Թիրախում Ծառուկյանն է. Հարկավոր է պարտակել օրհասական խնդիրները
SOCIETYՀարձակվե՛լ, խժռե՛լ, ոչնչացնե՛լ, ծվատե՛լ... Ծառուկյանն ասել է՝ պետությունը պետք է վճարի... Ո՞նց, ո՞նց թե, դե ուրեմն հարձակում, խժռում մինչև վերջ... Ի դեպ այս նու՛յն, հենց այս նու՛յն Ծառուկյանն այսօր նաև հայտարարել է, թե 60 մլն դրամ է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար և նաև ասել է, որ ինքը պատրաստ է իր աշխատողներին վճարել, բայց միայն իրենով հարցը չի լուծվի: Խնդրին գլոբալ լուծում է պետք... Բայց արդեն ուշ է, քանզի ֆեյքերին համակարգող հայտնի ճղճիմ ՊՈԱԿ-ը այլ հրահանգ է իջեցրել... Միայն նրա համար, որ Ծառուկյանը համարձավել է ասել, որ պետությունը իր քաղաքացու հանդեպ ունի պարտավորություններ, Ծառուկյանին պետք է ֆեյքերով խժռել, գարշահոտություն տարածել, սոց. ցանցերով, վիրավորել, էլի հարձակվել էլի, ու էլի ու էլի... Մի խոսքով այսօր, գուցե և առաջիկա օրերին, ֆեյք կանտորայի գլխավոր զոհը Գագիկ Ծառուկյանն է... Եվ որևէ վիրուս երբևէ զոմբիներին չի կարող հետ կանգնեցնել, քանզի նրանց հանձնարարվել է անել ամեն ինչ, գնալ ստոր քայլերի՝ միայն թե ստվերել Ծառուկյանի 60մլն դրամ փոխանցելու հանգամանքը, ինչպես նաև այն, որ Ծառուկյանը պատրաստ է իր աշխատողներին վճարել: Այս երկու ինֆորմացիան պետք է հոդս ցնդի, որևէ հայ չպիտի իմանա այդ մասին...Այ սա՛ կլինի իշխանական ֆեյքերի ՊՈԱԿ-ի հաղթանակը, այ սրանո՛վ կկարողանան օճառով հայտնի մի տեղում տեղավորվել... Իսկ դրանից հետո մենք կապրենք բոլորովին այլ Հայաստանում, Ծառուկյանին թիրախավորելով կունենանք հզոր տնտեսություն, վերջապես ավարտին կհասցնենք խոստացած ու փոշիացրած տնտեսական հեղափոխութունը, Ծառուկյանին թիրախավորելով կլուծվի մեր պետության բոլոր ներքին, և էս տեմպերով որ գնա՝ չեմ բացառում նաև արտաքին խնդիրները... Սա նոր Հայաստանն է և վե՛րջ: Դուխով՝ Չալո: Սա արդեն հստակ դիագնոզ է...