Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թի­րա­խա­վոր­վում է խոս­քի ազա­տու­թյու­նը. այս­պի­սի փո­փո­խու­թյունն ան­թույ­լատ­րե­լի է

INTERVIEW

Քրեական օրենսգրքի՝ նախագծով սուտ մատնության վերաբերյալ 450-րդ հոդվածը պետք է դիտարկել երկրում տիրող մթնոլորտի համատեքստում, որտեղ կարևոր է նաև իրավական և ժողովրդավարական երկիր լինելու կամ չլինելու հարցադրումը։ Այս կարծիքին է փաստաբան Լուսինե Սահակյանը, որի խոսքով, առհասարակ, յուրաքանչյուր օրենքի փոփոխության մասին պետք է խոսել հենց այս տրամաբանության մեջ։ Նշենք, որ 450-րդ հոդվածով «իրավասու մարմիններին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը կամ զանգվածային լրատվության միջոցներում նույնաբովանդակ տեղեկատվություն հրապարակելը» պատժվում է կա՛մ տուգանքով, կա՛մ հանրային աշխատանքներով, կա՛մ էլ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ 

«Եթե ոչ թե հռչակված, այլ իրապես իրավական ու ժողովրդավարական երկրի մասին խոսենք, այս հոդվածը միգուցե կարող էր և ընդունելի լինել, որովհետև նման երկրում ոչ ոքի մտքով չէր կարող անցնել լռեցնել զանգվածային լրատվության միջոցներին, ինչպես նաև ապօրինի քրեական հետապնդումներ սկսել այն անձանց նկատմամբ, որոնց կարծիքը չի համընկնում իշխանության կարծիքի հետ։ 

Եթե այս ամենի ականատեսը չլինեինք, միգուցե հոդվածի շուրջ այս աղմուկն էլ չլիներ, և մարդիկ խնդրին այլ կերպ նայեին։ Բայց երբ նշվածը դիտարկում ենք մեր երկրում տիրող իրավիճակի համատեքստում, բնականաբար, հասկանալի է, թե ինչու է սա արվում, որովհետև մենք ինչ-որ խնդիրներ բարձրաձայնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու նախադեպեր արդեն իսկ ունենք։ 

Բացի այդ, կան նաև հետապնդումներ՝ կապված լրատվամիջոցների որոշ հրապարակումների հետ։ Այս ամենը նկատի ունենալով՝ հասկանում ենք, թե որն է այս փոփոխության նպատակը։ Ակնհայտ է, որ թիրախավորվել են լրատվամիջոցները, և նպատակը լռեցնելն է այն լրատվամիջոցներին, որոնք իշխանություններին կամ իշխանության ներկայացուցիչներին ոչ հաճո հարցերի մասին են բարձրաձայնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Սահակյանը։

Վերջինիս խոսքով, այս տեսանկյունից նման փոփոխությունները վտանգավոր են ապագայի համար. «Արդեն իսկ հասկանալի է, որ խնդիրը կլուծվի ոչ միայն պարզապես դատական գործընթաց սկսելով, տարբեր հայցեր ներկայացնելով, այլ արդեն քրեական հետապնդումներ կլինեն լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Այստեղ խոսքը լրջագույն իրավունքներից մեկի՝ խոսքի ազատության մասին է։ 

Այսինքն, ամեն ինչ արվում է, որպեսզի անձանց խոսքի ազատությունը սահմանափակվի։ Ու քանի որ թիրախավորվում է խոսքի ազատությունը, մենք պետք է նկատի ունենանք նաև հետևյալը. այո, մենք տեսնում են իրավիճակներ, երբ շատ անձինք դիմացինին մեղադրում են հանցագործությունների կատարման մեջ, երբ ակնհայտ է, որ դրանք չեն եղել։ 

Նրանք ազատորեն խոսում են դրա մասին, իբրև կատարված հանցագործությունները որպես փաստ են ներկայացնում։ Բայց այս պարագայում, չգիտես ինչու, իշխանություններն այդ անձանց չեն լռեցնում։ Նրանք կարողանում են նույնկերպ շարունակել, որովհետև գործում են իշխանահաճո։ Իսկ նրանք, ովքեր իշխանահաճո չեն գործում, բնականաբար, թիրախավորվում են։ 

Հաշվի առնելով այս ամենը, նաև այն, որ խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, մենք, այդուհանդերձ, հասկանում ենք, որ այս փոփոխությամբ ուղղակի լռեցնելու են ընդդիմադիր որոշակի կեցվածք ունեցող անձանց։ Մեծ հաշվով, պետք է հասկանանք, որ այսպիսի փոփոխությունն անթույլատրելի է լինելու։ 

Բացի այդ, հաշվի առնենք այն հանգամանքը, թե այսօր գաղափարների, կարծիքների տարածման իմաստով ինչ կարևորություն ունի Ֆեյսբուքը։ Վերջին շրջանում Ֆեյսբուքում տարածված որոշակի ինֆորմացիան դիտարկվում է որպես հրապարակում, այսինքն, գրեթե հավասարեցվել է լրատվամիջոցների հրապարակումներին։ 

Ուստի, այս առումով ևս հասկանալի է նպատակը։ Խոսքը համատարած վախի մթնոլորտի տարածման մասին է, որպեսզի մարդիկ պարզապես լռեն։ Սա պետք է գիտակցել, առավել ևս, երբ տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում։ 

Օրինակ՝ եթե հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցչին, կարող ենք տեսնել, որ նույն անձնական կյանքի վերաբերյալ անմիջապես քրեական գործ է հարուցվում, միանգամից մեղադրանք է առաջադրվում լուրջ հոդվածներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այլ է մոտեցումը այն անձանց պարագայում, որոնք իշխանության ներկայացուցիչ չեն, բայց նրանց պարագայում անձնական կյանքի արդեն իրական միջամտությունների վերաբերյալ բարձրաձայնումները ընթացք չեն ստանում։ 

«Մենք տարբեր գործերով դիմել ենք համապատասխան իրավապահ մարմիններին, որպեսզի քրեական գործ հարուցվի, որովհետև դռնփակ դատական նիստերից ինֆորմացիաների արտահոսք էր տեղի ունենում, անձնական կյանքի հրապարակումներ էին լինում, ապօրինի քրեական գործեր էին հարուցում, դրանով իսկ անձի նեղ անձնական կյանքին վերաբերող հարցեր էին բարձրաձայնվում։ 

Այդուհանդերձ, միևնույն է, քրեական գործեր չհարուցվեցին։ Ընդհանուր առմամբ, երբ կան երկակի ստանդարտներ, չենք կարող մտածել, որ առաջնորդվում են լավագույն շահով։ Չենք կարող մտածել, որ այս փոփոխությունն արվում է, որպեսզի անձինք մյուս անձանց ապօրինի չմեղադրեն հանցագործությունների կատարման մեջ՝ իմանալով հանդերձ, որ նրանք հանցագործություն չեն կատարել։ Այդ հոդվածը գործելու է միայն այն դեպքում, երբ պետք է լռեցնել հակառակ կարծիք հայտնողներին»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal