Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան. կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը

VIDEO

Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։

«Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա կա, դիսկերս մաշված են, մի քանի անգամ «Շտապօգնություն» ենք կանչել, եկել ցավազրկել, գնացել են։ Բրոնխիտ ունեմ, որ տվել ա թոքերիս։ Բանակում չեմ ծառայել անգամ, ուղարկել էին բուժզննման Երեւանում, ասեցին՝ պիտանի չես ծառայության։ Բացի ողնաշարս, նաեւ երիկամների խնդիր ունեի։ Դա ծանր աշխատանքից էր, 11 տարեկանից աշխատել եմ՝ տուկ եմ բարձել օրը 3000-ով, 4000-ով, դաշտային գործեր եմ արել։ Հետո ռեմոնտի գործ էի անում, մի քանի տարի Ռուսաստան գնացի, բայց ամեն անգամ խաբվում էի։ Մի կերպ աշխատել եմ, որ մի հատ կով եմ ստեղծել՝ երեխեքին կաթ լինի։ Երնեկ ես առողջություն ունենայի, դուրս գայի, մի տեղ աշխատեի, տուն ստեղծեի։ Իմ դուրն էլ չէր գա, որ ես գնայի, պարոն Փաշինյանին ասեի՝ էս բանն ա պետք։ Բայց ես հիմա չեմ կարողանում մի վեդրո էլ վեր քաշեմ, տանը թեթեւ գործեր որ լինում ա, անում եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մեխակը՝ նշելով, որ թեեւ իրեն բուժում է հարկավոր, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված միայն ցավազրկողներ է ստանում։ 

Մեխակի ընտանիքը 10 հոգուց է բաղկացած, որոնք ապրում են վագոն-տնակի երկու փոքրիկ սենյակում։ Կոմունալ հարմարություններից զուրկ շինությունում խոնավությունից քայքայվում է հատակը, թիթեղյա ծածկից խոնավանում է առաստաղը, սանհանգույց չկա։ Խոնավության պատճառով ընտանիքի՝ Մեխակի ու նրա եղբոր 4 անչափահաս երեխաները, որոնցից ավագը՝ 5 տարեկան, առողջական խնդիրներ են ունենում հատկապես ձմեռվա ամիսներին։

«Ամիս ա եղել, որ երեքն էլ միասին եղել են հիվանդանոցում։ Հիմա էլ Մխոյի 1 ու կես տարեկան տղան է հիվանդանոցում, թոքերն ու բրոնխները կոշտացած են, փոքր տղայիս աղջիկն է հիվանդանոցում։ Մինչեւ այս բուժում էինք տանը դեղերով, չօգնեց, պետք է պառկացնենք երեխեքին։ Կիրովականի դեղատանն էլ հենց հիմա 35 հազար դրամ պարտք ենք»,- ասաց Մեխակի մայրը՝ տիկին Անահիտը։ 

Տիկին ԱՆահիտը պատմեց, որ դեռեւս տարիներ առաջ ինքն ու ամուսինը, չունենալով ոչ մի սեփականություն Կուրթանում, տեղափոխվել են Սպիտակ՝ այնտեղ աշխատելու, մշտական բնակություն հաստատելու համար։ Նախքան երկրաշարժն ինքը աշխատելիս է եղել կարի ֆաբրիկայում, պատրաստվել են նոր տուն ստանալու, սակայն երկրաշարժից հետո ստիպված են եղել լքել Սպիտակը եւ վերադառնալ Կուրթան․ «Տունը կիսակառույց էր, ոչ մի փաստաթուղթ չունեինք, հետո մեզ ոչ մեկ տուն չտվեց, եկանք, էս դոմիկը դրեցինք, արդեն 32 տարի է՝ ապրում ենք այստեղ։ Էս տան պայմանները մեր ամբողջ ընտանիքին հիվանդ են դարձրել»։

Առաքելյանների ընտանիքն ապրում է բարեկամներից, հարեւաններից, գյուղապետից ստացած օգնություններով, նպաստով եւ հազվադեպ պատահող օրավարձով աշխատանքով։ Օգնության խնդրանքով բազմիցս դիմել են տարբեր մարմինների՝ այդ թվում վարչապետին, սակայն անպատասխան։ Մարտի 7-ին, իմանալով, որ վարչապետն իրենց գյուղ է ժամանելու, Մեխակը որոշել է անձամբ հանդիպել նրան․ «Ես գնացել էի վարչապետին խնդրեի, որ գոնե քարից երկու սենյականոց տնով օգնեն, որ խոնավ չլինի, երեխեքը չհիվանդանան։ Ուղղակի ես չկարողացա խոսեմ, ամաչեցի, որ առաջին անգամ հանդիպեցի իրեն, պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան, որ ասեի, ինքն ինձ հաղթեց էլի, ինքն ինձ ինչ պետք էր, ասեց... Ես էլ, որ բան չխոսացի, ինքը սկսեց ինձ՝ որ առողջ տղա ես, խի չես աշխատում, էլ չկարողացա խոսեմ։ Էսօր իմ վերաբերյալ շատ վատ բաներ են գրում, մեկը գրել ա՝ բոմժ ես, մեկը գրել ա՝ եսիմինչ ես, ասել եմ՝ ոչինչ, վերեւը Աստված կա, թող ասեն»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մեխակին մարտի 7-ին ուղիղ եթերում հանդիմանանքով հորդորել էր աշխատել ու տուն ստեղծել եւ վարչապետին նման հարցով չդիմել՝ նշելով, որ իր դեպքում պետությունը պարտավորություն չունի։

«Եթե ոտքը, ձեռքը տեղը առողջ տղամարդը գալիս, ասում է՝ «վարչապետ, ես տուն չունեմ», ես էլ տուն չունեի, որտեղի՞ց եմ տուն ստեղծել: Աշխատել եմ 24 ժամ և ստեղծել եմ իմ տունը: Դու էլ մի բան ձեռնարկիր, աշխատիր, եկամուտ ունեցիր, քո տունը սարքիր. վարչապե՞տն է քո տունը սարքելու: Հետն էլ երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքային ծրագիր ենք դրել, բա քեզ նման տղեն, կներես, մի քիչ էլ արժանապատվության  հարց է, առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդու կասի` իմ տան, իմ հացի հարցը լուծի՞, բա իմ հացի հարցը ո՞վ է լուծելու: Չեմ ասում՝ պալատներ եմ սարքել, Երրորդ մասում ինձ համար 3 սենյականոց բնակարան եմ ստեղծել: Գնա աշխատի, քո  ընտանիքի հարցը լուծի»,-ասել էր նա:

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank