Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ընդունելության անվճար տեղեր պետական ուսհաստատություններում

SOCIETY

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին նախագիծը:

ՀՀ պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորման ավելացմամբ պայմանավորված`անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ավելացել են 600-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1439-ով, համեմատած 2019/2020 ուստարվա համար կառավարության կողմից հատկացված տեղերի: 

Ընդ որում, նշվում է, որ 2019/2020 ուստարում 2018/2019 ուսումնական տարվա համեմատ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը նվազել են 377-ով, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով`1413-ով: Տեղերը ավելացվել են հիմնականում տնտեսության գերակա ոլորտներ հանդիսացող և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով: Իդեպ, նախագծում նշված են բոլոր այդ մասնագիտությունները, և թե որ մասնագիտության դեպքում որքան անվճար տեղ է հատկացվել:

Նշվում է, որ որոշման նախագիծը մշակելիս հաշվի է առնվել նաև հանրապետությունում գործող ուսհաստատությունների աշխատաշուկայի պահանջարկից ելնելով մասնագետների պատրաստման հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), հաստատություններին հատկացվելիք ըստ մասնագիտությունների տեղերի մինիմալ քանակի ապահովումը, ինչպես նաև Հայաստանում տասներկուամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր և անվճար (մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ) լինելու հանգամանքը:

Հաշվի առնելով սա և այն հանգամանքը, որ մարզերում ապրում են սոցիալապես ավելի անապահով խավի ներկայացուցիչներ` առաջնայինն անվճար ուսուցման տեղերը հատկացվելու են մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, և ներկայումս մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 97 տոկոսն ուսումնառում է անվճար ուսուցման համակարգում:

ՀՀ օրենսդրությամբ սահմանաված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ են ընդունվում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին, որի նպատակով 2020/2021 ուստարվա համար նախատեսվել է 316 պահուստային տեղ, որը հատկացվում է ուսհաստատություններին ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների` գործերի ընդունելության ավարտից հետո, նախարարություն ներկայացված համապատասխան գրությունների հիման վրա: Յուրաքանչյուր ուսումնական տարի թիվը փոփոխվում է, և խնդիրներ չառաջանալու պայմանով նախարարությունը որոշակի ավելի տեղ է նախատեսում` նախորդ տարվա համեմատ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer