Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Եկա, դժվարություններ ունեցա, հիմա էլ ունեմ, բայց հստակ որոշել եմ՝ Հայաստանից չեմ հեռանալու»

INTERVIEW

Լրագրող Դավիթ Այվազյանը ծագումով Պարսկաստանից է, Սպահանի հայկական Փերյա գավառից: «Փոքր էի, ընտանիքով տեղափոխվեցինք Թեհրան: Այնտեղ եմ անցկացրել իմ մանկությունն ու պատանեկությունը, ապա տեղափոխվել ենք Սպահանին կից Շահինշահր քաղաք: Տասներկուամյա ուսում եմ ստացել հայկական վարժարաններում, ապա սովորել Սպահանի իսլամական ազատ համալսարանի քաղաքագիտության բաժնում, միաժամանակ զբաղվել մանկավարժությամբ տեղի հայկական Ս. Վարդան դպրոցում: 

Պատանեկության տարիքից մասնակցել եմ հայկական համայնքի հասարակական, մշակութային և ներհայկական քաղաքական կյանքին, անդամակցել մարզական, թատերական և այլ խմբակների: 1998 թ.-ին ավարտեցի համալսարանը: Թե՛ ուսումս շարունակելու համար, թե՛ աշխատանքի բերումով առաջարկ ստացա և իբրև լրագրող ու հասարակական գործիչ տեղափոխվեցի Հունաստան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Այվազյանը:

Նա ընդգծում է՝ երբ պատանի էր, Պարսկաստանում տեղի ունեցավ 1979 թ.-ի հեղափոխությունը: «Գրեթե մոռացանք պատանեկան ու երիտասարդական կյանքը և լծվեցինք հասարակական-քաղաքական կյանքին ու գործունեությանը: 1987 թ.-ից՝ Թեհրանում հրատարակվող «Արաքս» մշակութային, հասարակական շաբաթաթերթի հիմնադրման օրվանից իբրև լրագրող և թարգմանիչ, համագործակցել եմ դրա հետ: Այն կանոնավոր լույս է տեսնում մինչ օրս: Միաժամանակ համագործակցում էի Հունաստանում հրատարակվող հայկական ժողովրդական շարժման պաշտոնաթերթի՝ «Ժողովրդային պայքարի» և պարսկերենով հրատարակվող «Ապրիլ» պարբերաթերթի հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Իրանից Հունաստան տեղափոխվելուց հետո շարունակել է համագործակցությունը տարբեր պարբերականների հետ: «2000 թ.ին մի խումբ ընկերներիս հետ հիմնադրեցինք «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնը, որը մինչ օրս հսկայական աշխատանք է կատարում հունահայ քաղաքական-հասարակական և մշակութային կյանքում: 2001 թ.-ին սկսեցինք հրատարակել «Հայաստան» հասարակական-մշակութային կենտրոնի պաշտոնաթերթը՝ «Հայաստան» պարբերաթերթը, որը հրատարակվում է մինչ օրս: Հիմնեցինք նաև համաեվրոպական «Հայաստան» լրատու ցանցը»,-պատմում է Դավիթը:

Հետաքրքրվում ենք՝ ե՞րբ է որոշում կայացրել տեղափոխվել Հայաստան: Ասում է, որ հայրենիքում հաստատվելն իր մանկության երազանքներից է եղել: «Ցավոք, 2016 թ.-ին հայրս մահացավ: Դա ծանր կորուստ էր մեր ընտանիքի համար: Մայրս առողջական խնդիրներ ուներ և հայրիկիս արհեստանոցի կառավարումը մնաց կախյալ վիճակում, ուստի ես և կինս՝ Եվան, որը Հայաստանից է, որոշեցինք տեղափոխվել Իրան: 

Ինձ համար բավականին դժվար էր 18 տարի անց այնտեղ լինելը. իմ շրջապատից այլևս մարդ չէր մնացել, բոլորն արտագաղթել էին ԱՄՆ: Մի քանի ամիս Իրանում մնալուց հետո, հաշվի առնելով երկրի տնտեսական վիճակը, հոգեբանական խնդիրները, նաև այն հանգամանքը, որ բալիկ էինք ունենալու, որոշեցինք վերջնականապես տեղափոխվել Հայաստան. չէինք ուզում, որ մեր երեխան արտասահմանում ծնվեր ու մեծանար»,-խոստովանում է Դավիթը: 

Հարցին՝ ի՞նչ մտավախություններ կային՝ նախքան տեղափոխությունը, նա պատասխանում է՝ իր մասնագիտությունն այնպիսին է, որ նա սերտ շփումներ էր ունեցել հայաստանյան կյանքի հետ, լավատեղյակ եղել այստեղի իրականությանը, իմացել, թե Հայաստանում ինչ դժվարությունների է հանդիպելու, բայց նաև հոգեպես պատրաստ է եղել: «Հիմնական մտավախությունս աշխատանք գտնելու հետ էր կապված: Այդ մասին ինձ շատերն էին ասում, սակայն որոշումս վերջնական էր, պետք է գայի: Կյանքը պայքար է, ուր որ լինես: 

Գոնե գիտես՝ եթե մի բան ստեղծես, ուրիշին չի մնա: Եկա և, անկեղծ ասած, բավականին դժվարություններ ունեցա: Ցանկացած տեսակի աշխատանք կատարել եմ: Ինձ համար Հայաստանն իսկապես դրախտավայր է՝ դրական ու բացասական կողմերով, սակայն իմն է: Մարդկանց ժպիտը, զրույցներն ու անգամ բացասական երևույթները մի տեսակ հարազատ են: 

Միգուցե նեղվեմ որևէ երևույթից, սակայն դա մի պահ է, ժպտում եմ ու անցնում: Աշխատանքիս բերումով լինելով տարբեր երկրներում, ապրելով ու շփվելով տարբեր ժողովուրդների հետ՝ կուզենայի, որ մենք էլ կարողանանք մի կողմ թողնել մեր մեջ եղած բացասական երևույթները, որոնք խանգարում են մեզ զարգանալ, միանալ և միասնական ազգային-հոգևոր կյանք կերտել:

 Հայաստանում բավականին մեծ ներուժ կա զարգանալու համար: Դա գիտակից երիտասարդների հսկա զանգվածն է, ինչպես նաև նախորդ սերնդից ժառանգած հսկա գիտական ներուժը»,-ասում է զրուցակիցս:

Խոսելով հանդիպած դժվարությունների մասին՝ Դավիթը շեշտում է՝ նպատակին հասնելու համար համբերություն և համառ պայքար է պետք: «Ցավոք, Հայաստանում այնպես է, որ ամեն մարդ պարտավորված ամեն ինչով զբաղվում է: Մարդիկ ամեն ինչի մասնագետ են ու չեն: Դրա համար էլ տարբեր ոլորտների իսկական մասնագետները հիմնականում գործազուրկ են: Որպես լրագրող աշխատելու և պատշաճ գումար վաստակելու համար կա՛մ պետք է տվ յալ թերթի հիմնադիր անդամ լինես, կա՛մ գոնե 3-4 թերթի հետ համագործակցես, որ կարողանաս այդ եկամուտով ընտանիք պահել: Նախարարություններում, որոնք թափուր աշխատատեղի հայտարարություն էին ներկայացնում, նույնպես դիմում էի, բայց պետական համակարգում մի քանի տարվա փորձի, քաղծառայության քննության ու որակավորման հարցն էր առաջանում, որն ինձ համար, իբրև սփյուռքահայ, ամենամեծ խոչընդոտն էր: Ոչ մի սփյուռքահայ ՀՀ-ում չունի պետական ոլորտում աշխատանքի փորձ և քաղծառայության որակավորում: 

Օրերս տեղեկացա, որ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» ծրագիրը և սփյուռքահայ մասնագետներին հրավիրում աշխատելու Հայաստանի պետական մարմիններում: Չգիտեմ՝ սա որքանո՞վ է իրատեսական: Եթե Հայաստանում ունես մասնագետներ, որոնք գործազուրկ են, ինչպե՞ս ես նման հայտարարություն անում: Սա կատակ բան չէ: 

Ժամանակ, ֆինանս, ներդրումներ, կազմակերպչական հսկայական աշխատանք այն բանի համար, ինչի վերջը հայտնի չէ: Սա լավ միտք է, բայց պետք է նախ և առաջ Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների համար ստեղծենք այնպիսի պայմաններ, որ կարողանան արժանավայել ապրել ու արարել՝ օրենքի խիստ գերակայության ներքո, այն ժամանակ, վստահ եղեք, սփյուռքահայ մեր այն հայրենակիցները, որոնք ցանկանում են գալ 

Հայաստան, ներդրումներ անել կամ հաստատվել, ինքնաբերաբար կգան: Սկսենք ներսից: Իհարկե, դեմ չեմ նաև այդ ուղղությամբ աշխատելուն, բայց առաջնահերթությունը տանք Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին: Սա ամենալավ գովազդն է ներգաղթի համար»,-նշում է մեր զրուցակիցը: 

Դավիթը հավելում է՝ սփյուռքահայ մեր հայրենակիցները մեծամասամբ գործարարներ, բիզնեսով զբաղվող մարդիկ չեն: Հակառակը: Մեծամասամբ միջին խավի, ցավոք, անգամ ֆինանսական մեծ դժվարություններով հանդերձ արտասահմանում գոյատևողներն են: «Նրանցից շատերը մասնագետներ են: 

Պետք է մտածենք նրանց երկիր բերելու, տեղավորելու, ապահովելու մասին: Իշխանությունները պետք է նկատի ունենան, որ ամեն սփյուռքահայ չէ, որ միլիոններով գումարը գրպանում գալիս է Հայաստան: Մեծամասնությունը պարզ քաղաքացիներ են: Վստահ եղեք՝ լավ ապահովված սփյուռքահայը դժվար թե ընտանիքով տեղափոխվի հայրենիք: Կարող է գա, բնակարան գնի՝ տարվա մեջ մի քանի ամիս այստեղ իր հանգիստն անցկացնելու համար: 

Մեծամասնությունն արվեստի ու արհեստի, քաղծառայության ոլորտի մարդիկ են, լրագրողներ, մտավորականներ, որոնք բավականին լուրջ թիվ են կազմում սփյուռքում, երիտասարդներ են, որոնք նոր են ընտանիք կազմել: Ցավոք, Հայաստանում դեռ հստակ պաշտպանված չեն աշխատողների իրավունքները: Պետությունը այստեղ լուրջ աշխատանք ունի անելու»,- ասում է «Փաստի» զրուցակիցը:

Չնայած առկա դժվարություններին՝ Դավիթը հստակ որոշում ունի՝ Հայաստանից չի հեռանալու: Մի խումբ գաղափարակից ընկերների հետ հիմնել է «Նոր սփյուռք» ամսաթերթը: Նրա խոսքով, բոլորը հոժար կամքով անվճար աշխատում են: 

«Կողքից ինչ աշխատանք լինի, չէ չեմ ասում. հոդված գրելուց մինչև թարգմանություններ, բանվորություն, ներկարարություն, շինարարության վրա աշխատելուց մինչև ատաղձագործություն, ինչն իմ ընտանիքի ու գերդաստանի ժառանգական գործն է եղել: Ամենաբարդ շրջանը, որը դեռ շարունակվում է, իմ մասնագիտությամբ աշխատանք գտնելն ու դրանով զբաղվելն է, որով կարողանամ ընտանիքիս կարիքները հոգալ»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

 

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023