Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անտարբերության վիրուսից»՝ կորոնավիրուս կամ ու՞ր մնացին ազատամարտիկները

SOCIETY

 Այսօր ամբողջ երկրում գնում է պայքար կորոնավիրուսի դեմ։ Ազգովի կենտրոնացել ենք, որ համաճարակի տարածումը հնարավորինս արագ կանխարգելենք և այդ հարցի միակ արդյունավետ լուծումը՝ դա մեկուսացումն է կամ ինքնամեկուսացումը։ Անշուշտ, թիվ մեկ հարցը՝ կորոնավիրուսն է և մյուս հարցերի քննարկումը կարծես թե մնում է կադրից դուրս։

Սակայն չեմ կարող չանդրադառնալ մի հարցի ևս, որը ինչպես մարդկության այս չարիքը՝ կորոնավիրուսը, ուղիղ կապ ունի մարդու կյանքի կամ առողջության հետ։ Այն, ինչի մասին պետք է բարձրաձայնեմ, ստիպեց ինձ ժամանակից առաջ ընկնել և ակնարկ անել հենց հիմա, հենց այս պահին, երբ ազգիս կոնսոլիդացման և համախմբման բնազդը սկսում է իմպուլսիվ աշխատել․ խնդիրն առնչվում է Արցախյան պատերազմի ազատամարտիկներին, որոնց արիության և իրենց կյանքը զոհելու գնով ենք այսօր արարում, ապրում ու պայքարում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խումբը որոշել էր պանդեմիայի ավարտին պես կազմակերպել համատեղ քննարկում ազատամարտիկների հետ՝ նրանց խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ։ Վերջերս մեզ հյուրընկալվեց Ղարաբաղյան պատերազմի հերոս Վլադիմիր Մաթևոսյանը /ապարանցի Վլեն/, որի հետ ունացած զրույցից իմացա նաև նրա անցած հերոսական ուղու, հաղթանակների և ինչու չէ՝ առկա խնդիրների մասին, որոնք հետպատերազմյան տասնյակ տարիների ընթացքում այդպես էլ լուծում չեն ստացել։

Ապարանցի Վլեի անցած ուղուն դեռ կանդրադառնանք առանձին թեմայով, այն, ինչի մասին պետք է խոսեմ՝ անհետաձգելի է։ Միգուցե ես նույնպես այդքան խորը չընկալեի այդ պրոբլեմները, եթե շատ պատահաբար չտեսնեի նրա փաստաթղթերում դեղորայքի այն ցանկը, որը նշանակվել և ցուցվել էր մեր հերոսին՝ բժիշկի կողմից։ Հարցի մի կողմն է, երբ ազատամարտիկները իրենց առողջությունը կորցրել են պատերազմի դաշտում և այժմ էլ քաշում են դրա բեռը, սակայն այդ նույն հարցը ունի բացի առողջականը՝ ֆինանսական և բարոյական բաղադրիչներ նույնպես, երբ նման հերոսացած մարդիկ իրենց զգում են պետության կողմից անտեսված և մոռացված։

Այս դրվագին հետևեց երեկ ինձ անձնական նամակով, իսկ հետագայում պարզ դարձավ նաև՝ ժողովրդին ուղված բաց նամակով, դիմած մի ուրիշ ազատամարտիկ, որի նամակից, մեղմ ասած, տեղս չէի գտնում։ Ինձ գրող հերոսը «Արամուս» կամավորական ջոկատի ազատամարտիկ Տիգրան Հարությունյանն էր, որն առաջին կարգի հաշմանդամ է, տեղաշարժվում է շարժասայլակով, ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնց ոչ թե լուծումը, այլ մեղմացումը հնարավոր է միայն բավականին զգալի քանակով և չափաբաժնով դեղորայքի առկայության դեպքում, իսկ նրան անհրաժեշտ դեղորայքը, ցավոք, հնարավոր չէ հայթայթել կամ ձեռք բերել առանց պետության աջակցության։

Ուրեմն, ստացվում է, որ բացի կորոնավիրուսը, ունեցել ենք և չենք նկատել մեկ այլ՝ «անտարբերության վիրուս», որը հասցրել է մեզ ներկա իրականությանը, երբ մենք չենք կարողանում ապահովել ազատամարտիկներին նվազագույնով՝ գոնե դեղորայքով։ Եկեք չմոռանանք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են դրել մեր գոյատևման, մեր վաղվա օրվա, մեր պայքարի, ապրելու ու արարելու համար։ Մի եղեք անտարբեր, հիշեք նրանց նվիրումը մեր և մեր հայրենիքի հանդեպ։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal