Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընտ­րու­թյուն­նե­րի հե­տաձ­գու­մը նոր ռիս­կեր կա­րող է առա­ջաց­նել.

ANALYSIS

Վերջին օրերին Արցախում մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու հրապարակային առաջարկություններ հնչեցին՝ պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի տարածման մտահոգությամբ: Այստեղ, անշուշտ, կա տրամաբանություն, սակայն կան նաև ավելի մեծ անորոշություն ստեղծող ռիսկեր, ու թերևս պատահական չէ, որ առաջարկը աջակցություն չգտավ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուների և քաղաքական կուսակցությունների գերակշիռ մեծամասնության կողմից:

Խնդիրն այն է, որ 2017-ի սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի ողջ կառավարման համակարգը գտնվում է անցումային փուլում, ինչն անկասկած ազդում է նաև կառավարման որակի վրա: Ընտրությունների հետաձգումը կնշանակի ձգձգել նաև անորոշության այդ ժամանակաշրջանը՝ ավելացնելով հետևյալ ռիսկերը: Դրանցից առաջինը ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակավոր դուրսբերումն է ղարաբաղյան հակամարտության շփման գծից, ինչի մասին նախորդ շաբաթ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպերչիկը: Ըստ նրա, առաքելության ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի վտանգով և համաձայնեցվել է հակամարտության կողմերի հետ: Բայց դրան զուգահեռ, փաստորեն վերացվել է հրադադարի վերահսկման միակ քիչ թե շատ գործող մեխանիզմը: 

Դիտորդական առաքելության վերականգնման ժամկետները՝ համաճարակով պայմանավորված, ամենևին հստակ չեն: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը կարող է նախաձեռնել հրադադարի խախտումներ, չեն բացառվում նաև ավելի մեծամասշտաբ պրովոկացիաները: Առաջին հերթին այս հրամայականից ելնելով՝ Արցախին անհրաժեշտ է ավարտել ընտրությունները և ձևավորել կայուն իշխանություն: 

Մյուս կողմից, ընտրությունների հետաձգման դեպքում նույնքան անորոշ են մնալու դրանց հետագա անցկացման ժամկետները: Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե համաճարակը ինչպիսի զարգացում կունենա, և ամենևին չի բացառվում, որ ընտրությունների մեկանգամյա հետաձգումը վերածվի շարունակական գործընթացի՝ հարցականի տակ դնելով դրանց հեռանկարն առհասարակ:

Եվ վերջապես, կա մի կարևոր նրբերանգ. այս պահին համաճարակով պայմանավորված՝ արտերկրյա դիտորդական առաքելությունների ժամանումը քիչ հավանական է: Դա, որքան էլ տարօրինակ թվա, նպաստավոր պայման է հանդիսանում այս փուլում: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ տարեսկզբից Իրանի շուրջ աշխարհաքաղաքական խաղերի սրացման հետ կապված՝ ազդեցիկ ուժային կենտրոնները առանձնակի հետաքրքրություն են սկսել դրսևորել նաև Արցախի նկատմամբ՝ հեռանկարում նկատի ունենալով ղարաբաղյան հակամարտության «կարգավորումը» հակաիրանական որոշակի գործընթացների կոնտեքստում: 

Ըստ այդմ, կան ոչ անհիմն կանխատեսումներ, որ դրսից ժամանող դիտորդական առաքելությունները այս անգամ հետապնդելու են ոչ այնքան ընտրությունների ժողովրդավարության մակարդակը դիտարկելու, այլ որոշակի աշխարհաքաղաքական ներգործություն իրականացնելու նպատակ: Իսկ դա ամենևին չի բխում ո՛չ Արցախի, ո՛չ էլ Հայաստանի շահերից:

Նախընտրական գործընթացի ավարտին մնացել է ընդամենը մեկ շաբաթ: Հայաստանում համաճարակի դինամիկան թեպետ մտահոգիչ է, բայց, այնուհանդերձ, վերահսկելի: Երեկվա դրությամբ կար 194 վարակակիր, ինչը համեմատաբար ցածր ցուցանիշ է բազմաթիվ այլ, հատկապես մի շարք եվրոպական երկրների համեմատ: 

Արցախի իշխանությունների ձեռնարկած կարանտինային միջոցառումները (առանց արտակարգ դրություն հայտարարելու) առայժմ արդյունավետ են եղել, և կարծես հաջողվում է կանխել համաճարակի ներթափանցումը: Սա հնարավորություն է տալիս առանց լուրջ խնդիրների անցկացնել առնվազն մարտի 31-ի քվեարկությունը, ինչի արդյունքում Արցախի Հանրապետությունը կունենա առնվազն մեկ ընտրովի, լեգիտիմ մարմին՝ ի դեմս Ազգային ժողովի: 

Նախագահական ընտրությունների մասով, ըստ ամենայնի, հիմնավոր են այն կանխատեսումները, որ գործընթացն 1-ին փուլով չի ավարտվի, քանի որ առաջադրված թեկնածուներից ոչ մեկն այդպես էլ ինքնաբացարկ չհայտնեց: Սա նշանակում է, որ մարտի 31-ին քիչ հավանական է մեկ փուլով ընտրությունների ավարտը, և առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածու 2 շաբաթ անց մրցելու է արդեն 2-րդ փուլում: Բայց այդ ժամկետը հազիվ թե կրիտիկական լինի համաճարակի հնարավոր տարածման տեսակետից: Բոլոր դեպքերում ռիսկերը այս փուլում կարծես ավելի կառավարելի են, քան ընտրությունների հետաձգման պարագայում, երբ այդ հետաձգումը կարող է դառնալ խիստ անորոշ և շատ ավելի երկարաժամկետ, քան կարելի է կանխատեսել:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal