Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայաստանում ավտոշուկան անառողջ վիճակում է.լուրջ և կշռադատված որոշումների կարիք կա»

INTERVIEW

Երևանի տարբեր հատվածներում «Վաճառվում է» մակագրությամբ բազմաթիվ մեքենաների կարելի է հանդիպել։ Գաղտնիք չէ՝ ներկայումս կա ներմուծված մեքենաներն արտահանելու կամ էլ տեղական շուկայում սպառելու խնդիր։ Ավելի հաճախ ավտոներկրողները մեղադրում են տեղական իշխանություններին առաջացած խնդիրներին լուծում չտալու համար, նշում են, որ, օրինակ՝ գրավադրել են իրենց բնակարանները, գումար փոխառել և այժմ ստիպված են տոկոսներ վճարել, բայց գրեթե մշտապես շրջանցում են այն հարցը, որ նախքան մեքենա կամ էլ որևէ այլ ապրանք ներմուծելը ցանկացած անհատ պետք է նախ և առաջ հաշվարկի սեփական հնարավորությունները, նույն այդ հաշվարկների միջոցով հասկանա՝ կարո՞ղ է արտահանել այդ մեքենաները, որքա՞ն մաքսատուրք կամ այլ վճարներ պետք է վճարի, ի վերջո, արդյունքում կկարողանա՞ ոչ միայն իր ծախսերը հոգալ, դեռ մի բան էլ շահույթ ստանալ։

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի նախագահ Արտյոմ Պետրոսյանը նախ նշում է՝ իրենք ներկայացնում են մեքենաների պաշտոնական ներկրողներին և հանդիսանում ավտոարտադրողների ներկայացուցիչները, այնուհետև անդրադառնում ոլորտում առկա խնդիրներին. 

«Դեռևս անցած տարվանից մի քանի անգամ բարձրացրել ենք այն հարցը, որ մեքենաների ներմուծման գործընթացը շատ շուտով կարող է նմանատիպ խնդրի առաջ կանգնել, որովհետև իրականում անտեսվել են եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները։ Բացի նրանից, որ բարձրացել են մաքսատուրքերը, կա նաև տեխնիկական կանոնակարգ, որը հստակ չափորոշիչներ է սահմանում։ 

Բացի դրանից, կա պայմանագիր, որով Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին։ Այնտեղ հստակ սահմանված էին չափորոշիչները, թե ինչ տիպի մեքենաներ և ապրանքներ կարող են ներմուծվել Հայաստան։ Խնդիրը, երևի թե, ծագել է նրանից, որ պետական մարմինները ինչ-որ տեղ պատշաճ ուշադրություն չեն դարձրել հարցին, ներկրողները՝ ֆիզիկական անձինք, որոնք «պատուհան» են ունեցել որոշակի գումար աշխատելու համար, ծանոթ չեն եղել թե՛ օրենքներին, թե՛ չեն կանխատեսել հնարավոր վտանգները։ Հիմնականում խնդիրը սա է։

 Այժմ պետք է լուծում գտնել, որովհետև կան մարդիկ, որոնք կարող են հայտնվել ֆինանսական շատ լուրջ խնդիրների առջև, եթե մեքենաները չիրացնեն, բայց մյուս կողմից էլ ԵԱՏՄ պայմանագրով Հայաստանն իրավունք չունի այդ մեքենաներն արտահանել, ընդ որում, ոչ թե հիմա իրավունք չունի, այլ չի էլ ունեցել։ Խնդիրը մեկ օրում չի ծագել, այն կուտակվել է և այս պահին «պայթել», քանի որ ներկայումս Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ մեքենաների արտահանման ծավալը մեծ է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պետրոսյանը։

Նա ընդգծում է՝ քաղաքային իշխանություններն այստեղ ընդհանրապես անելիք չունեն, այս խնդիրը երբևիցե չի եղել ու հիմա էլ նրանց իրավասությունների մեջ չէ։ «Մաքսային մարմինները կարող էին ժամանակին դրան մեծ ուշադրություն դարձնել, բայց կար նաև հակառակ խնդիրը՝ մարդիկ որոշակի հարկեր էին մուծում, որոնցից էլ բյուջեի մուտքեր էին առաջանում, իսկ սա որոշակի դրական արդյունք թողել է պետբյուջեի վրա»,-նշում է մեր զրուցակիցը։

Արդյոք ունեցե՞լ ենք ոլորտում իրազեկման խնդիր։ Պետրոսյանն արձագանքում է. «Իսկ ո՞վ պետք է իրազեկեր։ Եթե ես գործունեություն եմ վարում, ապա ենթադրվում է, որ պետք է ծանոթանամ այդ ոլորտին առնչվող որոշակի օրենսդրական սահմանափակումներին, հնարավոր ռիսկերին, վտանգներին։ Կարող ենք խոսել մեր հասարակության իրավագիտակցության ցածր մակարդակի մասին առհասարակ տարբեր ոլորտներում։ Առանց որևէ մեկին մեղադրելու, բայց հաճախ սովոր չենք ծանոթանալ օրենքներին, կրթվել, հասկանալ, թե ինչ ոլորտում մեզ ինչ կարող է սպասել։ Մասնավոր ներմուծողների հատվածում իրենք ունեն իրավաբանական մի քանի կառույց, որոնք կարգավորում էին նրանց աշխատանքը, անգամ միավորում ունեն։ Երևի թե, այդ միավորման պատասխանատվության խնդիրն էր, որ այս ամենի մասին իրենց շահառուներին պետք է տեղեկացնեին, ասեին, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,-ընդգծում է ասոցիացիայի նախագահը։

Անդրադառնում ենք մեր երկրում մեքենաների ոլորտին և այն տեսակետին, որ հաճախ Հայաստանը հին մեքենաների գերեզմանոց են անվանում։ Պետրոսյանը շեշտում է՝ երկար տարիներ է, ինչ Հայաստանում ավտոշուկան անառողջ վիճակում է։ «Հասկանում ենք, որ մեր բնակչության գնողունակությունը շատ բարձր չի, հիմնականում գնում են շատ ավելի էժան, օգտագործված, որոշակի տեխնիկական խնդիրներով ավտոմեքենաներ։ 

Այսօր մեքենաների ջարդոնների վերամշակումը շատ լուրջ ներդրումներ, տեխնոլոգիաներ և գիտելիքներ է պահանջում, որոնք այս պահին գոնե Հայաստանում չկան։ Մեքենան ինքնին շատ բարդ տեխնոլոգիական արտադրանք է։ Խոսքը ոչ միայն մետաղի, այլ նաև պլաստմասայից տարրերի, մարտկոցների մասին է։ 

Դա մի քանի փուլերից բաղկացած գործընթաց է։ Երևի թե, կարիք կա համատարած գույքագրման՝ հասկանալու, թե որ մեքենաները չպետք է շահագործվեն։ Ակնհայտ է, որ հին մեքենաները պարբերաբար դուրս են գալու շահագործումից, չկա մեքենաների վերամշակման և արտահանման գործընթացը, թեկուզ որպես ջարդոն։ Այստեղ նաև խնդիր է՝ ո՞վ է այդ ջարդոնը տանելու։ 

Դրա լուծումը որպես կազմակերպություն չենք տեսնում։ Ակնհայտ է, որ սա ներկայումս չունի մասնավոր լուծում, անհատ ներդրողը դժվար թե մտնի այս գործընթացի մեջ։ Մեքենայի վերամշակումից հետո ի՞նչ պետք է արվեն այդ նյութերը, դա էլ է հարց։ Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ մեքենաների վերամշակումից հետո նյութերն ուղղվում են մեքենաների արտադրմանը։ Շատ արտադրողներ իրենք են բացում վերամշակման գործարաններ, հին մեքենաները վերամշակում են, նոր ավտոմեքենաներ արտադրում։ Եթե Հայաստանում վերամշակման գործարան բացվեց, ինչի՞ համար կարող է օգտագործվել վերամշակված պլաստիկը, մետաղը կամ ապակին»,-նշում է մեր զրուցակիցը։

Նա ընդգծում է՝ այս դաշտը լուրջ և կշռադատված որոշումների կարիք ունի։ «Արագ կայացված որոշումները, որոնք կարող են լավը թվալ, ունակ են նույնիսկ վնասելու։ Դրա համար ճիշտ է երկարատև աշխատանքը։ Փորձում ենք պետական մարմինների, շրջակա միջավայրի նախարարության հետ շփումների ընթացքում հասկանալ, թե առհասարակ մեքենաների ոլորտն ինչպես է զարգանալու, որովհետև նոր միտումներ կան, օրինակ՝ էլեկտրական մեքենաների արտադրությունը և այլն։ Կան բազմաթիվ խնդիրներ։ Ոլորտի առողջացումը շատ արագ տեղի չի ունենա, որովհետև վիճակն իրոք շատ ծանր է։ Եթե ամեն ինչ ճիշտ ուղղությամբ գնա, առնվազն 5-10 տարի է պետք, որպեսզի նմանվենք ոչ թե աշխարհի ամենաառաջատար, այլ գոնե եվրոպական միջին զարգացվածություն ունեցող երկրներին»,-եզրափակում է Արտյոմ Պետրոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal