Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Նմա­նա­տիպ ցնցում­նե­րը ձև­ա­վո­րում կամ վե­րա­ձև­ա­վո­րում են աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու տնտե­սա­կան իրո­ղու­թյուն­նե­րը»

INTERVIEW

Այն, ինչ տեղի է ունենում այսօր, լրջագույն ազդեցություն է ունենալու վաղվա աշխարհի և այդ աշխարհի ձևավորման վրա: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք համավարակից հետո ուրիշ աշխարհ տեսնելու, ինչպես նաև աշխարհաքաղաքական հնարավոր վերադասավորումների մասին

«Համաշխարհային գործընթացները վերջին 2-3 տասնամյակում շատ արագ են զարգանում, և այս արագընթաց աշխարհում նմանատիպ ցնցումներն են, որ ձևավորում կամ վերաձևավորում են աշխարհաքաղաքական ու տնտեսական իրողությունները: Այսօր տեղի ունեցողը լրջագույն ազդեցություն է ունենալու վաղվա աշխարհի ձևավորման սկզբունքների վրա: Խոսքը թե՛ միջազգային, թե՛ հումանիտար և թե՛ մնացած բոլոր սկզբունքների մասին է: 

Այս իրավիճակն իր լուրջ ազդեցությունն է թողնելու նաև միջազգային հարաբերություններում պետությունների համագործակցության վրա՝ նոր աշխարհում գլոբալ մարտահրավերներին պատասխանելու համատեքստում: 

Այնպես որ, վերոնշյալն իրականում լուրջ ցնցում էր մարդկության համար. այն աշխարհաքաղաքական, առողջապահական «երկրաշարժ» էր, որից հետո, բնականաբար, աշխարհը նույնը չի լինելու: World order-ը («աշխարհակարգ»-խմբ.) ձևափոխվելու և փոփոխությունների է ենթարկվելու: 

Գերտերությունների ազդեցության տեսանկյունից որոշակի փոփոխություններ են լինելու. հաջորդ հարյուրամյակում համաշխարհային գլոբալ գերտերության կարգավիճակը վիճակված է լինելու Չինաստանին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:

Քաղաքագետը հավելեց՝ այսօր ԱՄՆ-ն դեռ շարունակում է հեգեմոն դիրք գրավել, բայց չի բացառվում, որ վաղը նաև Չինաստանը դառնա համաշխարհային գերտերություն թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական ազդեցության տեսանկյունից. 

«Այնպես որ, փոփոխությունները չեն լինելու միայն պետությունների համագործակցության առումով: Եվրամիության ամենակարևոր սկզբունքը բաց սահմաններն են, բայց այսօր տեսնում ենք փակ սահմաններով ԵՄ, ինչպես նաև ազգային պետությունների հզորացում և այլն: Մեծ հաշվով, հաջորդիվ այդ բոլոր մարտահրավերներին դիմագրավելու կարիք է լինելու, ինչին մենք ականատես ենք լինելու այս համավարակից անմիջապես հետո»:

Քաղաքագետը նկատեց, որ այսօր արդեն տեսնում ենք Չինաստանի աշխարհաքաղաքական, ֆինանսական ու տնտեսական աճի լրջագույն ազդեցության տարածումը. «Չմոռանանք, որ Չինաստանը ձեռնամուխ է եղել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության իրականացմանը, որը նախատեսված է կյանքի կոչել առաջիկա 30-40 տարիներին: Այն լինելու է ոչ միայն Չինաստանի, այլև Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի, Հարավային Կովկասի և դեպի Եվրոպա ու ՌԴ գնացող ճյուղավորումների առաջնահերթությունը: Ընդհանուր առմամբ, գլոբալ խնդիրները համաշխարհային նոր սկզբունքների ձևավորմանն են հանգեցնելու: 

Բացի այդ, դերերի ու ազդեցությունների գլոբալ վերաբաշխում է լինելու, բայց այն ոչ թե պատերազմների, այլ մասնավորապես տնտեսական, ֆինանսական ու քաղաքական ազդեցության տարածման տեսք է ունենալու: Այդ ձևափոխումները, գերտերությունների ազդեցությունների փոփոխությունները հանգեցնելու են աշխարհի տարբեր պետությունների արտաքին քաղաքականության վերաձևափոխումներին ու փոփոխություններին: 

Գլոբալ գերխաղացողների վերադիրքավորումներն ազդելու են նաև փոքր և միջին պետությունների աշխարհաքաղաքական մտածելակերպի վրա»: Իսկ հարցին, թե ինչ է սպասվում մեզ ու մեր տարածաշրջանին, Ս. Սարգսյանը պատասխանում է. 

«Գտնվելով աշխարհաքաղաքական խաչմերուկում, մեծ հաշվով, Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը ձևավորել է ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանար ձևավորել, այլ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք կան մեր տարածաշրջանում: Նկատի ունեմ հայ-թուրքական հարաբերությունները կամ դրանց բացակայությունը, Արցախյան հիմնախնդիրը, Ռուսաստանի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները, Վրաստանի և Իրանի հետ ունեցած ռազմավարական նշանակության հարաբերություններն ու այդ երկու պետությունների խնդիրները՝ Վրաստանի պարագայում՝ Ռուսաստանի, Իրանի դեպքում՝ ԱՄՆ-ի հետ: 

Այնպես որ, չեմ կարծում, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն կլինի, առավել ևս, չեմ կարծում նաև, որ մեր տարածաշրջանի առումով գլոբալ խաղացողների, հիմնական ազդեցություն ունեցողների մոտ շեշտակի փոփոխություններ կլինեն:

 Այո, Չինաստանը այստեղ որոշակի ազդեցություն ձեռք կբերի, բայց կարծում եմ, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանը կշարունակի հեգեմոն ազդեցություն ունենալ: Հայաստանի Հանրապետության մասով արտաքին քաղաքականության փոփոխություն չի լինի, բայց սա չի նշանակում, որ մենք չպետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը և չպետք է խորացնենք հարաբերությունները գերտերությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Չինաստանի հետ»: 

Իրավիճակը դիտարկելով Արցախյան հիմնախնդրի համատեքստում ու խոսելով հնարավոր փոփոխությունների մասին՝ Սուրեն Սարգսյանը շեշտեց.

«Չեմ կարծում, թե գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները Հայաստանում կամ Ադրբեջանում մոտեցումների կամ գաղափարների փոփոխության կբերեն: Չնայած աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներին, ըստ իս, Արցախյան խնդիրը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու: Վերջին օրերին տեսանք, որ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ կերպ չեն համագործակցում և չեն էլ կարող համագործակցել համընդհանուր այս մարտահրավերի դեմ պայքարելու գործում, որևէ շփում, բնականաբար, չկա: Սահմաններն, այսպես թե այնպես, փակ են: Մեծ հաշվով, չեմ կարծում, թե առաջիկա առնվազն 1, 2 կամ 3 տասնամյակների ընթացքում գլոբալ փոփոխություններն էական ազդեցություն կունենան Արցախյան հիմնախնդրի մասով»:

Ամփոփելով ու խոսելով իրողություններից բխող անելիքների մասին՝ քաղաքագետն ընդգծեց՝ ինչպես բոլոր պետությունները, Հայաստանը ևս իրավիճակից դասեր քաղած պետք է դուրս գա:

«Պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ կողմերը՝ նաև տնտեսական կառուցվածքի, արտաքին քաղաքական կողմնորոշումների ու ներգրավվածությունների տեսանկյունից: Հայաստանն այս ամենից պետք է լուրջ դասեր քաղի՝ զարգացնելով նաև քաղաքացիական պաշտպանության իր հնարավորությունները: 

Բնական է, որ այդ ճանապարհով բոլոր պետություններն են գնալու, և Հայաստանն այս առումով բացառություն չի լինելու: Մենք պետք է ունենանք նաև հստակ ռազմավարություն, թե նման դեպքերում ի՞նչ քայլերի պետք է գնալ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել. հենց սա է այն ամենալուրջ մարտահրավերը, որը լինելու է մեր իշխանությունների առջև: 

Ըստ դրա՝ հնարավոր գործողությունների համար մշտապես «պլան B», «պլան C», «պլան D» պետք է ունենանք, հաշվարկենք բոլոր այն գլոբալ սցենարները, որոնք կարող են մեզ վրա ազդեցություն ունենալ, եթե անգամ այդ սցենարների հնարավորությունն ընդամենը 1-2 տոկոս է: 

Նոր հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար մենք այս ամենից պետք է ավելի պատրաստված դուրս գանք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer