Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ապրանքների թանկացման «անմեղները» կամ պաշտոնյաների պրիմիտիվ առաջարկները

SOCIETY

Որքան փորձում ես լավատեսորեն տրամադրվել այսօրվա համատարած թանկացումներին, այնքան հաճախ ես զգում, որ որևէ լծակ չունես դրանք կանխելու։ Մնում է հույսներս դնենք իշխանության պատկան մարմինների վրա, որոնց տրված է հարցի լուծման բացառիկ իրավունքն ու պարտականությունը։ Ամենօրյա տխուր կամ արդեն քիչ հուսադրող լայվերն ու հարցազրույցները, ճիշտն ասած, չեն կարող կերակրել ոչ երեխային, ոչ էլ ընտանիքի՝ իրավիճակը հասուն դատող մյուս անդամներին։ Չեմ կարող չնշել, որ այդ լայվային «գաղափարական գիգանտների» առաջին հորիզոնականում հայտնվեց Էկոնոմիկայի նախարարը, երբ հայտարարեց այն մասին, որ եթե հնդկաձավարը թանկ է, ապա պետք է օգտվել այլ «փոխարինիչներից» ու ակամա հիշեցի «Գիքորից» մի դրվագ՝ «Աղա, բալը թանկ էր․․․»։

Համաձայն եմ ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեսբուքյան գրառման հետ, որում նա ասում է, որ դա վտանգավոր խորհուրդ է և այն սովորաբար անճարակության վկայություն է, որը հավասարազոր է «կարտոֆիլ կերեք», «հարևանից պարտք արեք»․․․․ և՝ եթե այլ խորհուրդ կամ օգնության առաջարկ չկա, ավելի լավ է լռել։ Կարճ ասած՝ Տիգրան Խաչատրյանի ասածից կարելի է ենթադրել, որ եթե թանկ է, ուրեմն մի՛ կերեք։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ ծաղրանք, երբ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հրապարակային նման անլուրջ հայտարարություն, կամ այսպես կոչված, խորհուրդ է հնչում։ Քանի գնում, այդքան շատ եմ համոզվում, որ քաղաքական հարթակը դառնում է թատերաբեմ․ մեկը պնդում է, որ լայվ մտնելը իր աշխատաոճը չէ, երբ տասնյակ տարիներ սիրել և փայփայել է տեսախցիկի առջև աշխատանքը, մյուսն էլ՝ խիստ հակառակը։

Անդրադառնալով թանկացումների ակտուալ թեմային՝ կուզենայի նշել տնտեսագետների մասնագիտական ակնարկը այս հարցի կապակցությամբ։ Խոսքը գնում է օրերս Sputnik Արմենիային Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանի տված հարցազրույցի մասին։ Ուշագրավն այն էր, որ հարցազրույցը կարծես թե թիրախավորում էր երկու բևեռների՝ մի կողմից մեղավոր են մարդիկ, իսկ մյուս կողմից՝ պատկան մարմինները։ Մի դեպքում փորձագետը ասում է, որ թանկացումները կապված են մարդկային գործոնի հետ և շատ ապրանքներ օգնում են մարդկանց կորոնավիրուսի դեմ պայքարում և դրա համար էլ թանկացել են։ Անկեղծ ասած որևէ մասնագետ չկիսեց այս կարծիքը և չհաստատեց, որ, օրինակ, ոսպն ու հնդկաձավարը կարող են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Մյուս դեպքում՝ փորձագետը նշում է, որ բավականին լուրջ անելիք ունի ՏՄՊՊ հանձնաժողովը, քանի որ խառը ժամանակներում միշտ էլ կլինեն տնտեսվարողներ, որոնք կփորձեն իրավիճակից օգտվելով գներ բարձրացնել՝ գերշահույթ ստանալու համար, և հանձնածողովը պետք է արդյունավետ աշխատի, արագ մոնիթորինգի ենթարկի նման իրավիճակները և կիրառի վարչական ներգործության մեթոդներ։ Այս հարցում փորձագետի հետ չհամաձայնել չի կարելի, քանի որ առաջարկը օբյեկտիվ և ռացիոնալ է։

Մնում է հասկանանք, թե ինչու՞ ՏՄՊՊ հանձնաժողովը չի անում տեսանելի քայլեր իրավիճակը՝ եթե ոչ արմատապես շտկելու, ապա գոնե մեղմելու հարցում և ինչու՞ գնաճի դինամիկան կանգ չի առնում։

Հուսանք, որ այսուհետ պետական մակարդակով պրիմիտիվ առաջարկներ չեն արվի և առանց այն էլ ընկճված, բայց մեծահոգի ժողովրդի նյարդերը «մտքի անգին գոհարներից» չեն գրգռվի, մանավանդ, որ այդ հայտարարությունները լրացուցիչ տագնապ են առաջացնում։ Հուսնաք նաև, որ «անմեղներ» չեն փնտրվի ակնհայտ մեղավոր պաշտոնյաների շարքում։

Ի դեպ, սննդամթերքի համաշխարհային գները կտրուկ ընկնում են կորոնավիրուսի հետևանքով առաջացած պահանջարկի կրճատման պատճառով․ այս մասին երեկ հայտնել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կայքը:

«Գների անկումը հիմնականում պայմանավորված է պահանջարկով եւ ոչ թե առաջարկի միտումներով: Պահանջարկի միտումների վրա ավելի շատ ազդում են վատ տնտեսական հեռանկարները», -ասում է բաժնի ավագ տնտեսագետ Աբդոլրեզա Աբբասիանը:

Լավ կլիներ, որ մեր իշխանությունները հետևեն համաշխարհային միտումներին ու նպարեղենի թանկացումը չհիմնավորեն անհեթեթ պատճառաբանություններով ու «փոխարինիչների» մասին աշխարհացունց դատողություններով։

Լիլիթ Սիլանյան «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, իրավաբան

 

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer