Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կլուծ­վի աղե­տի գո­տում շա­հա­ռու ճա­նաչ­ված 228 ըն­տա­նի­քի բնա­կա­րա­նա­յին խնդի­րը

SOCIETY

Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2019 թ.-ի դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ՝ 2020 թ.-ի պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու նպատակով: 

Ընդգծենք, որ հաշվի առնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաձայնությունը՝ նախագիծը մշակվել է քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ մարզպետարանների, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարի հետ քննարկումների արդյունքում: 

Այս նախագծի նպատակն է ամրագրել աղետի գոտում բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման և ավարտման համար 2020 թ.-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները, որոնց իրականացման արդյունքում ակնկալվում է լուծել ծրագրի շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիր և դրանով ավարտել շահառու ճանաչված ընտանիքների նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը:

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով կառավարության 2019 թ.-ի մայիսի 16-ի N650-Լ որոշման 1-ին կետով հաստատված՝ ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի 369.1 կետը և պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շարունակական իրականացման և ավարտման համար 2020 թ.-ի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումներն ամրագրելու անհրաժեշտությամբ:

Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5405 ընտանիքից (ներառում է նաև բնակարանային պայմանների բարելավման իրավունքը վերականգնած ընտանիքների թիվը) 2008-2017 թվականներին մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 

2018 թվականի պետական բյուջեով հատկացված 560.0 մլն դրամի հաշվին՝ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N1339-Ն որոշման համաձայն, ներկայումս լուծման ընթացքում է գտնվում Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիր, իսկ տնտեսված միջոցների հաշվին կառուցման փուլում է գտնվում ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր: 

2019 թվականին հատկացված 1,851.6 մլն դրամի հաշվին լուծման փուլում է գտնվում 288 ընտանիքի խնդիր, որից 2019 թվականի պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված 560.0 մլն դրամի հաշվին 61, իսկ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացված 1,291.6 մլն դրամի հաշվին՝ 227 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռևս լուծման կարիք ունի 228 ընտանիքի բնակարանային խնդիրը, որը կառավարության 2019 թվականի մայիսի 16-ին կայացած նիստում հավանության արժանացած՝ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել 2020 թվականին: 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ չեն առաջանում: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal