Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ԱՊՐԻԼԻ)․ Խոշոր նավաբեկություն, տրոլեյբուսի գյուտ, սակագների բարձրացում

SOCIETY

ՏՈՆԵՐ

Թռչունների համաշխարհային օր, Երգիծանքի և հումորի համաշխարհային օր, Իրան՝ Իրանի Իսլամական Հանրապետության օր, Կիպրոս՝ Կիպրոսի ազգային օր, Մալթա՝ Անգլիական ռազմաբազայի փակման օր կամ Ազատության օր, Սան Մարինո՝ Ազգային օր, ՀԱՀ՝ Ընտանիքի օր, Ճապոնիա՝ Միյակո օդորի (պարի գարնանային փառատոն)։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1657 –ծնվել է հնագույն գրիչ Ավետիք Եվդոկացին։ 

1878 – ծնվել է գրող Արազին (Մովսես Հարությունյան)։ 

1904- սկսվել է Սասունի վրա օսմանյան ուժերի հարձակումը հյուսիսից և հարավից: Նրանց դիմակայել են Հրայրի և Գևորգ Չաուշի ուժերը, սակայն ստիպված նահանջել են Տալվորիկ: 

1909- Ադանայի իշխանությունների կարգադրությամբ թուրքերը ներխուժել են քաղաքի հայկական թաղամասեր և սկսել կոտորածն ու թալանը: Ջարդարարների զոհ են դարձել հիմնականում կանայք, երեխաները և ծերունիները: 

1920- սկսվել է Հաճընի հերոսամարտը՝ Հաճըն քաղաքի ինքնապաշտպանական մարտերը թուրքական զորքերի դեմ։ 

–ծնվել է ականավոր բանասեր, լեզվաբան Գևորգ Ջահուկյանը։ 

1920-հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում բրիտանական, իտալական և ֆրանսիական կոմիսարները պահանջել են հայ և ադրբեջանական իշխանություններից հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն Խոյ Խոյսկին մերժել է առաջարկությունը՝ դա բացատրելով նրանով, որ միայն Ղարաբաղով այդ հարցը լուծելը ձեռնտու է հայերին և պետք է իրականացնել հայ-ադրբեջանական հակամարտության ավելի մանրամասն հետաքննություն։ 

1930- ծնվել է անվանի դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը։

 1932 –ծնվել է հայկական ծագմամբ ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցը։ 

2002- գլխուղեղի կաթվածից վախճանվել է «Արարատի» «ոսկե կազմի» կենտրոնական պաշտպան Ալեքսանդր Կովալենկոն: 

2009-ըստ «Գազպրոմի» և «Հայռուսգազարդի» միջև կնքված պայմանագիր, Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 154 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի համար` գործող 110-ի փոխարեն: 

-Հայաստանում ուժի մեջ են մտել կոմունալ ծառայությունների` բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի բարձրացված նոր սակագները։

 2010- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է, որ բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը դառնում է 132 դրամ՝ գործող 96-ի փոխարեն։ 

2011-Հայաստանի կառավարության որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող գազի գինը նվազեցվել է մոտ 24 տոկոսով: 

2016 – սկսվել է Քառօրյա պատերազմը՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունները Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։

ԱՇԽԱՐՀ

313 – վախճանվել է Հռոմի կայսր Դիոկլետիանոսը։ 

568 -լանգաբորդները սկսել են իրենց ներխուժումը Իտալիա։ 

1809 -ծնվել է ռուս դասական գրող Նիկոլայ Գոգոլը։ 

1815 - ծնվել է Գերմանիայի առաջին կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը։ 

1873 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը։ 1875 -անգլիական «Թայմս» օրաթերթը դարձել է աշխարհում առաջին պարբերականը, որը հրատարակել է եղանակի շաբաթական տեսությունը։ 

1889 -Չիկագոյում վաճառքում հայտնվել է սպասք լվացող առաջին ավտոմատ մեքենան, որը ստեղծել էր Ջոզեֆինա Կոկրեյնը։ 

1890- բելգիացի Շառլ Վան Դեպուլեն ԱՄՆում արտոնագրել է առաջին տրոլեյբուսը։ 

1891 -նկարիչ Պոլ Գոգենը Մարսելից ուղևորվել է Հայիթի։ 

1901 -տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. թուրքական «Ասլանա» նավը Կարմիր ծովում խորտակվել է՝ բախվելով ստորջրյա քարերին, որի հետևանքով զոհվել է 180 մարդ։ 

1922 -վախճանվել է Ավստրո-Հունգարիայի կայսր Կարլ 1-ինը։ 

1924 -Անտուան դե Սենտ Էկզյուպերին հրատարակել է իր առաջին պատմվածքը՝ «Օդաչուն»։ 

1933 -նացիստական Գերմանիայում տեղի է ունեցել հրեական ընկերությունների և խանութների համազգային մեկօրյա բոյկոտ։ 

1934 -ծնվել է ռադիո և հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները։ 

1937 -Բիրման անկախացել է Հնդկաստանից։ 1938 - Շվեյցարիայում տեղի է ունեցել լուծվող սուրճի առաջին ցուցադրությունը։ 

1939 -Ֆրանկոն հայտարարել է իր լիակատար հաղթանակի մասին, ավարտվել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմը։ 

1940 -Նյու Ջերսիում առաջին անգամ ցուցադրել են էլեկտրոնային միկրոֆոնը։ 

1967- Մոսկվայում տեղի է ունեցել «Կովկասի գերուհին» ֆիլմի պրեմիերան։ 

1969 -Չինաստանի կոմկուսի 9-րդ համաժողովը հայտարարել է «մշակութային հեղափոխության» ավարտը։ 

1976– Սթիվ Ջոբսը և Սթիվ Վոզնյակը հիմնել են համակարգիչներ և այլ տեխնիկա արտադրող «Apple» ամերիկյան ընկերությունը։ 

1979 -Իրանում կայացել է հանրաքվե, ըստ որի, այաթոլլա Հոմեյնին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ստեղծումը։ 

1991 -չեղարկվել է Վարշավյան համաձայնագիրը (ռազմական դաշինք)։ 

2001 -Հոլանդիայում գրանցվել է աշխարհում առաջին միասեռ ամուսնությունը։

 2004 - Գուգլն ակտիվացրել է «Ջի Մեյլ» էլեկտրոնային փոստային ծառայությունը։ 

2009– Խորվաթիան և Ալբանիան մտել են ՆԱՏՕ-ի կազմ։

 2015-վախճանվել է ճապոնացի երկարակյաց Միսաօ Օկավան, որը հանդիսացել է Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչը (ծնված 1898 թվականին)։

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal