Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչպե՞ս են սիրո հարցում իրենց դրսևորում կենդանակերպի նշանները

LIFE

 

 

Խոյ

 

Սովորաբար խոյերը սիրահարվում են վաղ տարիքում և իրենց դեռահասության շրջանում հաճախ վեճեր են ունենում ընտանիքի անդամների հետ: Տղամարդ-խոյերը երբեմն պատրաստ են ամեն ինչի, հանուն իրենց ցակությունների: 

 

Սիրահարվում են առաջին հայացքից, հանուն իրենց սիրած էակի, ոչնչի առաջ կանգ չեն առնի: Նրանք մեծահոգի են և շրջահայաց: Եթե զայրանան, դա կարող է հանգեցնել մինչև իսկ սպանության, բայց զայրույթն անցնելուց հետո, շատ շուտ հանդարտվում են և հաշտվում: Այս պոռթկուն, բայց և այնպես միամիտ խոյերը սիրում են արկածներ որոնել: Երեխաների պես, նրանց պետք է միշտ խնամք և քնքշանք:

 

Եթե դուք ինտելեկտուալ և զարգացած մարդ եք, ուրեմն ձեզ խոյերը շատ կհավանեն: Խոյերի հետ ամուսնությունից պետք է խուսափեն  խեցգետինները, ձկներն ու կարիճները, բայց հիանալի զույգ կկազմեն կշեռքները, աղեղնավորներն ու առյուծները:

 

 

 

Ցուլ

 

Ցլերը մշտապես ապրում են սիրո մասին երազանքներով: Հանդիպելով իրենց սիրուն, նրանք չեն շտապում, նրանց մոտ ամեն ինչ դանդաղ, քայլ առ քայլ է, սակայն նրանք երբեք իրենց կամքով չեն նահանջում:

 

Նա գնում է մինչև վերջ, արհամարելով յուրաքանչյուր քննադատություն իր ընտրության վերաբերյալ: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում սիրած անձնավորության հագուստի, հոտի, ձայնի երանգի վրա և նախընտրում են իրենց սիրելիի հետ մեկուսանալ, լինել ամայի վայրում, որտեղ նրանց ոչ ոք չի խանգարի:

 

Տղամարդ-ցուլը ընտանիքում իդեալական է, նվիրված և հավատարիմ ամուսին է, բայց վայը եկավ տարավ նրան, ով կփորձի դավաճանել ցուլին:

Ցուլ-կանայք սիրում են իրենց շրջապատել երկրպագուներով, իսկ երբ գտնում են իրենց երկրորդ կեսին, դառնում են ավելի քնքուշ, հավասարակշռված, աշխույժ և լավ գիտեն, ինչպես պետք է տղամարդուն միշտ իրենց կողքին պահեն: Հրաշալի ընտանիք կկազմե հենց ցուլերի և կարիճների հոտ: Ոչ այդքան հարթ կընդանան կույսերի, այծեղջյուրների և առյուծների հետ: Իսկ ձկներից և խեցգետիններից պետք է հնարավորինս հեռու մնալ:

 

 

 

Երկվորյակներ

 

 

 

Երկվորյակ-տղամարդկանց հետ կյանքը շատ հետաքրքիր և հաճելի է: Առաջացած հարցերը կարիք չկա բարդացնել և պատմություն սարգել: Նրա համար առաջնահերթ ճիշտ խոսել կարողանալն է, ինտելեկտը, ոչ թե գեղեցիկ շրջազգեստը: Նրանք շատ երկար են փնտրում իրենց իսկակն սիրուն, բայց գտնելուց հետո այլևս բաց չեն թողնում: Բայց այս ամենի հետ մեկտեղ, հաճախ նրանք խաղտում են իրենց խոստումները, օրինակ՝ կարող են դուրս գալ հաց գնելու և վերադառնալ երեք օր անց միայն:

Երկվորյակ-կանանց հետ ռոմանտիակյի հարցում ոչ ոք չի կարող մրցել: Նրանք շատ զգայուն, հմայիչ և խելացի գեղեցկուհիներ են և նրանց սերը հավերժ պահպանելու համար, պետք է միշտ նշել նրանց կարևորությունը: Հեշտությամբ գրավում են ջրհոսներին և կշեռքներին: Հրաշալի ընտանիք կկազմեն առյուծի, խոյի և խեցգետնի հետ: Հաճախ չեն կարողանում փոխհամաձայնության գալ ցլերի հետ, իսկ ձկներից և կարիճներից պետք է խուսափել:

 

 

 

Խեցգետին

 

Բոլոր 12 նշաններից առավել զգայունն ու խոցելին այս նշաննէ: Նրանք սիրո հարցում անմնացորդ են և շատ խանդոտ:  Պտրաստ են ամբողջությամբ նվիրվել, տալ իրենց ամբողջ սերն ու քնքշանքը և փոխարենը ակնկալում են նույնը իրենց զուգընկերոջից: Խեցգետին-տղամարդիկ ամբողջ կյանքում փնտրում են իդեալական կնոջ, ուստի հիանալի հայր են լինում իրենց զավակների համար:

 

Խեցգետին-կանայք լինում են հմայիչ, մրցութային, շատ երկչոտ, երբեմն ցուրտ, մի քիչ ինքնավստահ և պոռթկուն: Խեցգետինները սիրում են հնազանդեցնել, այդ դեպքում նրանք երջանիկ են, իսկ հակառակի դեպքում, նրանց վիճակը շատ ցավալի է: Միակ նշանն է, որ երջանկության եզրեր կարող է գտնել բոլոր նշաննորի հետ, բայց անսահման երջանկությունը սպասվում է Կարիճի, Կույսի, Այծեղջյուրի, Ձկան հետ:

 

 

 

Առյուծ

 

Առյուծ. սա մի նշան է, որի ներքո կարելի է ստեղծել ամենաամուր ընտանիքը, կարելի է ասել մի կայսրություն:

Առյուծ-կանայք հիմնականում ըտրում են այնպիսի կողակցի, ով կհասկանա և հնարավորություն կունենա բարձրացնել նրանց, ինչքան հնարավոր է: Նրանք կարծում են, որ շատ գեղեցիկ են, և հաճախ հենց այդպես էլ լինում է: Գլխավոր վախն է, կորցնել հմայքն ու գեղեցկությոնը:

 

Առյուծ-տղամարդիկ կարող են լինել շատ առատաձեռն եւ մեծահոգի: Նրանք երկար են փնտրում և գտնում են այմ միակին, ով արժանի է իրենց և ծնված է հենց իրենց համար: Ոչ ոք չի կարող կանգնել նրանց ճանապարհին, եթե որոշել են, ուրեմն կանեն: Նրանք տանը իսկական արքաներ են, բայց անհաջողության դեպքում սիրում են մեղադրել իրենց կողակցին: Առյուծները հաշտ են Աղեղնավորի, Խոյի, Երկվորյակի և Կշեռքի հետ: Անհամատեղելի են Կարիճի և Ցլի հետ:

 

 

 

Կույս

 

Նրանք երբ սիրահարվում են, սկսում են տանջվել մտավախությունից, արդյո՞ք ճիշտ են ընտրել, սա ա՞յն էր ինչ իրենց պետք է: Նաև վախենում են մայրանալուց հետո կորցնել իրենց արտաքին գեղեցկությունը: Հարաբերություններում արժեվորում են բարոյականությունը, ազնվությունը, մաքրություը, ողջախոհությունը ջերմությունը:

 

Նրանք շատ ինքնամփոփ են և վախենում են քննադատություններից, դրա համար ել, նրանց համար շատ դժվար է առաջին քայլ կատարելը: Հարաբրություները բարենպաստ է Այծեղջյուրի, Ցլի, Կարիճի և Խեցգետնի հետ: Խուսափել է պետք Խոյից և Աղեղնավորից:

 

 

 

Կշեռք

 

Կշեռքն իրեն իդեալական է զգում, երբ կարողանում է կառավարել ընտանիքը: Նրանք եբեք չեն սիրահարվում առաջին հայացքից: Կշեռքը հեշտությամբ լեզու է գտնում մարդկանց հետ, բայց շատ է սիրում իր կեսի հետ առանձնանալ և երկար երկխոսություն ունենալ:

 

Կշեռք-կինը քնքուշ է և հմայիչ, կարող է հարմարվել յուրաքանչյուր մարդու հետ, միշտ իր ամուսնու կողքին կանգանած է և հպարտանում է նրա հաջողություններով: Սակայ կարող է կյանը վերածել մղձավանջի, եթե հանկարծ չգնահատվեց:

Կշեռք-տղամարդը չի հանդիասնում, որպես ձեռնարկող, նա սպասում է, որ առաջին քայլն անի իր կողակիցը: Հարկ եղած դեպքում կարող է խաբել ցանկացածին: Սիրում է իր կողքին տեսնել հմայիչ և մեծահոգի անձնավորության, հակառակ դեպքում դառնում է մռայլ և անտարբեր: Կշեռքների հաճելի կլինի Խոյի, Առյուծի, Ջրհոսի, Երկվորյակի կողակցությունը, բայց անտանելի Խեցգետնի և Այծեղջյուրի հետ հարաբերությունները:

 

 

 

Կարիճ

 

Կարիճները բնությունից օժտված են զգայնությամբ և պատրաստ են դիմել ծայրահեղություների: Նրանք չեն ընդունում իրենց պարտությունը, քանի որ շատ լավ գիտեն իրենց արժեքն ու կարողությունները  Երբեք չի ընկնում ինչ որ մեկի ազդեցության տակ, նույն իսկ իր կնոջ: Նա վարվում է այնպես, ինչպես իր սիրտն է թելադրում:

Կարիճ-տղամարդը չի սիրում ցուցադրել իր զգացմունքները և միայն հոգեհարազատ մարդիկ գիտեն, թե որքան բարի ու կամեցող են նրանք:

 

Կարիճ-կինը ունի անսովոր կրքոտ խառնվածք: Կամ նա սիրում է անսահամն և պատրաստ է ամեն տեսակի զոհաբերության, կամ ատում է ամբողջ հոգով: Հաջող ամուսնություն կստացվի Խեցգետնի, Ձկան, Կշեռքի և Կույսի հետ: Պետք է հնարավորինս հեռու մնալ Ջրհոսից և Առյուծից:

 

 

 

Աղեղնավոր

 

Սեր, արկածներ, զմայլանք. կարճ ասած, Դոն Ժուան: Աղեղնավոր-տղամարդը սիրում է շքեղություն, հարմարավետություն և ընտրում է այնպիսի կին, ով ոչ միայն կբարձրացնի իր ինքնագնահատակաը, այլ նաև կլինի լավ տնային տնտեսուհի: Բայց կարող է երբեմն ցուցաբերել անհավատարմություն, համարելով, որպես իր սեռի առավելություն:

 

Աղեղնավոր-կինը շատ հպարտ է, սիրում է, երբ իրեն պաշտում են: Կամուսնանա նրա հետ, ով իրեն կդարձնի բարոնուհի և երբեք չեն ների դավաճանությունը: Աղեղնավորները իանալի ընտանիք կկազմեն Երկվորյակի, Խոյի, Ջրհոսի, Կշեռքի և Առյուծի հետ: Հնարավորինս պետք է խուսափել Կույսերից:

 

 

 

Այծեղջյուր

 

Այծեղջյուրները կարող են ապրել միայնակ կյանքով, առանց սիրո գրեթե 40-50 տարի: Այծեղջյուր-տղամարդիկ կանանց մեջ փնտրում են ազնվություն, հուսալիություն, ամբողջականություն, ընտրում են այնպիսի կին, որ հեռու մնա սկանդալներից և քիչ ծախսի: Բայց ծերության ժամանակ նրանցից ավելի լավ ուղեկից հաստատ չեք ճարի:

 

Այծեղջյուր-կանայք ատում են տնային տնտեսուհիների դերը, նախընտրում են կատարյալ կարիերան և անկախությունը: Նրանք ուզում են սիրված լինել, քանի որ իրենց համարում են բավականաչափ գրավիչ և ամուսնանում են, ելնելով ֆինանսական կարգավիճակից: Էմոցիոնալ Այծեղջյուր կարող է գեղեցիկ ընտանիք կազմել Ցուլի, Կույսի, Կարիճի հետ: Պետք է խուսափի Երկվորյակից և Խեցգետնից:

 

 

 

Ջրհոս

 

Ջրհոսներն ունեն բարձր երևակայություն, և հաճախ իրենց ընտրյալին իդեալականացնելով մոռանում են իրականությունը, իսկ հետո մեծ հիասթափություն ապրում: Վիճակագրական տվյալներով ամենա շատ բաժանումը զույգերի մեջ Ջրհոս-տղամարդկանցն է: Նրանք երբեմն օտարների մեջ ավելի մեծ սեր են գտնում, քան ընտանիքի անդամների:

Ջրհոս-կանայք կարող են լինել անհնազանդ սիրո հարցում,  ուշադրություն չեն դարձնում հասարակական կարծիքին, կրոնին, ազգությանը: Եթե մեկին նվիրվեցին, պատրատ են ամեն ինչի: Հրաշալի զույգ կլինեն Կշեռքի, Ձկան, Աղեղնավորի և Երկվորյակի հետ: Պետք է հեռու մնալ Ցլից և Կարիճից:

 

 

 

Ձկներ

 

Սիրո հարցում նրանք հաճախ են տատանվում: Ձուկ կանայք դժվարությամբ են ընտրում, բայց ընտրելուց հետո հավերժ պատկանում են իրենց կեսին:

Ձուկ-տղամարդիկ սիրում են ամբողջ սրտով, բայց եթե հանկարծ զուգընկերը լքի նրանց, երբեք չեն վազի հետևից, կմաղթեն հաջողություն և բարի բախտ… վերջ . Կարող են գեղեցիկ ընտանիք կազմել Կույսի, Ցլի, Խեցգետնի և Այծեղջյուրի հետ, մեկ խոսքից հասկանում են Կարիճին: Ցանկալի է հեռու մնալ Կշեռքից և Երկվորյակից:

 

 

 

AMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank