Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքացիները կծանոթանան պետական տվյալների շտեմարաններում պահվող իրենց անձնական տվյալներին

SOCIETY

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է լրացումներ կատարել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1385-Ն որոշման մեջ: Իրավական այս ակտի ընդունումը նպատակ ունի նախատեսել համապատասխան կարգավորում՝ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված մարմիններն են արդարադատության նախարարությունը, արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ն:

Ինչի՞ մասին է խոսքը: «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում`ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13րդ ցուցանիշի գործողություններով նախատեսված է ապահովել, որ e-citizen պորտալի միջոցով քաղաքացիների համար հասանելի լինեն ՀՀ կառավարության փոխգործակցության հարթակի հետ կապված էլեկտրոնային կառավարման տվյալների բազաներում պահվող բոլոր թվայնացված տվյալները՝ ներառյալ էլեկտրոնային առողջապահության համակարգի տվյալները: 

Ըստ այդմ, նախատեսված է նաև մշակել այնպիսի կարգավորում և ՏՏ լուծումներ, որոնք անձանց հնարավորություն կտան e-citizen պորտալի միջոցով վերահսկելու պետական կառավարման մարմնի կողմից իրենց թվայնացված անձնական տվյալների օգտագործումը: Ցուցանիշն ընդհանուր առմամբ ուղղված է անձի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքի ապահովմանը:

 

Նախագծի հիմնավորման մեջ հիշեցնում են, որ Սահմանադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին»: 

Ֆիզիկական անձանց կողմից իրենց անձնական տվյալների մշակման (իրենց անձնական տվյալների օգտագործման) վերաբերյալ տեղեկություն ստանալու վերոնշյալ սահմանադրական իրավունքն առարկայացել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում, որի 15-րդ հոդվածը սահմանում է տվյալների սուբյեկտի՝ իր անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածը նախատեսում է այդ իրավունքի իրացման ձևը՝ նշելով, որ տվյալներ մշակողը պարտավոր է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին տեղեկատվություն տրամադրել համապատասխան գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում: 

Միևնույն ժամանակ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշվում է, որ թեև անձնական տվյալներին ծանոթանալու և անձնական տվյալների մշակման մասին իրազեկվելու իրավունքն արդեն ամրագրված է, սակայն բացակայում են էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով փոխանցվող անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգավորումները: 

Այլ կերպ ասած՝ թեև անձնական տվյալների և անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավունքն ամրագրված է, սակայն նախատեսված չէ e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում (միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում) պահվող և դրա միջոցով մշակվող տվյալներին և տվյալների մշակմանը ծանոթանալու ընթացակարգը:

Այս նախագծի նպատակն է իրավական հիմք ստեղծել համապատասխան ՏՏ լուծումների արդյունքում e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու՝ անձանց հնարավորությունն ապահովելու համար:

 Ըստ այդմ, նախագծի նպատակն է նաև «Աջակցություն Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումներին. ծառայությունների մատուցման բարելավում` ավելի արդյունավետ և պատասխանատու հանրային կառավարման միջոցով» ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի 13-րդ ցուցանիշով ստանձնած հանձնառության կատարումը: 

Նշվում է, որ նախագծով սահմանվում է e-citizen պորտալի միջոցով պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն տվող բաժնի նկարագրությունը և տեղեկություն ստանալու ձևերը:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում e-citizen պորտալի միջոցով քաղաքացիները պետական տվյալների շտեմարաններում պահվող անձնական տվյալներին ծանոթանալու և պետական տեղեկատվական համակարգի միջոցով դրանց օգտագործման մասին տեղեկություն ստանալու հնարավորություն կունենան:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal