Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Խոշոր հրդեհ առևտրաժամանցային կենտրոնում, գազի թանկացում և ճիզվիտների վտարում

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայության աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1912 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։ 

1912 - ծնվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։ 

1921- սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։ 

1973 - վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։ 

1992- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։ 

1994-երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում, դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները, ԼՂՀ-ի ՀՕՊ ուժերի կողմից կանխվել է օդային հարձակումը Ստեփանակերտի վրա։ 

2002- երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ: 

2007-կաթվածից վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

 2010-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ առկա 96-ի փոխարեն։ 

2014-Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ։ 

2015-աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի հարակից փողոցը։

ԱՇԽԱՐՀ

752 -երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը, նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը, վերցնելով նույն անունը, այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով, ոչ այն է՝ Ստեֆան 2-րդ, ոչ այն է՝ Ստեֆան-3-րդ։

1655- հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը: 

1699 –ծնվել է գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։ 

1712 -վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն, որը համարվում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։ 

1801 –վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։ 

1802 -մի կողմից՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան Հանրապետության, իսկ մյուս կողմից՝ Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական Կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին: 

1821- Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից: 

1843 -Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։ 

1867 - ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։ 

1881 - ծնվել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։ 

1908- ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը։ 

1914 - վախճանվել է պրովանսացի բանաստեղծ Ֆրեդերիկ Միստրալը։ 

1917- Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական Կայսրությունից: 

1918 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։ 

1947 - ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։ 

1969 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ Մաքս Իսթմենը։ 

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։ 

1992 -ֆինանսական խնդիրների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական «Պանչ» երգիծական ամսագիրը։ 

1997 -արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած «գանձերի որսորդները» հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված իսպանական La Capitana առագաստանավը, որը բեռնված է ոսկով և արծաթով։ Ըստ նախնական հաշվարկների, գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլար։ 

2002- հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը: 2018 -Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտրաժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել։

Կամո Խաչիկյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal