Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը և ար­տա­քին աշ­խար­հի հետ հա­ղոր­դակ­ցու­թյան խնդի­րը շրջա­փակ­ման մեջ գտնվող Հա­յաս­տա­նի հա­մար

ANALYSIS

Աշխարհով մեկ կորոնավիրուսի տարածման և հիվանդների թվի ավելացման արդյունքում պետությունների կառավարությունները խիստ միջոցառումներ են ձեռնարկում, որոնք նախատեսում են սահմանների խիստ վերահսկողություն և դեպի վարակի տարածման երկրներ այցելությունների և շփումների սահմանափակում։

Վարակի տարածումը այս պահի դրությամբ մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը։ Հիմնական հարվածն իր վրա է վերցրել չինական տնտեսությունը, որը վերջին տարիներին շարունակում էր տպավորիչ արդյունքներ գրանցել։ Ու այս իրավիճակում արդեն իսկ մասնագետները մտավախություն ունեն, որ օտարերկրյա ներդրողները Չինաստանից կարող են դուրս գալ և տեղափոխվել այլ երկրներ։

Այսինքն՝ որոշ երկրներ կարող են օգտվել ստեղծված իրավիճակից։ Նույնիսկ խոսվում է այն մասին, որ բազմաթիվ ձեռնարկություններ կարող են տեղափոխվել Մեքսիկա՝ այդ երկրի տնտեսական զարգացմանը լրացուցիչ խթան հաղորդելու համար։

Այնպես որ, կորոնավիրուսի տարածումը համաշխարհային տնտեսական լանդշավտում փոփոխություններ բերելու հետ մեկտեղ՝ նաև աշխարհաքաղաքական տեղաշարժեր է խոստանում, և որոշ երկրներ կարող են տուժել դրանից, իսկ առանձին պետություններ՝ շահել։

Կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը նուրբ մոտեցում է պահանջում նաև Հայաստանի դեպքում, քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրադրությունում, Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ և փորձում մեկուսացնել արտաքին աշխարհից։

Այսպիսի իրավիճակում Հայաստանին մնում է իր կապն արտաքին աշխարհի հետ ապահովել Իրանի և հատկապես Վրաստանի միջոցով։ Սակայն Իրանում կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, որի արդյունքում մահացության շուրջ 7 տասնյակ դեպք է գրանցվել։ Վարակը տարածվել է նաև հարևան Վրաստանում, որով անցնում է դաշնակից Ռուսաստանի հետ կապող ճանապարհը։

Իրանում վարակի տարածման հետ կապված օրեր առաջ Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Իրանի հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին, իսկ ավելի ուշ արդեն Հայաստանի կառավարությունը որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ:

Ճիշտ է՝ որոշ վերլուծաբաններ փորձեցին Իրանի հետ հաղորդակցության հետ կապված այս կարգի քայլերը մեկնաբանել որպես Արևմուտքի ճնշման արդյունք, սակայն պետք է հաշվի առնել, որ Իրանի հետ հաղորդակցության սահմանափակումը և բեռնափոխադրումների դադարեցումը կարող են խնդիրներ հարուցել Հայաստանի համար, քանի որ Իրանը արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության առումով Հայաստանի համար յուրահատուկ նշանակություն ունի։

Մյուս կարևոր թեման ստեղծված իրավիճակում Վրաստանի հետ հաղորդակցության և առևտրաշրջանառության ապահովումն է։ Եթե հանկարծ փակվի Վրաստանի հետ սահմանը, ապա կարելի է ասել, որ փակվելու է Հայաստանի շնչառությունը։ Չհաշված, որ այս օրերին շարունակում է փակ մնալ Լարսի անցակետը, որտեղով անցնում է Հայաստանը Ռուսաստանին կապող հիմնական ցամաքային ուղին։

Ուստի այս ֆոնին կարևորվում է վարչապետ Փաշինյանի՝ Վրաստան կատարած այցը, սակայն լուրջ խնդիր է, թե ինչ արդյունքներ կարող է այն ունենալ։ Պետք է նկատի ունենալ, որ կորոնավիրուսի հետագա տարածումը առաջիկայում կարող է լուրջ կորուստներ պատճառել համաշխարհային տնտեսությանը, և, ըստ այդմ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը ակտիվացնելու անհրաժեշտություն լինի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal