ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՄԱՐՏԻ). Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը
SOCIETYՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1903 - ծնվել է աղբյուրագետ Աշոտ Աբրահամյանը։
1907 - ծնվել է կոնյակագործ Մարգար Սեդրակյանը։
1917 - վախճանվել է բանաստեղծ և թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը։
1923 - ծնվել է գրականագետ, թարգմանիչ Վազգեն Գևորգյանը:
1926 - ծնվել է ռեժիսոր, բեմադրիչ Կիմ Արզումանյանը։
1984 - ծնվել է ֆուտբոլիստ, հարձակվող Ռոբերտ Զեբելյանը։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եգիպտոսի հետ։
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվել է Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
2005-կառավարության որոշմամբ, բազային կենսաթոշակը երկրում 3000 դրամից բարձրացվել է 4000 դրամի։
2008-ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Հայաստանում իր երկրի դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարի Յովանովիչին, որը Միացյալ Նահանգների դեսպանն էր Ղըրղըզստանում:
2009- Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացել են Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Գևորգ Բաշինջաղյանի և այլոց վրձնին պատկանող 18 կտավ:
2013-«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է իր հացադուլ -«համեստ ծոմը» և հայտարարել, որ կսկսի այցելել Հայաստանի մարզեր:
2018-Գյումրիից մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման։
ԱՇԽԱՐՀ
1284 -եպիսկոպոս Էլին (Իլինսկին) հիմնադրել է Պիտերհաուզը, որը ներկայումս Քեմբրիջի համալսարանի ամենահին և ամենափոքր քոլեջն է։
1596- ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս Ռենե Դեկարտը։
1631 –վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Դոն։
1685 -ծնվել է Բարոկկոյի դարաշրջանի ներկայացուցիչ, մեծ գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար Յոհան Սեբաստիան Բախը։
1727 -վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս և աստղագետ Իսահակ Նյուտոնը։
1745- Ֆրանսիայի Վերսալ պալատում առաջին անգամ բեմադրվել է Ժան Ֆիլիպ Ռամոյի «Պլատեա» օպերան։
1770- անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան և պարզելով, որ այն կղզի է, լքել է այն և ուղղություն վերցրել դեպի Ավստրալիա։
1814 -Լվիլետ բնակավայրում ստորագրվել է Փարիզի կապիտուլ յացիան, որը փաստացի վերջ է դրել Նապոլեոնական պատերազմներին, ֆրանսիական մայրաքաղաք են մտել ռուսական զորքերը Ալեքսանդր 1-ին ցարի ղեկավարությամբ։
1889- Փարիզում տեղի է ունեցել ճարտարապետ Գուստավ Էյֆելի ստեղծած Էյֆել յան աշտարակի պաշտոնական բացումը։
1893 -ամերիկացի Ուիտկոմբ Ջադսոնը հայտնագործել է կայծակաճարմանդը։
1901- թողարկվել է առաջին Մերսեդեսը՝ Mercedes 35PS-ը։
1909- սկսվել է Տիտանիկ նավի կառուցումը։
1913 -վախճանվել է ամերիկացի ֆինանսիստ, արդյունաբերող, «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության հիմնադիր Ջոն Պիրպոնտ Մորգանը։
1917- ԱՄՆ-ը Դանիայից 25 միլիոն դոլարով գնել է Վիրջինյան կղզիները։ 1918 - ԱՄՆ-ում առաջին անգամ մտցվել է «ամառային ժամանակ»:
1954 - ԽՍՀՄ-ը դիմել է ՆԱՏՕ-ին այդ կազմակերպության կազմ մտնելու խնդրանքով, որը մերժվել է։
1967 - ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալուց հետո կենտրոնակայանը տեղափոխվել է Բրյուսել՝ Բելգիա։
1967 -Ջիմի Հենդրիկսը առաջին անգամ լոնդոնյան Ֆինսբերի Պարկում համերգի ժամանակ այրել է իր կիթառը. այդ «սովորույթը» հետագայում պարբերաբար է դարձել։ 1979- վերջին բրիտանացի զինվորն է հեռացել Մալթայից։
1983 - վախճանվել է կրկեսի արտիստ, ծաղրածու Կարանդաշը։ 1986- մեքսիկական ավիաընկերության Բոյինգ-727-ը բախվել է լեռանը, զոհվել է 167 մարդ։
1994- «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել և վախճանվել է ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին։
1999- էկրան է բարձրացել ամենահայտնի գիտաֆանտաստիկ կինոնկարներից մեկը՝ «Մատրիցան»։
2005 -Մայքլ Բրաունի ղեկավարած աստղագետների խումբը հայտնագործել է Մակեմակե գաճաճ մոլորակը։