Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անհրաժեշտ է բո­լոր ռիս­կե­րը հաշ­վի առ­նել. ֆորս մա­ժո­րը պետք է բո­լո­րի վրա տա­րած­վեր»

INTERVIEW

Մեր քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է առհասարակ բոլոր տեսակի քաղաքացիաիրավական հարաբերությունները, իսկ աշխատանքային հարաբերությունները քաղաքացիաիրավական հարաբերություններից են բխում: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում աշխատող-գործատու հարաբերություններին, ինչպես նաև առավել ցայտուն դարձած օրենսդրական բացերին` «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը:

«Եթե աշխատանքային օրենսդրության մեջ ինչ-որ կարգավորում չենք տեսնում, Քաղաքացիական օրենսգրքով այն ամբողջովին հնարավոր է իրականացնել, և պետք է տարածվի նաև աշխատանքային հարաբերությունների վրա: 

Պարզապես մեր խնդիրը հենց Քաղաքացիական օրենսգրքում է: Քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է «անհաղթահարելի ուժ» հասկացությունը: Անհաղթահարելի ուժ ասելով՝ նկատի ունեն ֆորս մաժորը: Ըստ օրենսգրքի, «անհաղթահարելի ուժն» այն երևույթն է, որը կողմերը գործարք կնքելիս չէին կարող նախատեսել, և այն առաջանում է կողմերի կամքից անկախ՝ անհնարին դարձնելով պարտավորության կատարումը: Այստեղ օրենսդրական խնդիր ունենք: Քաղաքացիական օրենսգիրքն այդ «անհաղթահարելի ուժի» առաջացմամբ պայմանավորված պարտավորությունները չկատարելը հարգելի է ճանաչում միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողների համար»:

Փաստաբանը նշվածն աբսուրդ է որակում ու հավելում. «Ստացվում է, որ, օրինակ՝ մարդիկ, ովքեր վարձու աշխատողներ են, իրենց դեպքում վերոնշյալը կիրառելի չէ: 

Այստեղ, բացի վարձու աշխատողներից, կարող ենք դիտարկել ցանկացած այլ անձի, որը քաղաքացիաիրավական պարտավորություն է ստանձնել. օրինակ՝ բանկերում վարկային պարտավորություններ ունի, փոխառության գործարքներ: Բնական է, որ ֆորս մաժորը պետք է տարածվեր բոլորի վրա, ինչն օրենսգիրքը չի նախատեսում»:

Նրա խոսքով, այնպիսի պայմաններում, որն այսօր է առկա, օրենսդրությունը բոլոր հնարավոր ու ցանկալի լուծումները չունի: Այս առումով նա այլ խնդիր է առանձնացնում՝ շեշտելով, որ օրենսդրությունը միշտ գրել են մարդիկ, որոնք այդքան էլ լավ պատկերացում չեն կազմել պրակտիկ կյանքի մասին: 

Նա շեշտեց նաև օրենսդրության վրա բազմակողմանի աշխատանք իրականացնելու անհրաժեշտության մասին, որտեղ ներգրավված կլինեն ոչ միայն իրավաբանները, այլև շատ այլ մասնագետներ:

«Կյանքն այնքան բազմազան է, որ բոլոր դեպքերը չեն կարող կանխատեսվել, ինչի հետևանքով երբեմն նաև օրենսդրական բացեր են լինում: Բայց, այդուհանդերձ, երբ աշխարհը, մարդկային հարաբերությունները զարգացել են, չէր կարելի մեր Քաղաքացիական օրենսգրքում նմանատիպ բաց թողնել ու «անհաղթահարելի ուժը» կիրառելի համարել միայն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց համար: Գոնե այդ մասը պետք է շտկվի, եթե կհասցնեն՝ շատ լավ»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ըստ էության, կարգավորում կա, բայց այն թերի է:

Փաստաբանը խնդիր չի տեսնում, որ վերոնշյալը ոչ թե քաղաքացիական, այլ աշխատանքային օրենսգրքով կարգավորվի: Իսկ ինչ վերաբերում է նոր կարգավորումների հետադարձ ուժին, Տ. Սարգսյանը շեշտեց, որ այդ մասով կարող են խնդիրներ լինել, որոնք պետք է հաշվի առնել նախքան փոփոխությունների գնալը:

«Անձի վիճակը վատթարացնող օրենքը պետք է հետադարձ ուժ չունենա. սա մեր Սահմանադրության պահանջն է և մտնում է նաև իրավագիտության սկզբունքների մեջ: Այս առումով, բնական է, աշխատողների վիճակը չի վատթարանա, բայց մենք ունենք քաղաքացիներ, որոնք գործատու են: 

Հիմա եթե այդ մարդկանց գործունեությունն այս պահին արգելված է, և իրենք շահույթ, եկամուտ չեն ստանում, աշխատողներին ինչպե՞ս պետք է վարձատրեն: Խոսքը խոշոր ընկերությունների մասին չէ, որոնք պահուստային մեծ ֆոնդեր ունեն և կարող են վճարել իրենց աշխատակիցներին: 

Խնդիրը վերաբերում է մասնավորապես փոքր ընկերություններին, որոնք աշխատում են բիզնես վարկերով, պարտքերով ու ունեն ցածր եկամտաբերություն»,-նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ իրենց համար որոշակի աշխատանքային պարտավորությունների ապահովումը կարող է ծանր հետևանքներ ունենալ: 

 

«Ենթադրենք՝ տնտեսվարողը խանութ ունի, բայց տարածքը վարձով է վերցրել, սեփականատերը պահանջում է վարձավճարը, աշխատողներն էլ չեն գալիս աշխատանքի, բայց աշխատավարձ են պահանջում: Առհասարակ, նմանատիպ հարցերն օրենքով կարգավորված չեն: 

Այսինքն, կողմերը կա՛մ փոխադարձ համաձայնությամբ պետք է լուծեն իրենց միջև առկա խնդիրները, կա՛մ, եթե գնան դատական վեճերի ճանապարհով, այն ոչ մի լավ բանի չի բերի»,-հավելեց նա՝ նկատելով, որ գործատուների շահերն էլ պետք է հաշվի առնել:

«Պետք է բոլոր ռիսկերը հաշվի առնել. օրենսդրությունը միայն իրավաբանների խնդիրը չէ: Կան դեպքեր, երբ կա նաև տնտեսագետների, սոցիոլոգների, հոգեբանների անհրաժեշտությունը: Իրենք պետք է գտնեն խնդիրները, իսկ իրավաբանները տան ձևակերպումը: Համակողմանի քննարկումներով պետք է այնպես անել, որ և՛ գործատուները, և՛ աշխատողները, և՛ մյուս տնտեսվարողները հնարավորինս քիչ վնասներ կրեն»,-եզրափակեց Տ. Սարգսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal