Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քա­ղա­քա­գետ. «Իշ­խա­նու­թյուն­ները պետք է ավե­լի զուսպ լի­նեն, ըմբռ­նու­մով մո­տե­նան հա­սա­րա­կու­թյան պա­հանջ­նե­րին ու լսեն ընդ­դի­մու­թյա­նը»

INTERVIEW

Ինչպես առհասարակ, այնպես էլ արտակարգ դրությունների դեպքում իշխանության պատասխանատվությունն ավելի մեծ է, որովհետև իշխանությունն ինքն է որոշում ֆորսմաժորային իրավիճակներում ինչ քայլեր պետք է կատարի: Չեմ կարծում, որ հասարակությունը կընդդիմանա և կխոչընդոտի իշխանության կարևոր որոշումների կայացմանը: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որը, գնահատելով իրավիճակը, «Փաստի» հետ զրույցում նշեց, որ Հայաստանի պարագայում այլ պատկեր տեսանք:

«Տեսանք իշխանությունների անպատասխանատու վերաբերմունքը: Երբ կորոնավիրուսը տարածվում էր աշխարհում, մեզ մոտ իշխանությունների մակարդակով հայտարարվում էր, թե այն հեռու է Հայաստանից և մեզ բացարձակ չի վերաբերում: Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին և օպերատիվ գործեին, մենք կունենայինք այն իրավիճակը, որն այսօր Վրաստանում է: 

Հիմա մենք հայտնվել ենք ֆորսմաժորային իրավիճակում, ու, ցավոք, որքան նկատում եմ, Ն. Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն այնքան էլ շատ չեն հասկանում հարցի լրջությունը: Ես դա հասկացա մասնավորապես նախօրեին տեղի ունեցած ԱԺ քննարկումներից: Կրկին հարցի լրջության գիտակցումը չկա: 

Ավելին՝ Ն. Փաշինյանն ուղիղ եթեր է մտնում և կիսվում շատ լավ թվերով այն դեպքում, երբ համաշխարհային բանկն ու միջազգային արժույթի հիմնադրամն արդեն բացահայտ նշել են համավարակից բխող հետևանքների մասին: Սա նման է խրախճանքի՝ ժանտախտի ժամանակ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մի իրականության մեջ մարդիկ օրվա հացի խնդիր ունեն, մյուսում վարչապետն ուրախանում է միջազգային տարբեր վարկանիշներում Հայաստանի ունեցած ձեռքբերումներով:

«Չկա այն գիտակցումը, որ այդ ամենն արդեն անցյալ է: Իսկ իրականում մենք արդեն շատ խնդիրներ ունենք: Օրինակ՝ այս շրջանում մեր 200-250 հազար քաղաքացիներ հիմնականում մեկնում էին Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց չեն մեկնել, չեն լինի նաև այն տրանֆերտները, որոնք սովորաբար ուղարկում էին: Բացի այդ, մենք Հայաստանում հազարավոր օրավարձով աշխատողներ ունենք: 

Բայց այս իրողությունը Ն. Փաշինյանը չի հասկանում ու ԱԺ-ում հայտարարում է, թե ՀՀ-ում նման հասկացություն չկա: Այո, կարող է նման դրույթ օրենքով ամրագրված չէ, բայց չէ՞ որ բոլորս գիտենք, որ տարբեր բնագավառներում տասնյակ հազարավոր մարդիկ օրավարձով են աշխատում: 

Չէ՞ որ գոյություն ունեն չգրված օրենքներ ու բարոյական նորմեր: Բայց ոչ, հղում տալով օրենսդրական դաշտին՝ հայտարարում է, թե նման մարդիկ չկան և նման խնդիր չունենք: Նույն հռետորաբանությամբ ժամանակին ասում էր՝ «կորոնավիրուսն ում շունն է, որ մեզ կպնի», բայց եկավ ու կպավ»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ եթե առաջիկայում նույն օրավարձով աշխատողների դժգոհության ալիքը բարձրանա, ստիպված կլինեն առնչվել իրականության հետ: 

«Խնդիրն այն է, որ Ն. Փաշինյանը երկու տարվա մեջ ամբողջովին իրականությունից կտրվել է: Կամ՝ ԱԺ-ի ամբիոնից մարդկանց վրա բացահայտ հարձակում է գործում, ասում՝ վաճառեք ձեր ընկերների ունեցվածքը, բաժանեք ժողովրդին: Ես չեմ հասկանում՝ սա պետական այրի, երկրի վարչապետի բառապաշար կամ մտածելակե՞րպ է: 

Տեսե՛ք, թե ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ղեկավարներն ինչ քաղաքականություն են վարում, ինչ են անում սոցիալական տարբեր խավերի խնդիրները լուծելու համար: Շատ երկրներում իշխանություններն իրենց հնարավորության սահմաններում հասարակության լայն շերտերին աջակցություն են ցուցաբերում: 

Այո, ՀՀ-ն չի կարող համեմատվել նման երկրների հետ, բայց Ն. Փաշինյանը թող չմոռանա, որ ընդամենն ամիսներ առաջ Վանաձորում տեղի ունեցած իր մամլո ասուլիսի ժամանակ ասաց՝ մենք գումարի հետ խնդիր չունենք: 

Եվ այս դեպքում օրվա հացի փողը աշխատել չկարողացող մարդկանց սոցիալական վիճակն ինչպե՞ս պետք է կարգավորվի: Հնարավոր տնտեսական հետընթացի պայմաններում մարդկանց կողքին կանգնելու փոխարեն հաթաթաներ է տալիս, դիմում դեմագոգիայի:

Այո, ես հասկանում եմ՝ իշխանություններն էլ իրենց հերթին պետք է հավասարություն ապահովեն, բայց տեսնում ենք, որ մի քանի փաթեթ են ներկայացնում, որոնք հասարակության լայն շերտերին շատ քիչ կվերաբերեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ Հայաստանում ապրողների քանակն այնպիսին է, որ դժվար չէ մի քանի օրվա ընթացքում նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հավաքել:

Անդրադառնալով քաղաքական ուժերի փոխըմբռնման ու առկա քննարկումների մակարդակին՝ Գագիկ Համբարյանը նկատեց.

«Այդ մակարդակը բացակայում է ոչ միայն Ն. Փաշինյանի, այլև իր ղեկավարած թիմի ներկայացուցիչների մոտ: Երբ ինչ-որ ընդդիմադիր փորձում է քննադատել իշխանություններին, նրանք բացահայտ հարձակում են գործում այդ անձի վրա: Սա իրենց քաղաքական կուլտուրայի և հանդուրժողականության ցուցիչն է: 

Ժամանակին Ն. Փաշինյանն ԱԺ ամբիոնից ամենավերջին վիրավորանքներն էր հասցնում նախորդ իշխանություններին՝ շատ դեպքերում բացահայտ հանցագործությունների մեջ մեղադրելով նրանց: Բայց հիմա այդ ներկայացուցիչներից ոմանք դարձել են օրինապաշտ քաղաքական գործիչներ ու գործարարներ, իսկ Ն. Փաշինյանն, իր բառապաշարի համաձայն, իրեն քննադատողներին ուղղակիորեն «պատեպատ» է ծեփում: Սա քաղաքական կուլտուրայի բացակայության վառ օրինակ է»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել հակաճգնաժամային կառավարման արդյունքների մասին:

«Իշխանություններն այսօր, ամեն դեպքում, փորձում են հակաճգնաժամային կառավարման որոշակի ձևեր ներդնել Հայաստանում, հուսամ՝ կստացվի, թեպետ մինչ այս դիլետանտություն ու դանդաղկոտություն ցուցաբերվեց, արագ չգործեցին, ինչի արդյունքն այն է, ինչ այսօր ունենք»,-ասաց նա՝ ընդգծելով, որ զավեշտալի է նաև կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ տնտեսության համար որպես հնարավորություն դիտարկելը:

«Իրականում ծրագիր անգամ չեն կարող ներկայացնել, որովհետև ճգնաժամը նոր է սկսվում: Պարզապես գործող իշխանությունները պետք է ավելի զուսպ լինեն, ըմբռնումով մոտենան հասարակության պահանջներին ու լսեն նաև ընդդիմությանը: 

Այն իրավիճակը, որում նաև մեր երկիրն է հայտնվել, միայն գործող իշխանությունների խնդիրը չէ: Եվ այս պարագայում ընդդիմությանը ոչ թե հաթաթաներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու պահվածքով պետք է արձագանքել և փորձել փակել ընդդիմության բերանը, այլ ըմբռնել ու լսել նաև նրանց: 

Գոնե պետք է լսել, տեսնել նրանց ծրագրերը ու նոր կտրուկ արձագանքել: Բայց հիմա այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը, ի դեմս Ն. Փաշինյանի, հակաճգնաժամային ծրագրի որևէ դիտարկում ընդդիմության հետ քննարկելու ցանկություն չունի»,-շեշտեց քաղաքագետը՝ հավելելով, որ հարցերը չքննարկելը, դրանք անտեսելն ու ցույց տալը, թե նման խնդիրներ չկան, իրականում ջայլամային քաղաքականություն է:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal