Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետք է մոնիտորինգ անել ունեցածը, թույլ չտալ, որ նոր հանքեր բացվեն, հակառակ դեպքում ոչ մի օրենք մեզ չի փրկի»

INTERVIEW

Հանքարդյունաբերության ոլորտում կշեռքի երկու նժարին մշտապես դրվել են տնտեսական շահն ու բնապահպանական խնդիրները և մարդկանց առողջությունը։ Այս մասին խոսվեց նաև օրերս ԱԺ-ում տեղի ունեցած մետաղական հանքարդյունաբերության ոլորտում օրինականությունն ուսումնասիրող հանձնաժողովի նիստում։ 

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրեց իրականացրած և իրականացվելիք միջոցառումները, խոսեց նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։ 

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով Արծվանիկի պոչամբարի խնդրին, դրա օրինակով հիշեցրեց, որ չնայած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարակից տարածքներում ապրող ընտանիքներին ֆինանսական փոխհատուցում է տրվում, սակայն այնտեղ վարելահողերն այլևս բերրի չեն, իսկ բնակիչներն էլ առողջական լուրջ խնդիրներ ունեն։ 

Տուգանքով հնարավո՞ր է վերականգնել մարդկանց առողջությունը կամ հողերի բերրիությունը։ Նախարարի խոսքով՝ այս խնդիրները հետագայում բացառելու համար ոլորտում «աղտոտիր, ապա վճարիր» սկզբունքից անցում է կատարվելու «կանխարգելիր աղտոտումը» սկզբունքին։ 

Բացի դա, ներդրվելու է հանքերի մշտադիտարկման համակարգ, յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ ներկայացնելու է շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ, ուսումնասիրություններ են իրականացվելու բոլոր պոչամբարներում և այլն։ Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ նոր օրենքները մշակման գործընթացի մեջ են, սակայն ներկայումս էլ ունենք գործող օրենքներ, որոնք շատ բաներ են պարտադրում հանքարդյունաբերողներին։ 

«Բայց, ցավոք, նույնիսկ այդ օրենքների շրջանակում հանքարդյունաբերողները չէին կատարում իրենց պարտավորությունները։ Դա վերաբերում է բոլորին։ Եթե վերցնենք շրջակա միջավայրի աղտոտվածության ներկա կարգավորումները, ապա կոնկրետ այդ խնդիրների հետ կապված բոլոր այն պարտավորությունները, որոնք դրված են հանքարդյունահանողների վրա՝ մաքուր պահել շրջապատը, պոչամբարները ռեկուլտիվացիայի ենթարկել և այլն, մնում են թղթի վրա գրված։ 

Պետբյուջե գումար փոխանցվում է, սակայն դա չնչին գումար է, որը նախատեսված է նաև պոչամբարի ռեկուլտիվացիայի համար, բայց, ինչպես տեսնում ենք, պոչամբարների վիճակն ահավոր է։ Օրինակ՝ սարսափելի վիճակ է Կավարտի պոչամբարի պարագայում, այդպես էլ թողել ու հեռացել են։ Նույնն է նաև Արծվանիկի պոչամբարի դեպքում։ Բազմիցս բարձրաձայնվել է այն հարցը, որ այն լցված է, պետք է փակվի, ռեկուլտիվացիայի ենթարկվի։ Բայց ամեն տարի մարդիկ նոր թուղթ են գրում, խնդրում են ընդլայնել պոչամբարը, որպեսզի հնարավորություն ստեղծվի նորից օգտվել դրանից։ Ինչպե՞ս հասկանանք՝ տեսչական մարմինը, շրջակա միջավայրի նախարարությունը ինչպե՞ս են անընդհատ թույլտվություններ տալիս նույն պոչամբարից օգտվելու համար։ Միթե՞ պատկան մարմիններն այնտեղ ստուգումներ չեն անցկացնում, չեն հայտնաբերում որևէ խնդիր, որոնք բազմաթիվ են, թույլ չտալու համար, որ այդ պոչամբարները շահագործվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը։ 

Նա հիշեցնում է՝ ժամանակին հանքարդյունաբերության խնդիրները հետևյալ կերպ են դրված եղել՝ ինչքան կարող ենք, շահագործենք։ «Հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նախ և առաջ այդ գործընթացը պետք է կանգնեցնենք։ Նախարարն ասում է՝ պետք է մշտադիտարկում անենք, այդ մասին մեր գործընկերները բազմիցս ասել են, բարձրաձայնել, որ պետք է լուծվեն լքված պոչամբարների խնդիրները, կատարվի ռեկուլտիվացիա, ծառատունկ, հանքարդյունաբերական կենտրոնները պատասխանատվություն կրեն ամեն մի աղտոտման համար։ Իրենք ասում են, որ հիմա էլ են դա անում, բայց արդյունքը չենք տեսնում։ Սա է վիճակը։ 

Հիմա նստել, օրենք ենք գրում, ասում ենք՝ լավ կլինի։ Լավ չի լինելու, քանի դեռ այս քայլերը չենք կատարել, հանքարդյունաբերության ոլորտի «զարգացման» անկառավարելի վիճակը չենք կանգնեցրել, լավ բանի չենք հասնելու։ Պետք է մոնիտորինգ անել ունեցածը, թույլ չտալ, որ նոր հանքեր բացվեն, հակառակ դեպքում ոչ մի օրենք մեզ չի փրկի»,-նշում է մեր զրուցակիցը։ Նա տեղեկացնում է, որ կարելի է վերականգնել այն հողատարածքները, որոնք վնասվել են հանքերի գործունեության հետևանքով՝ ընդգծելով, սակայն, որ դրա համար երկար ժամանակ է պահանջվելու, դա աշխատատար և ֆինանսատար գործընթաց է։ Իհարկե, կլինեն նաև հողեր, որոնք հնարավոր չի լինի մաքրել, կամ այդ գործընթացը հարյուրամյակներ կպահանջի։ 

Մշտապես խոսվում է այն մասին, որ պետությունը պետք է հանքարդյունաբերության ոլորտում հստակ քաղաքականություն վարի, որն անփոփոխ կմնա բոլոր ժամանակներում՝ անկախ իշխանությունների փոխվելուց։ 

Ադամյանն ընդգծում է՝ պետությունը պետք է մշակի երկրի զարգացման ռազմավարությունը, և հանքարդյունաբերությունը չպետք է լինի առաջնային ոլորտներից մեկը։ 

«Ինչ հանքեր ունենք, դրանով պետք է սահմանափակվենք։ Մեր ռազմավարությունը պետք է լինի հետևյալը՝ այլևս որևէ նոր հանք չպետք է գործարկվի։ Գործընթացը պետք է կանգնեցնել և սրան զուգահեռ արագացված կարգով սկսել լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել են տարիների ընթացքում, սպառնում են մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal