Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է մարդ­կանց ճշմա­րիտ, բայց լա­վա­տե­սու­թյուն պա­րու­նա­կող ին­ֆոր­մա­ցիա տրա­մադ­րել»

INTERVIEW

Մինչ ամբողջ աշխարհը քննարկում էր կորոնավիրուսը, մեր հասարակության ներսում ակնհայտ խուճապ կամ անհանգստություն չկար։ Ամեն ինչ փոխվեց մարտի մեկին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում ևս կորոնավիրուսով հիվանդացության դեպք է արձանագրվել։ Մարդիկ սկսեցին դեղատներում առավել մեծ ինտենսիվությամբ դիմակներ ու ալկոգել փնտրել, չգտնելու դեպքում խուճապային տրամադրություններ տարածել։ Մեկ այլ խնդիր էր նաև այն, որ արդեն նույն օրը երեկոյան առևտրի տարբեր կենտրոններում գրեթե դատարկ էին ալ յուրի, մակարոնեղենի, ձեթի և այլ պարենամթերքի դարակները։ Սարսափելի է մտածել նույնիսկ, թե ինչ խուճապային տրամադրություններ կտիրեն երկրում, եթե, Աստված մի արասցե, կորոնավիրուսով վարակվածների թիվը թեկուզ 1-2-ով էլ ավելանա։

Որևէ կերպ չթերագնահատելով կորոնավիրուսի վտանգը, կարևորելով այն պարտադիր քայլերը, որոնք անհրաժեշտ են հիվանդության հետագա տարածումը կանխարգելելու համար, միևնույն ժամանակ պետք է փաստել՝ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հասարակության մեջ խուճապային տրամադրությունները սկսում են գերիշխել ռացիոնալ տրամաբանությանը։ Արդյոք երբեմն մեր հասարակության շրջանում չկա նաև անտեղի, ավելի ճիշտ՝ ուռճացված վախ։

Հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը նշում է՝ խուճապն ինֆորմացիայի ընկալման, ինչպես նաև ոչ օբյեկտիվ և ոչ ճիշտ ինֆորմացիայի ներկայացման հետ է կապված։ «Մեր ազգի պատմությունն է այդպիսին։ Զգուշավորությունը թույլ է տվել գոյատևել և զարգանալ։ Զգուշավորությունը պատահական բան չէ, առավել ևս ժամանակներ են եղել, երբ այդ զգուշավորությունն արդարացված է եղել։ 

Մարդիկ պարենային կուտակումներ, չափավոր քայլեր են կատարել և այլն»,«Փաստի» հետ զրույցում ասում է հոգեբանը։ Նա նշում է՝ վերջին մի քանի տասնյակ տարիներին բավականին մեծ թվով մարդիկ հիասթափության մեջ են ապրում, իսկ դա ներկայումս ունի իր հետևանքները։ «Հավատը դեպի տեղեկատվությունը, առավել ևս ներկայումս, երբ դրա աղբյուրները շատ են ու բազմազան, նվազել է։ 

Ոմանք զգուշորեն են վերաբերվում դրան, ոմանք՝ ծիծաղով, ոմանք էլ առհասարակ չեն լսում։ Պետք է մարդկանց հնարավորինս ճիշտ ինֆորմացիա տրամադրել, որն իր մեջ լավատեսություն կպարունակի։ Առանց այն էլ կյանքը շատ բարդ է, իսկ լավատեսության բացակայությունը բերում է հուսալքման»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Աղուզումցյանը նշում է, որ մարդկանց ենթագիտակցության մեջ ինչ-որ էտալոններ կան, որ, օրինակ՝ եկեք պարկերով ալ յուր գնենք, որ տանը հաց թխենք և այլն։ «Նման բաներ կան ենթագիտակցության մեջ, բայց դա այն ենթագիտակցությունը չի, որն ընդհանրապես օգտագործվում է։ Սա ուղղակի կյանքի, ունեցած փորձի արդյունքն է։ 

Մարդիկ ոչ թե ենթագիտակցորեն են ալ յուր գնում, այլ շատ դեպքերում՝ հիշելով ոչ վաղ շրջանը։ Մի մոռացեք՝ ողջ են այն մարդիկ, որոնք պատերազմ և հետպատերազմյան ծանր տարիներ են տեսել։ Գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ ծանր շրջանից տարիներ անց մարդկանց տներում պահածոներ, լուցկիներ, մոմեր և այլ ապրանքներ էին գտնում։ Ներկայումս էլ մթերքի կամ այլ ապրանքների կուտակումները կապված են կյանքի ոչ լավ փորձի հետ»,-հավելում է հոգեբանը։ 

 

Մշտապես խոսվում է այն մասին, որ թե՛ պետությունները, թե՛ հասարակությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած տեսակի փորձությունների, աղետների, համաճարակների։ Հասարակությունների դեպքում շատ կարևոր է հոգեբանական պատրաստվածությունը և ցանկացած պատճառով չընկճվելը ու ամենակարևորը՝ խուճապի չմատնվելը։ 

Քանի-քանի անգամ ենք համացանցում դիտել տեսանյութեր, թե Ճապոնիայում մարդիկ որքան հանգիստ են վերաբերվում ստորերկրյա ցնցումներին, կարողանում են խուճապի չմատնվել, հանգստություն պահպանել և ցանկացած իրավիճակում սթափ որոշումներ կայացնել։ 

«Տեսեք, եթե խոսենք Ճապոնիայի օրինակով, ապա այնտեղ հստակ երևում է այն աշխատանքը, որը տանում են հասարակության հետ՝ կապված նույն երկրաշարժի հետ։ Ինչպես գիտենք, երկրաշարժները Ճապոնիայում բավականին հաճախակի են լինում։ 

Երկրաշարժի վերաբերյալ ճապոնացիները հստակ պատկերացումներ ունեն։ Այդ երկրում փոքր հասակից երեխաներին սովորեցնում են՝ ինչ անել չվախենալու, խուճապի չմատնվելու համար։ Իհարկե, շատ կարևոր է, որ կրթական համակարգը զարգացնում է մարդու գիտակցությունը, և նման պահերին նա ոչ թե խուճապի է մատնվում, այլ կարողանում է ճիշտ կազմակերպել իր գործողությունները։ 

Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մեր կրթական համակարգը ևս սովորեցնի նման բաներ։ Սա, ի դեպ, կապված է կենցաղային հոգեբանության հետ։ Մարդիկ ապրում են սովորական կյանքով, մենք իրենց բարդ բաներ ենք սովորեցնում, տարբեր գիտելիքներ տալիս, որոնք միշտ չէ, որ արդարացված են լինում, իսկ արտակարգ իրավիճակներում ոչ պատրաստ լինելը նպաստում է խուճապին։ 

Առանց այն էլ մեր ազգը հուզական է, ինչն էլ ավելի շատ բացասական դեր է կատարում, քան դրական։ Նման դեպքերում մարդը սկսում է ոչ թե բանականությամբ ղեկավարվել, այլ իր հուզական ապրումներով»,-եզրափակում է Ռուբեն Աղուզումցյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal