Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ չի կարելի անել սեփական ծննդյան օրը

LIFE

Հնուց ի վեր կարևոր նշանակություն են տալիս, կախարդական իմաստ հաղորդում, և բնական է, որ դրա հետ կապված շատ ժողովրդական նշաններ կան, և եթե հետևես դրանց, հնարավոր կլինի կառավարել ապագայի իրադարձությունները և սեփական կյանք ներգրավել երջանկությունն ու հաջողությունը։

Ի՞նչ պետք է անել ծննդյան օրը։

1. Բոլորին է հայտնի ժողովրդական այն նշանը, թե ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ այն կանցնի։ Բայց պարզվում է, սա վերաբերում է նաև ծննդյան օրվան։ Հենց այդ ժամանակ տեղի է ունենում առաջիկա տարվա համար մեր կյանքի կարգավորումը։

 

2. Ձեր ծննդյան օրը, քնից արթնանալով՝ տրամադրվեք լավ օր ունենալ։ Այդպես դուք վերին ուժերի կողմից ուղարկվող դրական էներգիայի հոսքի համար առավելագույնս բաց կլինեք։ Այդ էներգիան մեծ ներուժ ունի, ունակ է վերականգնել վնասված էներգաթաղանթը։ Այդ օրվա լավ տրամադրությունն ի վիճակի է հրաշքներ գործել։

3. Թույլատրելի չեն կոնֆլիկտները, նվնվոցը, ձանձրույթն ու ագրեսիան։ Բացասական էմոցիաներն արգելափակում են մաքուր էներգիայի հոսքը, և դուք հատկապես խոցելի կդառնաք սև մոգության ու էներգավամպիրների համար։ Մտածեք միայն լավի մասին, մեկուսացեք խնդիրներից։

4. Եթե դուք հավատացյալ մարդ եք, աղոթարար խնդրանքներով դիմեք Աստծուն։ Դրանք անպայման լսելի կլինեն ու կկատարվեն։ Բարի տրամադրվածությունը և լավ տրամադրությունը ծննդյան օրը կարևոր են և այն պատճառով, որ, համաձայն հնուց եկած հավատալիքների, ինչպես մարդը դիմավորի այդ օրը, այդպես էլ կանցկացնի ողջ տարին։

5. Նախապես ձեռք բերեք այդ օրվա տոնակատարության համար հագուստ և ներքնազգեստ։ Նույնիսկ, եթե հյուրեր չունեք, միևնույն է, հագնվեք, զարդարվեք ու ինքներդ նշեք ձեր ծննդյան օրը՝ թեկուզ խորհրդանշական կերպով։ Հին մաշված հագուստ մի կրեք այդ օրը, այդպես դուք կվանեք հաջողությունը։ Հագուստի գրպանում գումար դրեք, որ դրանք ողջ տարում չպակասեն։ Եվ մինչև օրվա ավարտը մի զգեստափոխվեք, անգամ, եթե այն ինչ-որ կերպ կեղտոտվի։

Ի՞նչ չի կարելի անել ծննդյան օրը։

1. Չի կարելի նախապես տոնել ծննդյան օրը։ Համարվում է, որ այդպես դուք կարճացնում եք ձեր կյանքը։

2. Ծննդյան օրվանից մեկ օր առաջ և հենց այդ օրը պարտք մի վերցրեք (հարևանից անգամ աղ մի խնդրեք, էլ ուր մնաց թե՝ գումար), այլապես ողջ տարին ձեզ կհետապնդեն ֆինանսական խնդիրները, հոգսերը, անհաջողություններն ու աշխատավայրում կոնֆլիկտները։

3. Ձեր ծննդյան օրը ողորմություն և որևէ մեկի պարտքով գումար մի տվեք։ Այդպես դուք տալիս եք առաջիկա տարվա ձեր հաջողությունն ու բարեկեցությունը։

4. Այդ օրը հնարավորինս ձեռնպահ մնացեք հիվանդների հետ շփվելուց, քանի որ մեծ է դրանք դեպի քո կյանք ներքաշելու ռիսկը։ Եթե դրանից հնարավոր չէ խուսափել, ապա գրպանի մեջ ցանկացած արծաթյա իր դրեք։ Այն կուժեղացնի հիվանդություններին դիմադրող ձեր էներգադաշտը։

5. Մարդիկ, ում դուք հրավիրում եք ձեր ծննդյան տոնակատարությանը, նույնպես ազդում են ձեր առաջիկա տարվա վրա։

6. Ձեր ծննդյան տոնակատարությանը չպիտի ներկա լինեն 9, 13, 18, 51, 21, 13, 99 կամ 100։ Համարվում է, որ վերոնշյալ քանակությունները հոբելյարին դժբախտություն են բերում։

7. Նույնը վերաբերում է նաև տոնական սեղանի մոմերի քանակին։ Եթե ձեր տարիքը համապատասխանում է վերոբերյալ թվերից մեկին, կարելի է դրությունից դուրս գալ՝ պարզապես այդ տարիքի տեսքով մոմեր գնելով կամ առհասարակ մոմերի գաղափարից հրաժարվելով։

8. Ծննդյան օրը բարակում է ձեր և նուրբ աշխարհի միջև եղած սահմանը։ Դրա համար էլ դուք այդ օրն առավել ընկալունակ եք դառնում թե լավի, ու թե վատի նկատմամբ։ Այդ պատճառով էլ չարժե ծննդյան տոնին հրավիրել մարդկանց, ում հետ դուք այնքան էլ ջերմ հարաբերություններ չունեք, նրանց, ում մտադրությունների վերաբերյալ կասկածներ ունեք։

9. Եթե ինչ-որ մեկը ծննդյան օրը ափսե է կոտրում, պետք է ասել՝ չարը խափանվեց։ Կոտրված ափսեի մնացորդները կարելի է դեն նետել միայն հաջորդ օրը, որպեսզի տանից դուրս չհանեք հաջողությունը։ Նույնը վերաբերում է նաև աղբը թափելուն։ Ավելի լավ է դա անել հաջորդ առավոտյան։

Ի՞նչ չի կարելի նվիրել ծննդյան օրը։

1. Նվերները նույնպես մոգական ազդեցություն ունեն հոբելյարի ճակատագրի վրա։ Դրա համար էլ կարևոր են դրանց հետ կապված նշանները։

2. Ձեզ նվիրվող ծաղիկները պետք է կենտ թվով լինեն։

Հաշվեք դրանք, ու եթե հանկարծ որևէ փնջի մեջ զույգ թվով ծաղիկներ կան, պարզապես մեկ ծաղիկ հանեք այդ փնջից ու դեն նետեք։

3. Ցանկալի չի նվիրել գալանտերային իրեր ու կերամիկական սպասք, օրինակ, դրամապանակներ, ձեռնոց, ծաղկամաններ և այլն։

Դա հանգեցնում է աշխատանքային խնդիրների ու ֆինանսական պրոբլեմների։ Այդպիսի նվերները վնասազերծելու համար դրանց մեջ պետք է կոպեկ դնել։ Դա կարող է և նվիրողն անել, և ստացողը։

4. Նվեր ստացած դանակն ընտանիքում կոնֆլիկտներ կարող է առաջ բերել։

Նույնը վերաբերում է ցանկացած այլ կտրող-ծակող առարկայի։ Մի նվիրեք դրանք։ Իսկ եթե ինքներդ որպես նվեր ստանաք դրանք ձեր ծննդյան օրը, ապա ավելի լավ է ազատվեք դրանցից։

5. Մարգարիտը հոբելյարին արցունք կբերի։

Դրա համար էլ մարգարտով զարդարված ոչինչ չի կարելի նվիրել։ Նույն այդ պատճառով էլ չի կարելի թաշկինակներ նվիրել։ Եթե դուք ամեն դեպքում այդպիսի նվեր ստացել եք, այն պետք է օգտագործելուց առաջ թրջել սուրբ ջրում։

6. Հայելի. միջանցք երկու՝ իրական և անդրկողմյան աշխարհների միջև։

Քանի որ ծննդյան օրը ձեր էներգետիկ դաշտը շատ ընկալունակ է, ապա նվեր ստացած հայելին կարող է ճակատագրական դեր խաղալ հոբելյարի ճակատագրում։ Նրա մեջ նայել կարելի է միայն հաջորդ օրը։

7. Նվերներ մի ընդունեք այնպիսի մարդկանցից, ում ազնվությունն ու բարոյական նկարագիրը ձեզ հավատ չեն ներշնչում։

Եթե հնարավոր չէ հրաժարվել, նվերը վերցնելիս ինքներդ ձեզ քթի տակ ասեք. «Վերցնում եմ միայն այն, ինչ տեսնում եմ, իսկ անտեսանելին թող քեզ մնա»։ Ու մտովի խաչակնքեք։ Բայց եթե, այնուամենայնիվ, նվիրողի մտադրությունների վերաբերյալ կասկածներ ունեք, հետո ազատվեք նրա նվերից։

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023