Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ճգնա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման նրբու­թյուն­նե­րը. մար­տահ­րա­վեր, որը կա­րող է հնա­րա­վո­րու­թյուն դառ­նալ

INTERVIEW

Ճգնաժամային կառավարումը կառավարման արտակարգ իրադրությունների ժամանակ մշակված հայեցակարգային մոտեցումն է, որը պահանջում է կոնկրետ խնդիրների դեպքում շատ ավելի արագ արձագանք, այդ իրավիճակի շատ ավելի խորը գնահատում՝ պատճառների ու նաև հնարավոր հետևանքների տեսանկյունից: Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի դիտարկումն է, որի հետ զրույցում խոսել ենք ճգնաժամային կառավարման անհրաժեշտության ու մի քանի կարևոր կետերի մասին, որոնցով պետք է առաջնորդվի օրվա իշխանությունը:

«Սովորաբար արտակարգ դրությունների ժամանակ պետություններն անցնում են ճգնաժամային կառավարման: Մեր հանրապետությունում մինչ այս էլ են հայտարարվել արտակարգ դրություններ, բայց դրանք մեծապես կապված են եղել քաղաքական խնդիրների հետ: Ներկայիս արտակարգ դրությունը, ըստ էության, առանցքայնորեն տարբերվում է նախորդներից: Այս դեպքում խոսքն առողջապահական խնդրի մասին է, որի առումով մենք ճգնաժամային կառավարման փորձ չենք ունեցել: 

Նման պարագայում նախ՝ շատ կարևոր է հաշվի առնել միջազգային լավագույն փորձերը՝ հասկանալու, թե նման իրավիճակներում կառավարություններն ինչպես են արձագանքում խնդիրներին: Հաշվի առնելով խնդրի առողջապահական բնույթը՝ յուրաքանչյուր ժամի իրավիճակը կարող է բացասական կամ դրական ուղեգծով փոփոխություններ կրել, և, ըստ էության, կառավարումն այս պարագայում պետք է բխի տվյալ իրավիճակի շատ ճշգրիտ գնահատմամբ: 

Սա իր հերթին նշանակում է նախ՝ խնդրի խորը ուսումնասիրություն, ինչպես նաև խնդրի իմաստավորում: Այսինքն, խնդիրը պետք է հանրությանը ներկայացվի շատ կոմպետենտ ձևով, և այդ գործառույթն իրականացնելու համար պետք է ընտրվի այնպիսի գործիչ, որը կկարողանա խնդիրը ներկայացնել ամբողջապես՝ անդրադառնալով ընթացքին, հաշվի առնելով նաև հնարավոր զարգացումները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով մի շարք օրինակներ:

«Երբ հայտարարվեց արտակարգ դրության մասին, խանութներում մարդկային կուտակումներ էին առաջացել, ինչը կարող էր վտանգավոր լինել հենց խնդրի խորացման տեսանկյունից: Այսինքն, հայտարարությունը բերեց մի իրավիճակի, որն ավելի ուժեղացրեց ռիսկերը, որովհետև այս դեպքում պետք է բացառվեն կուտակումները: 

Բայց արտակարգ դրությանը հասարակությունն արձագանքեց շատ արագ գնումներ անելու վարքագծով, ինչի հետևանքով կուտակումներ առաջացան: Սա նշանակում է, որ առհասարակ ճգնաժամային կառավարման դեպքում շատ հստակ պետք է մշակվեն քայլերը, հասարակությունը պետք է իրազեկվի, թե ինչ և ինչպես պետք է իրականացնի»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով միջազգային փորձին ու օրինակներին հետևելու հնարավորությանը՝ քաղաքագետը նշեց, որ կա հատկապես զարգացած երկրների փորձը:

«Տարիներ առաջ Աֆրիկայում տարածվեց «էբոլա» համաճարակը, ինչն առողջապահական խնդիր էր, և համավարակի վերափոխման միտումներ ցույց տվեց: Բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր հիվանդություն կամ վարակ որոշակի առանձնահատկություններ ունի: 

Եթե վերոնշյալ դեպքում ԱՄՆ-ն, եվրոպական երկրները կարողացան շատ լավ ճգնաժամային կառավարում իրականացնել, այդուհանդերձ, այսօրվա վարակի պարագայում սկզբնական շրջանում գրեթե բոլոր երկրներում այդքան էլ լուրջ վերաբերմունք չկար: Վարակի խիստ տարածումից հետո միայն պետություններն սկսեցին ավելի կոնկրետ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները»,նկատեց Է. Օրդուխանյանը:

Քաղաքագետը ճգնաժամային կառավարման արդյունավետության ապահովման մի քանի կետ առանձնացրեց. «Արդյունավետությունն ապահովելու համար նախևառաջ կառավարությունը պետք է կարողանա լիարժեքորեն վերահսկելի դարձնել իրավիճակը. արդյունավետությունն առաջին հերթին հենց այդ հանգամանքից է բխելու: Այսինքն, դեպքերի շուտ բացահայտում և կանխում. սա առաջին քայլն է, որը կառավարությունը պետք է անի: Երկրորդ՝ պետք է աշխատի վերահսկելի դարձնել մարդկային հոսքերը. խոսքն առևտրի, տրանսպորտի և բազմաթիվ նման խնդիրների մասին է, որոնք կարող են մարդկային կուտակումներ առաջացնել»:

Մինչ մյուս կետին անդրադառնալը՝ նա բերեց բանկոմատների օրինակը, որոնք նախօրեին չէին աշխատում. «Դրա հետևանքով մարդիկ դրամական միջոցները կանխիկացնելու խնդրի առաջ էին կանգնել: Բայց հարցն այն է, որ ճգնաժամը չի կարող այլ ճգնաժամ ստեղծել:

Օրինակ՝ եթե խրախուսվում են օնլայն գործարքները, բանկային համակարգն անթերի պետք է աշխատի: Մեծ հաշվով, անպատրաստ վիճակ, որպես այդպիսին, չպետք է լինի: Պատասխանատուները երկու-երեք քայլ առաջ պետք է փորձեն հասկանալ ու հաշվարկել դրանից բխող հետևանքները. օրինակ՝ արտակարգ դրությունը հայտարարվեց, ի՞նչ հետևանքներ դա կարող է բերել: Մյուս կարևոր կետը կանխատեսելիությունն է, որը պետք է բարձր մակարդակի վրա լինի, ըստ որի՝ մի քայլից հետո կհասկանան, թե այն հաջորդական ինչ քայլերի կարող է հանգեցնել»:

Մյուս կարևոր կետը, ըստ քաղաքագետի, այն բոլոր հնարավոր քայլերն են, որոնք կբացառեն խուճապը. «Դրա համար ընտրված խոսնակները հանրությանը հնարավորինս պարզ, մատչելի ու թափանցիկ ձևով պետք է ներկայացնեն իրավիճակը, որ մութ ու անհասկանալի հարցեր չմնան, որովհետև անհասկանալի հարցերն ինքնին ենթադրությունների տեղիք են տալիս: Հաջորդ կետը խնդրի լուծում/ հաղթահարումն է: Այս առումով նախ կարևոր է հետևել միջազգային փորձերին ու խնդրի հաղթահարման ճանապարհներին: Հաղթահարումն իր հերթին ենթադրում է թույլ չտալ վարակի տարածումը, և այս մասով կարևոր են կանխարգելիչ միջոցառումները: Իսկ հաջորդ քայլը, որը կբխի վերոնշյալից, սեփական փորձով այս ամենից «դասեր քաղելն» է, ինչպես նաև համապատասխան ճգնաժամային քաղաքականություններ մշակելը, որ եթե ապագայում կամ առաջիկայում նման դեպքեր լինեն, մենք կարողանանք շատ արագ դիմադրել դրան: Սկզբնական շրջանում փորձի բացակայությունը որոշակիորեն խորացրեց խնդիրը, թեպետ սա բնորոշ չէր միայն Հայաստանին»:

Նրա խոսքով, ճգնաժամային կառավարման առանձնահատկությունը պայմանավորվում է հենց ճգնաժամի բնույթով. «Պատերազմական վիճակի, բնական աղետի կամ, օրինակ՝ վարակի դեպքում ճգնաժամային կառավարումների սկզբունքները նույնական են, բայց դրանց հակազդելու գործողություններն են առանձնահատուկ, ինչը պետք է հաշվի առնել»:

Է. Օրդուխանյանի խոսքով, ստեղծված իրավիճակը կարելի է դիտել ոչ միայն որպես մարտահրավեր, այլև հնարավորություն:

«Այստեղ գոյություն ունի նաև հասարակության ինքնակազմակերպման հարցը: Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն ստանձնի իր գործողությունների համար: Այս առումով հասարակության համար որակական առաջընթաց ապահովելու համար հնարավորություն է բացվում: Այստեղ հասարակության, իշխանության ու առհասարակ բոլորի կոնսոլիդացման հարցն է: 

Վիրուսը չի հարցնում՝ իշխանական ես, թե ընդդիմադիր: Սա լուրջ մարտահրավեր է մեր քաղական համակարգի համար այն տեսանկյունից, թե որքանո՞վ կկարողանանք կոնսոլիդացվել խնդրի շուրջ, որքանո՞վ կկարողանանք հասարակությանն ինքնակազմակերպել, որ միասին հաղթահարենք իրավիճակը: Հենց նշվածի մեջ է վերոնշյալ հնարավորությունը: Առաջին պատասխանատուն քաղաքական իշխանությունն է, բայց հասարակությունն էլ է պատասխանատու իր գործողությունների համար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal