Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հու­սով եմ՝ այս փոր­ձան­քից ավե­լի իմաս­տնա­ցած դուրս կգանք»

INTERVIEW

Վերջին օրերին առկա անհանգստությունները, հօգուտ մեր առողջության տանը մնալու «պարտադրանքը» երկակի զգացողություններ է առաջացնում: Իհարկե, կան ներքին անհանգստությունները հաղթահարելու տարբեր միջոցներ՝ ընթերցանություն, ֆիլմերի դիտում և ուղղակի անկեղծ շփում ընտանիքի անդամների և ընկերների հետ, որոնք որևէ պարագայում չպետք է դադարեցնել՝ օգտագործելով կապի բոլոր միջոցները՝ հեռախոսը, համացանցը:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում է՝ մեր ամբողջ կյանքը մեզ տալիս է հնարավորություն հաղթահարել այն բոլոր վախերը, որոնք կան, դա միայն հիվանդության հանդեպ վախը չէ: «Ապրում ենք բազմաթիվ վախերով, բայց վախեցած մարդն ազատ, անկախ, ինքնուրույն չէ, պատասխանատու չէ իր ճակատագրի, կյանքի, երկրի ու ժողովրդի համար: Վախեցած մարդուն շատ հեշտ է ղեկավարել: Արվեստի հիմնական դերակատարումը նաև սա է՝ ազատել մեզ վախերից: Կյանքը հրաշալի երևույթ է: Պետք է կյանքի ամեն մի օրը, րոպեն ու վայրկյանը շատ բարձր գնահատել: Մեր պատմության մեջ կան բազմաթիվ օրինակներ, երբ մարդիկ, որոնք զրկված են եղել հազար ու մի հնարավորությունից, ապրել ու արարել են, գիտությամբ զբաղվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բաբայանը:

Նա նշում է՝ կյանքն ամեն օր պետք է լցնել: «Այսօր ստեղծված իրավիճակում չի կարելի մի կողմից 100 տոկոսով հանգիստ լինել, մյուս կողմից էլ խուճապի մատնվել: Պետք է ընդունել սա որպես նորմալ երևույթ: Ցավոք, նման երևույթները հաճախակի են լինում: Եվ որքան մենք պատրաստված ենք լինում անձնապես, այլ ոչ միայն, երբ այդ պատրաստվածությունը սպասում ենք վերադասից, այնքան ավելի ապահովված ենք: 

Այս փորձանքը, որ եկավ ամբողջ աշխարհի գլխին, միգուցե մի քիչ փոխի մեր մտածողությունը, գուցե հասկանանք, որ մարդկությունն ունի մեկ ճակատագիր, սահմանները որևէ նշանակություն չունեն, որ խնդիրներն աշխարհի համար նույնն են, որ միգուցե այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են պատերազմի և զինամթերքի վրա, եթե ծախսվեին առողջապահության, բնապահպանության, մշակույթի, կրթության վրա, շատ ավելի երջանիկ լինեինք, բնության հետ շատ ավելի ներդաշնակ ապրեինք: Կարծում եմ՝ այս փորձանքից մենք ավելի իմաստնացած դուրս կգանք, համենայն դեպս՝ հույս ունեմ»,-նշում է մեր զրուցակիցը:

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծում է՝ եթե մենք մեր հոգևոր աշխարհը դնենք հարվածի տակ, դա դժվար է բուժվում, դրան փրկություն չկա: «Փորձենք այս վիճակից նույնիսկ օգուտ քաղել՝ մի քիչ շատ կարդալ, համացանցով հետաքրքիր ֆիլմեր և ներկայացումներ դիտել, հիմա կա հնարավորություն համացանցի օգնությամբ «այցելել» թանգարաններ: 

Կյանքի այս փոքրիկ էտապը պետք է դիտարկենք ոչ թե որպես «պարտադիր կալանավորում», այլ որպես հնարավորություն մի քիչ մեզանով զբաղվելու, որի ժամանակը հաճախակի չենք ունենում: Ամեն ինչ ունի երկու կողմ, կախված է նրանից, թե ինչպես մենք դա կտեսնենք և ինչպես կօգտագործենք: 

Չդադարենք շփվել մարդկանց հետ տարբեր միջոցներով: Ամենակարևորը՝ փորձենք իրար միայն դրական լիցքեր հաղորդել, դա շատ բուժիչ է: Բոլոր հիվանդությունների պատճառը նեգատիվն է»,-ընդգծում է Բաբայանը: Նրա խոսքով՝ այսօր մարդկանց տրված է մտածելու ժամանակ, թե առհասարակ ո՞վ ենք մենք, ինչի՞ համար ենք եկել այս աշխարհ, ի՞նչ առաքելություն ունենք: «Արդյո՞ք պետք է զբաղվենք իրար քննադատելով ու մեղադրելով, թե՞ պետք է փորձենք իրար հասկանալ: 

Փորձենք մեր այս կարճ կյանքում միայն լուսավորն ու բարին փոխանցել իրար՝ դատապարտելով բացասական երևույթները, բայց ոչ մարդկանց, փորձելով մարդկանց ձեռք մեկնել, այլ ոչ թե հրել: Սա շատ կարևոր է: Եթե ուզում ենք լավ ապրել, ուրեմն դիմացինն էլ պետք է լավ ապրի: Չի լինում այնպես, որ կաթսայում միայն մի տեղ ջուրը եռա: Կա՛մ կեռա կաթսայի ողջ ջուրը, կա՛մ չի եռա ընդհանրապես: 

Հնարավոր չի կառուցել սեփական երջանկությունն ուրիշի դժբախտության հաշվին: 21-րդ դարում հասկացանք, որ մեր երկրագունդը շատ փոքր է, և մենք ամեն ինչով իրար հետ կապված ենք՝ նույն այս վարակի առումով, մի քանի ամիս առաջ անտառներն էին վառվում, ինչը մեծ ազդեցություն ունեցավ բոլորի վրա, այլ ոչ միայն այն երկրի, որտեղ դա տեղի էր ունենում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ հիմա մեր մոտեցումները չսահմանափակենք մեր քաղաքով, մեր բակով, մեր երկրով ու տարածաշրջանով, այլ ավելի գլոբալ մտածենք: Մարդկությունը պետք է սկսի այդպես մտածել, հիմա ստացել է դրա հնարավորությունը: Չկան զուտ ազգային, տարածաշրջանային խնդիրներ: 

Բոլոր խնդիրները համամարդկային են և պահանջում են մարդկության ուժերի համախմբում: Բոլոր հարցերը կլուծենք համախմբված և ոչ թե իրարից տարանջատված: Մեկը մյուսի հաշվին չի կարող դա անել: Պետք են համախմբված որոշումներ»,-ասում է Ռուբեն Բաբայանը: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal