Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինս­տի­տուտ, որը կա­րող է խո­չըն­դո­տել երկ­րի զար­գա­ցու­մը ժո­ղովր­դա­վա­րու­թյան ճա­նա­պար­հով.ի՞նչ խոր­հուրդ­ներ կա­րող են տալ ան­փորձ երի­տա­սարդ­նե­րը

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Հետաքրքիր խորհուրդների երկիրը. արդյո՞ք Հայաստանում հայրերի և որդիների հակասությունը կարող է բերել սերունդների միջև կապի վտանգավոր խզման» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոփոխելու վերաբերյալ հանրաքվեի բուռն քննարկումների և հակասությունների ֆոնին Ազգային ժողովի ընդունած մի զարմանալի որոշում անցել է գրեթե աննկատ, չնայած այն շատ ավելի երկարաժամկետ և երկիմաստ հետևանքներ կունենա, քան ներկայիս «կրքերը ՍԴ-ի շուրջ»: 

Խոսքը տարբեր աստիճանի ղեկավարների խորհրդականների պաշտոնին հավակնորդների տարիքային սահմանի իջեցման մասին է: Ըստ նախագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի, այսուհետ խորհրդական կարող են նշանակվել 25 տարեկանից, այլ ոչ թե 30ից, ինչպես նախկինում էր, իսկ պահանջվող աշխատանքային նվազագույն փորձը կրճատվել է` դառնալով երեք տարի՝ նախկին հինգի փոխարեն:

 Այսինքն, հիմա այն ղեկավարները` վարչապետից մինչև համայնքապետներ, որոնք ունեն խորհրդական, կարող են շրջապատված լինել երիտասարդներով: Նման որոշման զուտ «կենցաղային» պատճառներն ակնհայտ են: 

Պատգամավորները, որոնց մեծ մասն իրենք հենց երիտասարդ են, ունեն իրենց տարիքի ընկերներ, ծանոթներ և հարազատներ: Եվ ինչպես դասականն է ասում՝ «ինչո՞ւ չուրախացնել մերձավորին»: 

Սակայն ինչ վերաբերում է հետևանքներին, ապա դրանք դուրս են «կենցաղային տրամաբանության» սահմաններից, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Իրականում, բոլոր ժամանակներում երիտասարդները ավելի լավը կամ վատը չեն լինում նախկին սերունդներից, նրանք պարզապես տարբերվում են: 

Եվ սա անխուսափելի է, քանի որ, եթե նոր սերունդը ամբողջությամբ կրկնի իր նախորդի սովորույթներն ու մոտեցումները, ապա ոչ մի առաջընթաց ու զարգացում չի լինի: Բացի այդ, կան բազմաթիվ օրինակներ, երբ երիտասարդները հասել են ամենամեծ բարձունքների՝ առաջ անցնելով կյանքի փորձ ունեցող իրենց գործընկերներից: 

Նապոլեոն ու Լերմոնտով, Մոցարտ ու Լուի Բրայլ ... այս ցուցակը շատ երկար է: Բայց անկախ նրանից, թե որքան են նման օրինակները, միանգամայն պարզ է, որ խոսքը ոչ թե կանոնի, այլ բացառության մասին է: Պետք է նկատի առնել, որ 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» ըստ էության սոսկ բողոքի ցույց չէր ընդդեմ սոցիալական անարդարության, կոռուպցիայի և երկրի հասարակական-քաղաքական կյանքի այլ բազմաթիվ թերությունների:

 Զանգվածային բողոքների առաջացման համար կարևոր գործոն էր «սոցիալական վերընթացի» ամբողջական լճացումը: Տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր երիտասարդներ, որոնք չունեին փող և «տանիք», սուր կերպով զգում էին, որ դատապարտված են սոցիալական հիերարխիայում մինչև իրենց կյանքի վերջը զբաղեցնել այն տեղը, որը ստացել են ծննդյան պահից: Այդ իսկ պատճառով երկրում տեղի ունեցածը շատ առումներով ոչ միայն սոցիալ-քաղաքական հակամարտություն էր, այլ նաև սերունդների հակասություն:

 Արդյունքում իշխանության են եկել երիտասարդ, հաճախ ռոմանտիկ հակումներով անփորձ մարդիկ: Նրանք քիչ կապ ունեն անցյալի այն կյանքի հետ, որի մասին նոստալգիկ հիշողություններով շարունակում են ապրել նրանց ծնողներից շատերը: Մասնավորապես, նորերը մենթալ կերպով կապ չունեն «խորհրդային» մտածողության հետ: Ինչպես ասում է Կարնեգիի մոսկով յան կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն, «... սա նոր փուլ է, հետխորհրդային դարաշրջանը վերջապես ավարտվել է»: Այս ամենը հավանաբար անխուսափելի է, և ինչպես սովորաբար է լինում, ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Սակայն կա վտանգ, որ սերունդների հակասությունը կարող է հանգեցնել սերունդների միջև անջրպետի, քանի որ ոչ մի առաջընթաց չի կարող այս կամ այն կերպ չհենվել անցյալի փորձի ու նվաճումների վրա: 

Պատկերավոր ասած՝ անհնար է վեր բարձրանալ առանց ոտքերի տակ հենման կետի: Ապագա խորհրդականների համար տարիքային ցենզի իջեցման՝ բոլոր առումներով զարմանալի որոշումը, բացի վերը նշված պատճառներից, ակնհայտորեն կարելի է բացատրել նաև այն փաստով, որ երիտասարդ քաղաքական նոր գործիչները չեն վստահում ավագ սերնդի ներկայացուցիչներին, և նրանց վրա են տարածում (գրեթե առանց բացառության բոլորի վրա) մի տեսակ «մեղավորության կանխավարկած»՝ եթե ապրել և աշխատել ես «նախկինների» հետ, քո մեջ կրում ես անցյալի բոլոր «խարաններն» ու թերությունները:

: Իհարկե, միանգամայն հնարավոր է, որ 25 տարեկան երիտասարդը լավ աշխատող լինի, բայց նա չի կարող լինել խորհրդատու: Նա նման գործունեության համար չի կարող ունենալ ո՛չ մասնագիտական, ո՛չ էլ կյանքի փորձ: Ակնհայտ է, որ նման խորհրդատուի և նրա վերադասի տեսակետները գրեթե նույնական կլինեն: 

Եվ ահա, այստեղ է թաքնված իրական վտանգը, քանի որ կորչում է հենց այն այլընտրանքը, որն անպայման պետք է լինի բոլոր դեպքերում: Ղեկավարը կարող է համաձայնել կամ չհամաձայնել իր խորհրդականի հետ, լսել նրա խորհուրդները, երբեմն նույնիսկ անտեսել դրանք, դա նորմալ է: Բայց խորհրդականը չի կարող մտածել այնպես, ինչպես իր շեֆը, և ի սկզբանե կանգնել նրա հետ նույն դիրքում, քանի որ այդ իրավիճակում կլինի ոչ թե խորհուրդ, այլ մշտական մղում դեպի տխրահռչակ «ճիշտ եք»-ի: Եթե իշխանությունը չունի կարծիքների պայքար, այլընտրանքային տեսակետներ, չի լինի զարգացում, և դա հնուց է հայտնի: 

Հենց դա էլ կործանեց ինչպես խորհրդային ռեժիմը, այնպես էլ Հայաստանի նախորդ ղեկավարությանը, հենց դա է, որ վաղ թե ուշ հանգեցնում է բոլոր ավտորիտար ռեժիմների փլուզման: Այս ֆոնին պարզ է, որ «քսանհինգամյա խորհրդականների մասին» օրենքը հետագայում կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երկրի հասարակական-քաղաքական կյանքի զարգացման վրա: 

Ըստ էության, դրանով իսկ երիտասարդ կառավարությունը ոչ միայն զրկում է իրեն նախորդների փորձին ապավինելու հնարավորությունից, այլ փաստորեն ձևավորում է ինստիտուտ, որը կարող է խոչընդոտել երկրի զարգացումը ժողովրդավարության ճանապարհով: 

Ավելին, ժամանակի ընթացքում այդ խոչընդոտումը կարող է զգալի մասշտաբներ ընդունել և հետզհետե հանրապետության զարգացումը շեղել «թավշյա հեղափոխությանը» սատարած և այն իրականացրած մարդկանց ընտրած ուղուց: Հետևաբար, խորհրդարանի կայացրած որոշումը պետք է վերանայվի:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023