Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության․ ապօրինությունը բացահայտվել է

SOCIETY

 

ՀՀ գլխավոր դատախազությունից ստացված գրության հիման վրա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2001 թվականին Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, կեղծիք կատարելով, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3 հասցեի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։ Այդ հասարակական կազմակերպության խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, անտեսելով, որ հիշյալ շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում և ինքն ի պաշտոնե իրականացնում է պատմամշակութային հուշարձանների պահպանության պարտականություն, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նրան ի պաշտոնե հայտնի լինելու պարագայում, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքներով չփոխանցվող հողերի ցանկում, հողատարածքը մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձը, գրությանն ի պատասխան, տրամադրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնց հիման վրա հողամասերը ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։

 

Այնուհետև, 2007 թվականին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28 միլիոն 800 հազար դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության՝ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները։ Այդ ընկերությունն իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ․ շենքի հյուսիսային հատվածը քանդվել է, որոշ պատուհաններ լցափակվել են։

 

Արդեն 2011 թվականին, հասարակական կազմակերպությունը, դարձյալ խախտելով Երևանի քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3 հասցեի 201 միլիոն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը, որպես ավանդ, ներդրել է մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։ Հիշյալ հասարակական կազմակերպության նախագահի կողմից 2012 թվականի հունիսի 27-ին ընկերության 100 տոկոս բաժնեմասը 550 հազար դոլարով ձևական գործարքի արդյունքում օտարվել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը հանդիսացել է Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինը։ Այնուհետև ձևական գործարքների միջոցով նշված 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25 տոկոսը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25 տոկոսը մնացել է օֆշորային ընկերությանը։

 

Ապօրինությունների հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 201 միլիոն դրամի վնաս։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal