«Պետք է լինի նաեւ մի ձեւաթուղթ, որում նշված կլինի, թե անձը ուր է գնալու, որ ժամին է գնալու, այդ այցելության վայրի հասցեն, անվանումը, նպատակը եւ վերադարձի ակնկալվող ժամը»,– ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ հնարավորություն կլինի նաեւ առեւտրի կետեր եւ բուժհաստատություններ այցելելու համար. «Դեղատներ, սննդի օբյեկտներ, նույնիսկ գյուղատնտեսական շուկաներ, եւ առողջական խնդիրներ ունեցող անձինք անպայման հնարավորություն ունենալու են այցելել հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ»։
Նրա խոսքով՝ քաղաքացիները այս որոշմանը կարող են ծանոթանալ նաեւ կառավարության պաշտոնական կայքէջում։
Ավինյանը նաև ներկայացրեց https://ac19.am հավելվածը: