Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կկա­րո­ղա­նա՞ն իշ­խա­նու­թյուն­նե­րը ձեր­բա­զատ­վել անս­խա­լա­կա­նու­թյան բար­դույ­թից

ANALYSIS

Ներկայիս ճգնաժամային իրավիճակում շատ է խոսվում համախմբվածության և միասնականության մասին, որը պետք է թույլ տա հաղթահարել բարդ իրավիճակը։ Իսկ համախմբվածությունն իրենից ենթադրում է, որ բոլորը պետք է աշխատեն միասին, փորձեն լուծումներ գտնել։

Հաճախ են այն դեպքերը, երբ իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ընդդիմության, այլախոհների, կամ պարզապես այլ մասնագետների աջակցության ու խորհրդի կարիքը չունեն, իրենք կարող են գլուխ հանել առկա իրավիճակից։ Անսխալականության բարդույթի մասին մեկ անգամ չէ, որ խոսել ենք: Դրանով է պայմանավորված, որ նրանք համարում են, թե իրենց քայլերն ու գործողություններն անբեկանելի են, անթերի, քանի որ իրենք «ներկայացնում են ժողովրդին», իսկ իրենց նախաձեռնությունները բխում են ժողովրդի շահերից։ Ավելին՝ որոշ դեպքերում՝ նույնիսկ ժողովրդի «պահանջից»:

Այս դեպքում գործ ենք ունենում իշխանությունների մեծամտության հետ, երբ վերջիններս չեն փորձում առերեսվել իրականության հետ և լսել նաև այլընտրանքային կարծիքներ։ Իսկ երբեմն այնպես է ստացվում, որ բազմաթիվ քննադատություններից և աղմուկից հետո միայն իշխանությունը ստիպված է լինում հաշվի նստել այլ տեսակետների հետ։ 

Այս իշխանությունների մոտ երկու տարվա գործելաոճը հստակ է՝ նախ անել մտքներին եկածը, հետո մտածել հետևանքների մասին: Ազգային ժողովն ուրբաթ ուշ երեկոյան արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկում էր «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որոնք վերաբերում են արտակարգ դրության պայմանների խստացմանը:

Եվ առաջին ընթերցման ժամանակ կիսատ-պռատ, «ոտքի վրա» սարքված ու խորհրդարան ներկայացված այս փաթեթը իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես վերջին կարգի ճշմարտություն, սակայն դրանք բուռն քննադատության ենթարկվեցին ընդդիմության կողմից։ 

Սրան գումարած՝ խորհրդարանի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքը, երբ կարևորագույն նախագիծը խորհրդարանական երկրի ԱԺ-ում ներկայացնում է ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը, որն ակնհայտորեն պատրաստ չէր ո՛չ օրենքի նախագիծը լիրաժեք ներկայացնել, ո՛չ էլ պատգամավորների հարցերին տրամաբանված ու սպառիչ պատասխաններ տալ:

 

Ի վերջո, հաշվի առնելով, որ իրենց կոշտ մոտեցումը և ինքնահավան գործելակերպը կարող է հանրության շրջանում բացասական լիցքեր առաջ բերել, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը ստիպված եղավ փոփոխություններ կատարել վերոնշյալ օրենքներում այն առաջարկների շուրջ, որ ներկայացրել էին ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն։ Ավելին, ինչպես տեղեկացրեց հիմնական զեկուցողը, քննարկումներում ներգրավել էին նաև տարբեր իրավաբանների, իսկ օրենքի նախագիծն ԱԺ-ում արդեն ներկայացնում էր արդարադատության նախարարը: 

Արդյունքում այս օրենքներն ԱԺ-ում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ լուրջ հակազդեցության չարժանացան ընդդիմության ներկայացուցիչների կողմից, իսկ նախագծերի շուրջ հնարավոր եղավ կոնսոլիդացիա ապահովել։ Օրինագիծն ընդունվեց միաձայն և ոչ ոք դեմ չքվեարկեց:

Բայց հարցն այն է, որ իշխանությունները իրենց առջև խնդիր պետք է դնեն, որ կոնսոլիդացիա ապահովվի ոչ թե միայն մի քանի հարցերում, ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև ընդհանրապես։ 

Իսկ առկա ճգնաժամային իրավիճակը պատեհ առիթ է, որպեսզի վերջ տրվի հանրությանը տարբեր հատվածների բաժանելու և թշնամություն տարածելու գործելակերպին, որպեսզի իշխանությունները վերջապես ձերբազատվեն անսխալականության բարդույթից, հասկանան, որ քննադատությունը պետք է ոչ թե սվիններով ընդունել ու քննադատողներին դավաճան կարգել, այլ լսել նրանց, օգտակար հատիկը վերցնել, չերևակայել, թե երկրի ու ժողովրդի մասին միայն իրենք են մտածում։ Եվ վերջապես, որպեսզի կարողանան երկնքից ներքև իջնել ու հիմնավորապես չկտրվեն իրականությունից: Այս իշխանությունների համար դա անհնարինության աստիճանի բարդ կլինի, սակայն այլընտրանք պարզապես չկա:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal