Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ին­չո՞ւ է Վլա­դի­միր Պու­տի­նը խու­սա­փում հան­դի­պու­մից

ANALYSIS

Օրեր առաջ հայաստանյան մամուլում տեղեկատվություն հրապարակվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանավորված և չկայացած հանդիպման մասին, ընդ որում՝ նշվում էր, որ 2020 թվականի մարտ-ապրիլին նախանշված հանդիպումը չեղարկվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այդ հանդիպումը չեղարկվել էր դեռ կորոնավիրուսային սահմանային սահմանափակումներից շաբաթներ առաջ։

Այս ընթացքում հետաքրքիր տեղեկություններ են շրջանառվում հայկական կողմի խնդրանքով նախանշված և ապա չեղարկված հանդիպման մասին: Ըստ այդ լուրերի, ակնկալված հանդիպման չեղարկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը այս անգամ միջնորդավորված է փորձել, այնուամենայնիվ, հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Հատկանշական է, որ բանբերն այս դեպքում երկուստեք ուժային կառույցներով է անցել:

Թե ինչու է պլանավորված այցը չեղարկվել և հետաձգվել անժամկետ, մեր աղբյուրները չեն հաղորդում, տեղեկացնում են միայն, որ պաշտոնատար անձի միջոցով Փաշինյանը համառ ջանքերով Կրեմլից փորձել է նաև ճշգրտող տեղեկատվություն ստանալ՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ է այցը չեղարկվել, և, ի վերջո, եթե չեղարկել են, ապա ե՞րբ է ռուսական կողմը նախատեսում ՊուտինՓաշինյան ֆորմատով հանդիպում:

Ըստ տեղեկությունների, իրատեսական ժամկետներ Կրեմլում, սակայն, չեն նշել՝ «գուցե ուշ կայանա, կամ՝ շատ ավելի ուշ», միևնույն ժամանակ ակնարկելով, որ եթե մեծ է ցանկությունը, ապա Փաշինյանը Պուտինին հանդիպել կարող է փորձել Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակներում: Ի դեպ, ուշագրավ է, որ մինչ երեկ Ռուսաստանը դեռևս որոշում չուներ այդ միջոցառումների չեղարկման հետ կապված: 

Այս իրավիճակը, սակայն, փաստացի նորություն չէ: 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առկա է որոշակի անվստահության մթնոլորտ, չնայած դիվանագիտական «ջերմ» ձևակերպումներին: Մասնավորաբար, նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտնվեց նաև նախորդ տարի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստի նախօրեին: Հիշեցնենք՝ 2019-ի մայիսի 17-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, վստահաբար հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպում նախատեսված է ինչպես մայիսի 29-ին՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ՝ հունիսին: Ավելին, ԵԱՏՄ խորհրդի նիստի շրջանակներում՝ Նուրսուլթանում, Փաշինյանի և Պուտինի միջև կայանալիք հանդիպման մասին դեռ մեկ ամիս առաջ նաև ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն էր հայտնել http://council.gov.ru/events/news/104031/ (տեսանյութ 1:40-1:50): Ըստ երևույթին, այն ժամանակ էլ Վլադիմիր Պուտինը չէր ցանկացել իր օրակարգում Նիկոլ Փաշինյանին ժամանակ հատկացնել: Հայկական պատվիրակությունը հետագայում մանևրելով փորձեց իրավիճակը շտկել: «Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Նախատեսված որևէ միջոցառում չի չեղարկվել»,- մասնավորապես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Բարեբախտաբար, հոկտեմբերին՝ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանին հաջողվեց երկու հանդիպում ունենալ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն երկուսն էլ ոտքի վրա՝ առանց նախնական պայմանավորվածության, ինչպես լուսաբանվեց մամուլում՝ կրկնակի ճանապարհելու շնորհիվ։

Դրվագները ԶԼՄ-ներում նկարագրվում էին այսպես. արարողակարգի պատասխանատուները Դվին հյուրանոց էին բերել և տեղադրել ՀՀ և ՌԴ դրոշները, այնուհետ հյուրանոցում Պուտինը, իսկ հետո Փաշինյանը դուրս էին եկել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին ճանապարհելու, և այդ ժամանակ Փաշինյանը, օգտվելով առիթից, ցածրաձայն դիմել էր ՌԴ նախագահին մի քանի բառ փոխանակելու խնդրանքով (առանձին հանդիպում նախատեսված չէր):

Մամուլը գրեց, որ այդ ակնթարթային հանդիպմանը բացառապես խոսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա գործի մասին, Պուտինը այդտեղ հայտնել է, որ հանդիպելու է երկրորդ նախագահի տիկնոջը՝ Բելլա Քոչարյանին, Փաշինյանը փորձել է կանխել, ինչը չի հաջողվել։ Հետո, երբ դուրս են եկել հյուրանոցից, Փաշինյանն առաջարկել է ճեմելով գնալ իրենց տուն՝ կառավարական ամառանոց՝ ընդգծելով, որ «Դվին» հյուրանոցից ընդամենը մի քանի քայլ է հեռու։ 

Պատասխանատուներն այդ պահին դիրքավորվել են երեք տեսախցիկով՝ մտերմիկ զբոսանքը նկարելու, երկու պետությունների ջերմ հարաբերությունները առավել ընդգծելու նկատառումով, սակայն Պուտինը կտրուկ մերժել է հյուրընկալվել Փաշինյանի տանը, որից հետո ուղևորվել է ՌԴ դեսպանատուն, որտեղ էլ, ի դեպ, կայացել էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի և որդու՝ Լևոն Քոչարյանի հետ հանդիպումը: Լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ տեղեկանալով հանդիպման մասին՝ Նիկոլ Փաշինյանը ուղևորվել է օդանավակայան՝ հանդիպման տպավորությունը չեզոքացնելու համար։

Չնայած Փաշինյանի համառ ջանքերին, ՌԴ նախագահը բազմաթիվ դրվագներով հրապարակայնորեն ցույց է տալիս իր դիստանցիան Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հնարավոր է ինչ-որ բան հասկացնելու նպատակով: Թե ինչ, դժվար է ասել, գուցե ժամանակի ընթացքում առավել հստակություն մտցվի նման հարաբերությունների առումով:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer