Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կամակատար» դատական համակարգ ունենալու վտանգները

ANALYSIS

Այս օրերին հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում դատական համակարգի հետ կապված։ Ընդամենը մեկ ամիս անց սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով իշխանությունները մտադիր են հասնել ներկայիս Սահմանդրական դատարանի դատավորների պաշտոնանկությանը և նրանց փոխարինել իրենց հավատարիմ դատավորներով։ Սակայն ուշագրավ է, որ ՍԴ-ի հարցերը լուծելու հետ մեկտեղ իշխանությունները վերակենդանացնում են դատավորների վեթինգի գործընթացը։

Դեռևս 2019 թվականի մայիսին դատարանների շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատական համակարգում վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, որը պետք է լիներ անցումային արդարադատության հաստատման անհրաժեշտ տարր։ Անցած տարի իշխանությունների համար իրավիճակը շատ պատեհ էր վեթինգի իրականացման համար, սակայն, ի զարմանս բոլորի, այդ հարցի լուծումն առկախվեց։

Խնդիրն այն է, որ քանի ՍԴ-ն պահպանում էր իր անկախությունը, իսկ հիմա, երբ հույս ունեն ՍԴ-ի հարցերը վերջնականապես լուծել, ապա որևէ խանգարող հանգամանք չի լինի, որպեսզի իշխանությունները վերափոխեն ողջ դատական համակարգը՝ ըստ էության դրան տալով կցորդի կարգավիճակ։

Եվ դատավորների վեթինգի իրականացման տրամաբանությունից է բխում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ՝ 5 տարվա փոխարեն։

Այս նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ քննարկման առարկա է դարձել ԱԺ-ում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ իշխանությունները նախադրյալներ են ստեղծում, որպեսզի դատական համակարգը լցնեն բազմաթիվ անփորձ կադրերով, ինչպես որ արել են պետական կառավարման համակարգում։ 

Դժվար թե իշխանությունները չհասկանան, որ 25 տարեկան երիտասարդը, որ վերջերս է ավարտել համալսարանը, ի վիճակի չէ պատշաճ կերպով մարդկանց ճակատագրեր որոշել: Սակայն խնդիրն այլ տեղ է թաքնված։ Դատավորներն ինչքան անփորձ և չկայացած լինեն, այնքան հեշտ կլինի նրանց «հղկել» և ուղղորդել։

Իշխանություններին հենց այն է պետք, որ դատավորները չկարողանան անկախ որոշումներ կայացնել և լիովին կախված լինեն իրենց կամքից։ Իսկ այսպիսի դատական համակարգը իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների վրա ճնշումներ բանեցնելու և, այսպես ասած, «գործեր կարելու» համար։

Սա, ըստ էության, նաև Հայաստանի միջազգային հեղինակության հարցն է, որը չհաշվարկված քայլերի արդյունքում կարող է տուժել։ Չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ դատական համակարգի ունքը ուղղելու փոխարեն աչքը ևս դուրս գա։ Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, և դրա աղճատումը վատ հետևանքների կարող է հանգեցնել, քանի որ հանրությունը վերջնականապես կկորցնի իր վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Իհարկե, հակված չենք այն մտքին, թե զանգվածաբար բոլոր դատավորներին փոխելու և 25 տարեկանների են նշանակելու: Սակայն դժվար է կանխատեսել, թե այս փոփոխության արդյունքում իրականում ինչ «ռասկլադ» կունենանք: Այնինչ, դժվար չէ կանխատեսել, թե ինչ որակ կունենան դատական որոշումները անփորձ դատավորների նշանակումից հետո։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ներկայում բազմաթիվ դիմումներ են հղվում ՄԻԵԴ, և այնտեղ մեծ քանակությամբ որոշումներ են ընդունվում Հայաստանի դեմ, ապա այս փոփոխությունից երևակայելն անգամ սարսափելի է, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մյուս կողմից՝ իշխանությունների կամակատար դատական համակարգ ձևավորելը հղի է բռնապետության ճանապարհը բռնելու վտանգով՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: 

Փաշինյանը և իր թիմակիցները նախորդ իշխանություններին քննադատում էին կառավարման համակարգը սեփական շահերին ծառայեցնելու հարցում, սակայն այս գործում իրենք կարծես գերազանցում են նախկիններին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal