Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով Հա­յաս­տա­նում ՀՆԱ-ի բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ չի գրանց­վի»

INTERVIEW

Կորոնավիրուսը շարունակում է իր ազդեցությունը թողնել համաշխարհային տնտեսության վրա։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի և Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ զրույցում փորձել ենք հասկանալ 2008թ. տնտեսական ճգնաժամի և այսօր առկա իրավիճակի համադրելիությունը, խոսել նաև մեր երկրի տնտեսական իրավիճակից բխող այն քայլերի մասին, որոնք կօգնեն հնարավորինս քիչ վնասներ կրել։ 

Մեր զրուցակիցների պնդմամբ՝ 2008թ.-ի և այսօրվա իրավիճակները տարբեր են։ «2008ին մենք ունեինք ֆինանսական ճգնաժամ, որի դրդապատճառները բացառապես տնտեսական էին։ Այդ ժամանակ նահանջ նկատվեց ամբողջ համաշխարհային տնտեսության պարագայում։ Հիմա գործ ունենք դեռևս չկառավարվող կամ դժվար կառավարելի երևույթի հետ։ 

Հետևանքների տեսանկյունից, այո, կարելի է ինչ-որ զուգահեռներ անցկացնել, բայց ծագման առումով երևույթները տրամագծորեն տարբեր բաներ են։ Հիմա, այո, ֆինանսական շուկաներում որոշակի վայրիվերումներ կան, բայց դրանք մեկին մեկ չեն կրկնում 2008 թվականի կտրուկ և շատ ակնհայտ անկումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վ. Բոստանջյանը։ Կիսելով վերջինիս կարծիքը՝ Գ. Մակարյանը նշեց. 

«2008թ.-ի հետ համեմատական անցկացնել պետք չէ, որովհետև 2008-ի ճգնաժամը, հատկապես ֆինանսատնտեսական մասով այնպիսին էր, որ հարվածեց հզոր պետությունների էկոնոմիկային, և այդ ազդեցությունը տարածվեց աշխարհի գրեթե բոլոր երկրների վրա։ Կորոնավիրուսը դեռ մոտ հիսուն երկրում է գրանցվել, և այս առումով չկան 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի մասշտաբները։

 Նշված ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ աշխարհի բոլոր երկրների համախառն ներքին արդյունքների աճը էականորեն դանդաղել էր, Հայաստանի ՀՆԱ-ն -14,6 տոկոս դարձավ, թեպետ նշվում էր, որ իրականում ՀՆԱ-ի -18,-19 և անգամ -20 տոկոս ցուցանիշ է գրանցվել»։ Վարդան Բոստանջյանի խոսքով, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները տարբեր երկրներում տարբեր կերպ կարող են արտահայտվել. 

«Այն երկրներում, որտեղ առանց այդ էլ թույլ ֆինանսական համակարգ կա, այս երևույթը տնտեսության վրա էական մեծ ազդեցություն չի ունենալու։ Կարող է ազդել, օրինակ, այն առումով, որ սուբյեկտները որոշ ժամանակ կխուսափեն որևէ գործունեություն սկսելու մտադրությունից, թեպետ մեր երկրի պարագայում այդ տրամադրություններն առանց այդ էլ երկչոտ էին։ Ընդհանուր առմամբ, անկախ մեր երկրում կորոնավիրուսի առկայությունից կամ բացակայությունից, մեր տնտեսությունը թույլ է, ինչը պայմանավորված է տնտեսության ընդհանուր կառուցվածքով։ 

Մենք չունենք ժամանակակից ուղղություններ, ինչը ցցուն արտահայտված է մեր ՀՆԱ-ում։ Շատ է խոսվել համաշխարհային շուկաներում պահանջարկ ներկայացնող արժեք ստեղծելու մասին, բայց դեռ հեռու ենք նման իրավիճակից, և կորոնավիրուսը լինի, թե՝ ոչ, մեր տնտեսական համակարգը տխուր իրավիճակում է։ Չպետք է հուզվել այն հայտարարություններից, թե ամեն ինչ հոյակապ էր, իսկ կորոնավիրուսը եկավ ու խանգարեց»։ 

Իր հերթին Գագիկ Մակարյանը ընդգծեց. «Հայաստանի դեպքում կորոնավիրուսի պատճառով երբեք ՀՆԱ-ի բացասական ցուցանիշ չի գրանցվի՝ այն չի իջնի մինուսի։ Կորոնավիրուսն ավելի շատ կազդի զբոսաշրջության զարգացման վրա, ինչի հետևանքով որոշակիորեն կարող է նվազել միկրո, փոքր և միջին բիզնեսի եկամտաբերությունը։ Այդուհանդերձ, եթե անգամ զբոսաշրջության առումով նվազում լինի, իրավիճակը կվերադառնա նախկին տարիների մակարդակին, երբ զբոսաշրջությունը Հայաստանում առանձնապես զարգացած և ակտիվ չէր։ 

Մեկ այլ հանգամանք էլ կա, ըստ որի՝ կարող ենք ասել, որ իրավիճակը համադրելի չէ 2008թ.-ի հետ։ Այո, կարող է մոբիլությունը նվազել, օրինակ՝ մարդիկ խուսափեն զբոսաշրջությունից, միջազգային կոնֆերանսներ, միջազգային մակարդակի մեծ ֆորումներ, համերգներ, անգամ ֆուտբոլային կամ սպորտային միջոցառումներ չլինեն։ Այնուամենայնիվ, այս բոլոր դեպքերը երբեք չեն կարող մեծ տնտեսական ազդեցություն թողնել երկրների տնտեսությունների աճի վրա»։ 

Մոբիլության խնդիրը դիտարկելով նաև Հայաստանի տեսանկյունից՝ Գ. Մակարյանը նշեց. «Վստահ եմ, որ այս տարի հայերն այդքան համարձակորեն չեն գնա Վրաստան, Անթալիա կամ Եգիպտոս։ 

Իմ հաշվարկներով, միայն Վրաստանում, ընդհանուր առմամբ, հայերը Նոր տարվա կամ ամռան շրջանում ծախսում էին նվազագույնը 250 միլիոն դոլար։ Մի կողմից սպասվում էր, որ մեզ մոտ զբոսաշրջությունը ավելի պետք է զարգանար, խթանվեր, բայց ստացվում է, որ այդ զարգացումը դանդաղ կլինի։ Մյուս կողմից՝ մեր ժողովրդի մի մասը գումարները ոչ թե դրսում, այլ իր պետության ներսում կծախսի։

 Կարող ենք այս առումով որոշակի հավասարակշռումների մասին հաշվարկներ անել՝ ասելով, որ հայերը ոչ իհարկե 250, բայց գոնե հիսուն միլիոն դոլար կծախսեն սեփական երկրում։ Այո, հյուրանոցները, ռեստորանները, տուրիստական, տրանսպորտային ընկերությունները և փոքր բիզնեսը կտուժեն։ Այս առումով կնվազի, օրինակ՝ փոքր քանակով հուշանվերների արտադրությունը, աշխուժություն չի լինի նաև հյուրատնային բիզնեսի առումով, բայց բոլոր դեպքերում այս ամենը տնտեսական ազդեցության մեծ մասշտաբներ չի ունենա»։ 

Գագիկ Մակարյանը հավելեց, որ կորոնավիրուսը ֆորսմաժորային իրավիճակ է համարվում, իսկ ֆորսմաժորների դեպքում երկրները միմյանց ինչ-ինչ պայմանագրեր, պայմանավորվածություններ չկատարելու մեջ չեն մեղադրում։ Նա շեշտեց, որ Հայաստանի տնտեսական աճի վրա կորոնավիրուսի ազդեցությունը կարող է նաև այլ կերպ արտահայտվել։

«Ես շեշտեցի զբոսաշրջության մասին, բայց նկատենք, որ վերջին 2 տարիների ընթացքում Հայաստանում միջազգային տարբեր կոնֆերանսներ, գիտաժողովներ, համերգներ և այլ մասշտաբային շատ միջոցառումներ են կազմակերպվել, ինչը մեծ թվով զբոսաշրջիկների հոսք էր ապահովում։ 

Այստեղ էին գալիս միջազգային փորձագետներ, հյուրեր, դեսպաններ, դիվանագետներ, օտարերկրյա տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ և այլն։ Հիմա այս առումով էլ կարող է որոշակի պասիվություն նկատվել՝ կախված նրանից, թե ինչ զարգացում կլինի։ 

Ընդհանուր առմամբ, մոբիլության տեսանկյունից կոնսերվատիվ իրավիճակ պետք է ենթադրել, ինչն էականորեն կնվազեցնի ակտիվությունները։ Եվ այստեղ կարևոր են կառավարության ջանքերը՝ մասնավորապես այլ լծակներ, գործիքակազմ օգտագործելու տեսանկյունից. այս առումով ներքին ռեսուրսները պետք է լավ օգտագործել, ներքին արտադրողների և ներքին ներդրողների գործունեությունը պետք է խթանել, որպեսզի նրանք տնտեսական վերելք ապահովեն։ 

Այդ պարագայում ներքին աշխուժությամբ, ներքին տնտեսական աճի շնորհիվ կկարողանանք կոմպենսացնել ՀՆԱ-ի աճի նվազման այն հնարավոր պատճառներն ու հետևանքները, որոնց մասին արդեն նշեցի»,-ասաց Գ. Մակարյանը։ 

Նա չբացառեց նաև հայրենադարձության, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի նվազման հնարավորությունը։

«Կան երկրներ, որոնցում վիրուսն առավել տարածված է, և հայերն այս դեպքերում միշտ զգուշավոր են։ Մարդիկ կարող են ժամանակավորապես խուսափել արտերկրում սովորելու, ինչպես նաև աշխատանքային միգրացիայից։ Եվ այս առումով ներսում ակտիվությունը կարևոր է, որովհետև եթե մարդիկ չգնացին աշխատանքի, փորձելու են ներսում աշխատանք գտնել։ Նրանց պետք է փորձել աշխատանքով ապահովել։ Այսպիսի մարտահրավերներ և երևույթներ կան Հայաստանի առաջ, որոնք կառավարությունը պետք է հաշվի առնի»,-ասաց Գ. Մակարյանը։

Վարդան Բոստանջյանն էլ հավելեց, որ նման երևույթները իրենց այս կամ այն ազդեցությունն են թողնում, խնդիրը որոշում ընդունողների պրոֆեսիոնալիզմն է։

«Հասարակությունը կարող է դիմակայել, եթե որոշակի ժողովրդական իմաստնություն դրսևորի, բայց, բոլոր դեպքերում, նման արհավիրքներին դիմակայելու համար հեռատես մոտեցումներ են հարկավոր։ Առհասարակ, նման մոտեցումներն անհրաժեշտ են ինչպես սոցիալական, քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերի դեպքում։ Մեզ մոտ, ցավոք, թե՛ առաջինի, թե՛ երկրորդի և թե՛ երրորդի դեպքում կաղ վիճակ է»,-եզրափակեց տնտեսագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal