Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս են Կենդանակերպի նշաններն արտահայտում իրենց զգացմունքները

LIFE

Past.am

Մեզ բոլորիս էլ հատկանշական է իմպուլսիվությունը կամ համեստությունը, բայց ոչ բոլորն ունեն նույնքան համբերություն: Հաշվի առնելով բնավորությունների բազմազանությունները՝ զգացմունքներն էլ մարդիկ տարբեր կերպ են արտահայտում:

 

Եկեք տեսնենք թե ինչպես է իր զգացմունքներն արտահայտում Կենդանակերպի յուրաքանչյուր նշանը․

 

Խոյ

 

Մարդու բնավորությունը, հատկապես Խոյերի նման էմոցիոնալ մարդու, միշտ մութ անտառ է շրջապատի համար: Խոյերն իրենց զգացմունքները տարբեր կերպ են արտահայտում, ընդ որում՝ դրա համար կարող են միլիոնավոր պատճառներ լինել և բոլորն էլ իրական: Վիրավորական արտահայտությանը նրանք կարող են նույնքան վիրավորական պատասխան տալ, բայց կարող են նաև լռել՝ հանուն հանգստության և կարգուկանոնի:

 

Ցուլ

 

Ցուլերը բավական էմոցիոնալ են: Երբ սթրեսի կամ դեպրեսիայի մեջ են, ցանկացած բացասական բանի նրանց արձագանքը չափազանց բուռն է: Երբ Ցուլերը վատ են զգում, ավելի լավ է նրանց հետ գործ չունենալ, բայց ոչ բոլորն ու ոչ միշտ են կարողանում հասկանալ նրանց տրամադրությունը: Իսկ սովորաբար Ցուլերն իրենց էմոցիաները հանգիստ են արտահայտում:

 

Երկվորյակներ

 

Երկվորյակներին վերլուծելն այնքան էլ դյուրին չէ, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զարմացնում են: Նրանք կարող են կա՛մ չափազանց իմպուլսիվ լինել, կա՛մ ամեն ինչ թաքցնել: Այդ պատճառով նրանց հետ դժվար է գոյակցել, քանի որ չգիտես, թե ով է հիմա քեզ հետ զրուցում. մարդ, որը երբեք ցույց չի տա զգացմունքները, թե՞ մեկը, ով կարող է մեկ ակնթարթում զայրանալ անիմաստ ինչ-որ բանի համար: Ամեն դեպքում, նրանց տրամադրությունը գուշակելը շատ դժվար է:

 

Խեցգետին

 

Երբ Խեցգետիններին հաջողվում է ազատվել ծուլությունից, նրանք կարող են խոսել իրենց մասին, իրենց զգացմունքների մասին, բայց հիմնականում Խեցգետիններին հարկավոր է դիտել, ոչ թե լսել: Մարմնի լեզուն միշտ մատնում է նրանց: Երբ նյարդայնանում են, նրանք փքվում են, սկսում են արագ-արագ խոսել: Մի խոսքով՝ հետաքրքիր ներկայացում է: Երբեմն նրանց մեջ կուտակված բացասականը սարսափ է առաջացնում: Իսկ երջանկությունը Խեցգետինները չափազանց զուսպ են ցուցադրում. նրանց համար դա տաբու է:

 

Առյուծ

 

Առյուծների մեծ մասի հոգեկան առողջության վիճակը հարցականի տակ է, քանի որ մանկությունից նրանց մեծ մասը շատ էմոցիոնալ է: Առյուծներին հազվադեպ է հաջողվում հանգիստ արձագանքել բացասականին և դրական էմոցիաներն արտահայտել առանց ցատկոտելու և ուրախ ճիչերի: Առյուծները կարող են ժլատ լինել փողի հարցում, բայց ազատորեն ցուցադրում են զգացմունքները: Նրանք թքած ունեն, թե ինչ կմտածեն ուրիշները:

 

Կույս

 

Կույսերի գլխավոր թշնամին բացասական էմոցիաներն ու սթրեսն են: Երբ Կույսերը հոգնած են կամ ինչ-որ մեկն ափերից հանել է նրանց, ատոմային պատերազմից էլ վտանգավոր են: Միաժամանակ, նրանք առավելագույն կայուն են արտահայտում իրենց սերը: Եթե նրանց ամեն ինչ դուր է գալիս, ցանկացած օր և ցանկացած պահի Կույսերը միանման հաճելի, ջերմ ու բարեսիրտ կլինեն:

 

Կշեռք

 

Երբ Կշեռքները զայրացած են, իսկապես վտանգավոր են, քանի որ շատ բուռն են արտահայտում իրենց զգացմունքները: Մնացյալ ժամանակ նրանք գրեթե միշտ հանգիստ են: Իհարկե՝ բոլորս էլ մարդ ենք, և կարող ենք ավելորդ բան ասել կամ վիրավորել ինչ-որ մեկին, բայց Կշեռքները միշտ զգուշորեն են արտահայտում իրենց զգացմունքները: Նրանք ուղղակիորեն ասում են, որ նեղացրել եք իրենց, կամ ոգեշնչել, կամ ստիպել հրճվել: Նրանք ներքուստ կարող են փոթորկվել, բայց արտաքուստ դա նկատելի չի լինի:

 

Կարիճ

 

Կարիճների մոտ ամենաշատը բացասական էմոցիաներ են առաջացնում ֆինանսական դժվարություններն ու առողջական խնդիրները: Այդ դեպքում նրանք առավելագույնս բացահայտ արտահայտում են իրենց զգացմունքները: Առաջին դեպքում նրանք նյարդայնանում են, երկրորդ դեպքում՝ խորը դեպրեսիայի մեջ ընկնում: Մնացյալ ամեն ինչ, եթե նույնիսկ նրանց անհանգստացնում է, չի կարող հունից հանել:

 

Աղեղնավոր

 

Աղեղնավորները զարմանալիորեն հաջողակ են: Նրանք զգում են հաջողության մոտենալն ու կարողանում են այն իրենց նպատակներին ծառայեցնել: Հենց այդ պատճառով նրանք հազվադեպ են իրենց թույլ տալիս կոպիտ արտահայտել զգացմունքները: Նրանք երբեք այնքան էմոցիոնալ չեն լինի՝ ինչ-որ մեկին իրենց գործողություններով վիրավորելու համար: Եթե շատ ջանաք, կարող եք նրանց սադրել, բայց Աղեղնավորները, միևնույն է, արագորեն կհավաքեն իրենց:

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրները պետք է մշտապես ամրապնդել իրենց կենսադաշտը, հակառակ դեպքում կարող են իրենք իրենց քայքայել բացասական էմոցիաներով: Այծեղջյուրներին դժվարությամբ է հաջողվում զսպել զայրույթը, տխրությունը, ապրումները, փոխարենը նրանք կարող են իրենց մեջ պահել ուրախությունը: Սա բացատրում է այն փաստը, որ մարդկանց մեծ մասը կարծում է, որ Այծեղջյուրները զուրկ են էմոցիաներից:

 

Ջրհոս

 

Ջրհոսները միշտ ցուցադրում են իրենց էմոցիաները, բայց պատրաստ են ներողություն խնդրել դրա համար: Նրանք գիտեն, որ բառերը, ինչպես նաև գործողությունները կամ մտքերն ազդում են ճակատագրի վրա: Այս մարդիկ սնահավատ են, այդ պատճառով կարողանում են ներողություն խնդրել: Նրանք պարզապես չեն ուզում բոլորի հետ վեճի մեջ լինել: Ջրհոսներն իրենց զգացմունքներն արտահայտում են արարքներով, ոչ թե խոսքով կամ բռունցքներով:

 

Ձկներ

 

Ձկներին մշտապես թվում է, որ իրենց կյանքում սև շրջան է սկսվել, եթե ինչ-որ վատ բան է տեղի ունեցել: Երբ նրանց համար լավ է, ի սրտե ուրախանում են՝ բոլորին ցույց տալով, թե որքան երջանիկ են: Ցանկացած բացասական բան նրանք փշերով են ընդունում: Ձկները ձգտում են իրենց ներսում պահել ցանկացած էմոցիա, բայց ոչ միշտ է ստացվում: Հաճախ նրանց բացասական էմոցիաների մասին կարելի է գուշակել նրանց դեպրեսիվության աստիճանից:

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer