Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայաստանի տնտեսության մարտահրավերներն ու... քարոզչական արձակուրդը

ANALYSIS

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (ՕՊԵԿ) ու Ռուսաստանը չկարողացան համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Սրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարեց նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին:

Ճիշտ է՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխարհում նավթի խոշորագույն ներմուծող Չինաստանում այս վառելիքի պահանջարկի նվազման արդյունքում արդեն իսկ փետրվարի վերջին նկատվում էր նավթի գների նվազում, սակայն Ռուսաստանի և ՕՊԵԿ-ի տարաձայնությունները պատճառ դարձան, որ մեկ օրվա ընթացքում նավթի գներն անկում ապրեն 30 տոկոսով, որը խոշորագույն անկումն էր 1991 թվականից ի վեր։

Կանխատեսվում է, որ առաջիկայում նավթի գները որոշ չափով կբարձրանան, սակայն ընդհանուր առմամբ դրանք կմնան ցածր։ Եվ արդեն իսկ տարբեր երկրների ֆոնդային բորսաներում նավթի գների անկման և կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով ակցիաների խոշոր անկում է գրանցվել, սակայն ամենից մեծ վնասը սկսել են կրել այն երկրները, որոնց տնտեսությունները ուղղակի կախվածություն ունեն էներգակիրների գներից։

Իսկ Հայաստանի առևտրային հիմնական գործընկեր Ռուսաստանը այդ երկրներից մեկն է։ Ռուսաստանի տնտեսության ու պետական բյուջեի վրա նավթի գինն այսօր զգալի բացասական ազդեցություն է թողնում, քանի որ Ռուսաստանը մեծ եկամուտներ է ստանում նավթի արտահանումից: Եվ պատահական չէ, որ սև ոսկու գնանկմանը հետևեց ռուսական ռուբլու արժեզրկումը։

Իսկ ռուբլու արժեզրկումը չի կարող բացասական ազդեցություն չունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Նախ և առաջ հաշվի առնենք, որ ամեն տարի Ռուսաստանից տրանսֆերտների տեսքով էական գումարներ են փոխանցվում Հայաստան։ Եվ ռուբլու արժեզրկման արդյունքում էականորեն նվազում են Հայաստան փոխանցվող գումարները։

Օրինակ՝ 2015 թվականին, երբ նավթի համաշխարհային գինը նվազել էր ու հանգեցրել ռուբլու թուլացմանը, բանկերի միջոցով արտասահմանից դեպի Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվեցին շուրջ կես միլիարդ դոլարով կամ 23%-ով, որը հսկայական գումար է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար։

Բացի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների չափի նվազումից, ռուբլու անկումը բացասական հետևանքներ կունենա նաև մեր երկրի արտադրողների և արտահանողների վրա, քանի որ Ռուսաստանը Հայաստանից ապրանքների արտահանման գերակա շուկա է։

Եվ այս պայմաններում մեր արտադրողները և արտահանողները վնասներ են կրելու, քանի որ ստիպված են լինելու արտահանվող ապրանքները վաճառել ավելի բարձր ինքնարժեքով։ Իսկ սա թուլացնելու է նաև նրանց մրցունակությունը։ 

Դրությունը կարող էր ավելի մեղմ լինել, եթե Հայաստանի կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից այդքան մեծ չլիներ։ Եվ այս հանգամանքը փաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որի մասին խոսվում է տարիներ շարունակ, սակայն գործնական քայլեր չեն կատարվում։

Չնայած իշխանությունները հավաստիացնում են, թե այս իրավիճակը միայն կարճաժամկետ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա, սակայն պետք է հաշվի առնել, որ այն կարող է պատճառ դառնալ Հայաստանի տնտեսական վիճակի կտրուկ վատացման համար։

Եվ ամենաբարդն այն է, որ Հայաստանի տնտեսության համար հնարավոր վտանգները սրանով չեն սահմանափակվում։ Ուշադրություն պետք է դարձնել, որ վերջին օրերին միջազգային շուկայում մետաղների և մասնավորապես պղնձի գների անկում է նկատվում, իսկ, ինչպես գիտենք, Հայաստանի հանքարդյունաբերության մեջ պղնձի խտանյութի արտահանումը մեծ մասնաբաժին է կազմում։ 

Եվ այս առումով հատկանշական է, որ պղնձի գների անկման պատճառով 2019 թվականին Հայաստանից արտահանվել է 562 հազար տոննա պղնձի խտանյութ, որը վերջին տասը տարիների կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է։ Հայաստանն ավելացրել է պղնձի արտահանման ծավալները, որպեսզի քանակի միջոցով կարողանա փոխհատուցել այն գումարների կորուստը, որն ունենում է պղինձն ավելի էժան արտահանելու արդյունքում։

Այսպիսով՝ ներկա իրավիճակում Հայաստանի տնտեսության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած, ինչը աչալուրջ մոտեցում է պահանջում, որպեսզի հնարավոր լինի ժամանակին արձագանքել և ել քեր փնտրել երկրում ֆինանսատնտեսական ցնցումները կանխելու համար։

Իսկ ինչպես գիտենք, երկրում տնտեսական իրավիճակի համար հիմնական պատասխանատուն վարչապետն է, ով իր ձեռքը պետք է պահի տնտեսության զարկերակի վրա և անհրաժեշտության դեպքում համապատասխան ցուցումներ տա բացասական զարգացումների ազդեցությունը թուլացնելու համար, սակայն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը այս պատասխանատու օրերին արձակուրդ է մեկնել և իրեն ամբողջովին նվիրել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal