Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Լացելով գնացել հարեւանին ասել եմ աղաչում եմ, ի՞նչ ունեք եփած, տանեմ երեխես ուտի, չմեռնի. Քաղաքացին օգնության կարիք ունի

SOCIETY

Past.am

Արդեն 11 օր է 2 անչափահաս երեխաներիս հետ սոված նստած ենք, որպես մայր՝ անզորությունից չգիտեմ ինչ անեմ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնակչուհին, ով ինչ–ինչ պատճառներից ելնելով, չցանկացավ ներկայանալ։

«Աշխատել եմ, որպես մաքրուհի, բայց ներկա պահին չեմ աշխատում, քանի որ երիկամների լուրջ խնդիր ունեմ, անհրաժեշտ է ստենդավորում անել, այդ ցավերի պատճառով աշխատանքից զրկվեցի։ Ֆինանսապես անապահով վիճակում եմ, վարձով եմ ապրում, այսօրվա դրությամբ, որ վարձի ու լույսի գումարը չեմ կարողացել տալ, վարձատերն իմ լույսն անջատել է, հիմա էլ ասում է՝ ամբողջ գումարը տուր, թե չէ տանից էլ եմ հանելու: Մոտ 240 հազար դրամ պարտք է կուտակվել 3 ամսում։ Երեխեքս ցամաք հաց էլ չունեն ուտելու, չգիտեմ էլ ում դիմեմ, ուր դիմեմ, ում խնդրեմ, որ ինձ օգնեն այս վիճակից դուրս գամ։ 16 տարեկան աղջիկս է, 13 տարեկան՝ տղաս։ Առանց հացի, առանց լույսի, երեխեն աչքիս առաջ վատացավ, մայր եմ, ի՞նչ ձեւ ամոթ կապրեմ իմ երեխու մոտ, ի՞նչ զգացողություն կունենա մայրը, որ անզորի պես նստած, չգիտի ինչ անի»:

Նրա խոսքով՝ գրանցված աշխատող է եղել, բայց երբ տարեսկզբի առողջական խնդիրների պատճառով հաճախ է բացակայել, 2 ամիս բուլետեն են տրամադրել, սակայն մարտի 16–ից ազատվել է աշխատանքից, այդ ընթացքում հայրն է օգնել, բայց հիմա՝ տեղաշարժվելու սահմանափակումներով պայմանավորված, դա էլ չկա. «2 ամիս բուլետենով պահեցին, բայց այդ ընթացքում այն գումարը չէի ստանում, որը աշխատանքի գնալիս էի ստանում. դեղեր գնելու պատճառով չհերիքեց, ոչ պարտք կարողացա տալ, ոչ էլ հոսանքի գումարը։ Պապաս օրը 2000 դրամով բանվոր է աշխատում, այն ժամանակ գոնե, որ ավտոբուսները աշխատում էին, օրը 1000 դրամ ավտոբուսի վարորդի հետ ուղարկում էր գոնե ցամաք հաց, մակարոն առնում, յոլա էինք գնում, հիմա դրա հնարավորություն էլ չկա։ Ստիպված լացելով գնացել եմ, հարեւանից խնդրել եմ, ասել եմ աղաչում եմ, ի՞նչ ունեք եփած, մի աման տվեք, տանեմ երեխես ճաշ ուտի, գոնե չմեռնի»:

Հարցին՝ արդյոք նպաստ ստանո՞ւմ են, քաղաքացին պատասխանեց. «Ոչ։ Դիմել եմ, սակայն իմ անունով մեքենա կար գրանցված, չստացվեց, չնայած, որ ես այդ մեքենայի հետ, որեւէ կապ չունեմ»։

Քաղաքացին խնդրում է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր որեւէ կերպ կարող են աջակցություն տրամադրել այս վատ վիճակից դուրս գալու համար, կապ հաստատեն իր հետ նշված հեռախոսահամարով՝ 094109440:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի հետ. «Ձեր նյութի հերոսն այս պահի դրությամբ համընկնում է բոլոր չափորոշիչներին, որոնք նշված են ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 4–րդ ծրագրին։ Այս ծրագիրը նախատեսված է բոլոր այն քաղաքացիների համար, ում ընտանիքներում կան մինչեւ 14 տարեկան երեխաներ եւ որոնք փաստացի գրանցված աշխատողներ են եղել առնվազն 2020 թվականի հունվարի 1–ից սկսած եւ ով աշխատանքից ազատվել է 2020 թվակաի մարտի 13–25–ն ընկած ժամանակահատվածում։ Այս խմբի բոլոր քաղաքացիներին հատկացվելու է 100 հազարական դրամ գումար ընտանիքում առկա մինչեւ 14 տարեկան յուրաքանչկուր երեխայի համար»։

Սոնա Մարտիրոսյանի խոսքով՝ եթե քաղաքացին մի քանի ծրագրի կարող է հավակնել, ապա կառավարության որոշմամբ դրանց ընտրությունը, թե որ փաթեթեից աջակցություն ստանա՝ մնում է քաղաքացուն. «Ըստ էության ձեր կողմից նշված քաղաքացին համընկնում է 4–րդ եւ 7–րդ փաթեթներին, բայց քաղաքացուն շատ ավելի ձեռնատու է, որպեսզի նա դիմի եւ աջակցություն ստանա 4–րդ փաթեթից, որի արժեքը 100 հազար դրամ է։ Ինչպես դուք ասացիք երեխաներից մեկը 13 տարեկան է, մյուսը՝ 16 տարեկան, եթե 2 երեխաների համար, որպես անչափահաս դիմի եւ ստանա աջակցություն, կստանա 52 հազար դրամ, իսկ այս փաթեթով 1 երեխայի համար կստանա 100 հազար դրամ»։

Մարտիրոսյանի խոսքով՝ այդ աջակցության համար դիմելու կարիք չունի, քանի որ իր տվյալները, որպես աշխատող եւ աշխատանքից ազատված քաղաքացի ՊԵԿ–ը կներկայացնի Սոցապ նախարարություն. «Տվյալների ամբողջականացումից եւ նույնականացումից հետո՝ հնգօրյա ժամկետում, Սոցապ նախարարությունը քաղաքացու համար գումարը կփոխանցի պատահականության սկզբուքով ընտրված բանկերից մեկը եւ գումարի փոխանցման եւ բանկի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կհայտեն քաղաքացուն։ հայտնելու ենք էլեկտրոնային փոստի հասցեով կամ կոնտակտային տվյալով, որը քաղաքացին թողել է ՊԵԿ–ում»։

Նրա խոսքով՝ այս գումարը 3 ամիս շարունակ կլինի քաղաքացու հաշվեհամարին այդ ընթացքում քաղաքացին կարող է դիմել եւ պահանջ ներկայացնել, ստանալ իր գումարը։ 3 ամիս հետո, եթե քաղաքացին պահանջ ներկայացրած չլինի, նրա հաշվեհամարին նստեցված գումարը հետ կփոխանցվի ՀՀ պետական բյուջե։

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer