Մեքսիկայում զինվորականները 15 տոննա մարիխուանայով բեռնատար են հայտնաբերել
INTERNATIONAL NEWS
Երկուշաբթի Մեքսիկայի Պաշտպանության նախարարությունը հայտնել է 24.5 միլիոն դոլարի 15.4 տոննա մարիխուանայով բեռնատարի հայտնաբեչման մասին, իսկ հայտնաբերել թմրանյութն օգնել է բանակային անցակետի ռենտգեն-սկաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առգրավված բեռի շուկայական գինը մոտ 24 531 924 դոլար է, ինչն էական վնաս կհասցնի հանցավոր խմբավորումների գործունեությանը»,- նշվում է գործակալության կայքում:
Նախարարության տվյալներով` մարտի 8-ին ապօրինի բեռով բեռնատարը Սինալոա հյուսիս-արեւմտյան նահանգի Կուլիական քաղաքից ուղեւորվում էր Տիհուանա ( Հարավային Ստորին Կալիֆորնիա նահանգ):
Տրանսպորտային միջոցների զննումն իրականացվում է 2018-2024 թվականների Խաղաղության եւ անվտանգության ազգային պլանի շրջանակներում եւ «Միասին` հանուն խաղաղության» կախվածությունների դեմ ազգային ռազմավարության մաս է հանդիսանում: