀՄ տարիներին: Այսօր էլ մոտ երեք միլիոն բնակչությամբ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաուժեղ շախմատային երկրներից մեկը: Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկրներից է:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal