Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Միշտ «մի քիչ» ուշացած, միշտ «գնացքի» հետևից վազելով

ANALYSIS

Քաղաքական մեծամտությունը առաջ է գալիս այն ժամանակ, երբ իշխանությունը կտրվում է իրականությունից՝ ձևավորելով կարծրատիպ, թե ժողովրդի շահերից են բխում միայն իրենց առաջ քաշած նախագծերը և տեսակետները, որի արդյունքում այլընտրանքային տեսակետներն ու կարծիքներն անտեսվում են։

Այդպես է նաև մեր օրերում, երբ իշխող ուժին պատել է քաղաքական մեծամտության սինդրոմը։ Իշխանությունները, համարելով, թե ստացել են հանրության մեծամասնության քվեն, վստահ են, որ միայն իրենք կարող են ներկայացնել ժողովրդի շահերը։ Եվ այս քաղաքական ուղեգծի ներքո էլ ձևավորվում է ատելության քարոզչությունը։

Մինչ ընդդիմությունը շարունակաբար բարձրացնում է հանրությանը հուզող խնդիրների ողջ շրջանակը, իշխանության ներկայացուցիչները, վեր հանված խնդիրներին լուծումներ տալու և ընդդիմադիրների հետ համագործակցելու փոխարեն, ընդդիմությանը մեղադրում են մանիպուլ յացիաների և կեղծիքի մեջ։

Եվ նույնիսկ նրանք (իսկ այդպիսիք իշխող խմբակցությունում քիչ չեն), որոնք պատահաբար են հայտնվել խորհրդարանում, ու եթե չլիներ Նիկոլ Փաշինյանն իր իշխանափոխությամբ, հազիվ թե նույնիսկ իրենց բակում ճանաչում ունենային, ԱԺ ամբիոնից կարող են իրենց թույլ տալ վիրավորական արտահայտություններ կատարել խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմության հասցեին: Ընդ որում, հետաքրքիր է, որ շատերն արդեն սկսել են իրենց ձայնի տոնայնությունը նմանեցնել Փաշինյանին: 

Այստեղ երկու հանգամանք կա. մեկ՝ որ շատերը պարզապես ուզում են շեֆին ցույց տալ, թե՝ «տես՝ պորտները ոնց տեղները դրեցի», երկրորդ՝ իշխանությունները կազմակերպում են տոտալ հարձակում ընդդիմության և ընդհանրապես ընդդիմախոսների հանդեպ. պատգամավորներով, մարզպետներով, «պողոսներով» ու ֆեյքերով:

Ու սա՝ այն պայմաններում, երբ ԱԺ-ում հայտնված իշխանական պատգամավորների մեծամասնության նախաձեռնողականության և հանրությանը հուզող խնդիրներին հաղորդ լինելու աստիճանը շատ ցածր է։ Եվ քանի որ իշխանությունները բավարար աշխատանք չեն կատարել հանրության ակնկալիքներն իրականություն դարձնելու համար, քննադատություններին պատասխանելու այլ ելք չի մնացել, քան ատելության քարոզի շարունակությունը։

Սակայն զավեշտալին այն է, որ որոշ ժամանակ անց իշխանությունները հանգում են այն համոզմանը, ինչի մասին օրեր շարունակ բարձրաձայնում էին ընդդիմության ներկայացուցիչները։ Ու երբ արդեն խնդիրները խորացած ու դանակը ոսկորին է հասած լինում, նոր միայն իշխանությունը սկսում է գործի անցնել։

Հայտնի անեկդոտի պես, երբ մեկը վազքով հասնում է երկաթուղային կայարան, տեսնում է իր գնացքը գնացել է: Կայարանի աշխատողին ասում է՝ ե՞րբ է գնացել: Սա էլ թե՝ 5 րոպե առաջ: «Հա,-ասում է,-լավ է շատ չեմ ուշացել»:

Այ, հիմա մեր իշխանություններն են, միշտ «հինգ րոպե» ուշացած, միշտ գնացքի հետևից վազելով, բայց կարևորն այն է, որ ամբողջ թիմով գործ անելու փոխարեն ընդդիմախոսների «պորտը տեղը դնեն»: Երևի միակ բանն է, որ ստացվում է: Չնայած, եթե անկեղծ լինենք, դա էլ առանձնապես լավ չի ստացվում:

Իհարկե, ստեղծված իրավիճակը լայն հնարավորություն էր ստեղծում հանրային լայն համախմբում ապահովելու համար, սակայն իշխանության մեջ առկա տրամադրություններից երևում է, որ իրենք պատրաստ չեն համագործակցության, քանի որ իրենց մեծամտությունն ու նույնիսկ ամենօրյա սխալների արդյունքում չսասանվող անսխալականության բարդույթը դա թույլ չեն տալիս։

Սակայն ներկայիս իշխանություններն իրենց աչքի առաջ պետք է ունենան նախկին իշխանությունների փորձը: Թեպետ մեծամտանալու և իրականությունից կտրվելու համար նրանց ավելի մեծ ժամանակ պետք եղավ...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal