Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իրա­վի­ճակն է ընդ­դի­մա­դի­րը. այն ստի­պե­լու է դուրս գալ էյ­ֆո­րի­ա­նե­րից, PR ու «live» ռե­ժիմ­նե­րից»

INTERVIEW

Արցախում տեղի ունեցած ընտրություններից հետո հայտարարվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին, որին մասնակցելու են «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը և «Նոր Արցախ» դաշինքը գլխավորող Մասիս Մայիլ յանը: Այսօր որոշակի զարգացումներ կան՝ սկսած Արցախում տեղի ունեցած բողոքի ակցիայից, վերջացրած երկրորդ փուլ անցած թեկնածուի՝ համավարակի պայմաններում երկրորդ փուլի քվեարկությանը չմասնակցելու կոչով: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ զրույցում խոսել ենք վերոնշյալ զարգացումներից, անդրադարձել նաև հայաստանյան մի շարք հարցերի:

Վիգեն Հակոբյանը նախ նկատում է՝ Մ. Մայիլ յանը որոշակի գնահատական է տալիս ընտրության առաջին փուլին՝ համարելով, որ այն ընտրությունը չէր, որն իր պատկերացմամբ պետք է լիներ:

«Այսինքն, ակնհայտորեն հիասթափված է և՛ ընթացքից, և՛ արդյունքներից: Իր կոչում կար մոտավորապես հետևյալ կոնտեքստը. այն է՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պատկերացնում էր, որ Արցախում էլ պետք է հայաստանյան քաղաքական զարգացումներին համահունչ փոփոխություններ լինեն: Ամենայն հավանականությամբ, իրեն նման հույսեր էին տվել՝ երևի թե Երևանից: Ըստ էության, սա երկրորդ փուլը բոյկոտելու կոչ է, մինչդեռ տրամաբանական կլիներ, եթե հայտարարեր, որ ինքն ուղղակի չի մասնակցելու, հանում է թեկնածությունը: Բայց այնպիսի եզրույթ, որ ինքն անձամբ չի մասնակցում ընտրություններին, չկար: Մեծ հաշվով, ամենակարևոր քաղաքական քայլը չկար: Ստացվում է, որ եթե ընտրություն լինի, իր ազգանունն այնտեղ ամեն դեպքում լինելու է: Այստեղ ինչ-որ քաղաքական խաղ կա, բայց հստակություն չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, որտեղ պահանջում էին չեղարկել ԱՀ նախագահական ընտրությունների արդյունքները, քաղտեխնոլոգն այն դիտարկեց հետընտրական իմիտացիայի տրամաբանության մեջ. 

«Համենայն դեպս, որևէ թեկնածու պաշտոնապես, իրավական կարգով ընտրությունների արդյունքները չի բողոքարկել: Այո, եղել են դժգոհություններ հայտարարությունների մակարդակով, բայց տրամաբանական կլիներ, եթե քաղաքական հայտարարությունները հիմնված լինեին իրավական գործընթացների վրա: 

Ըստ իս, նշված զարգացումն ընդամենը հետընտրական գործընթացների իմիտացիա է և ոչ ավելին: Իսկ ընդհանուր առմամբ, այն ուժերը, որոնք իրենց դիրքավորում են, այսպես ասած, որպես հեղափոխությանը համահունչ ուժեր, ընտրությունների ժամանակ ուղղակի չեն կարողացել հստակ կոնսոլիդացվել: 

Խոսքը թե՛ որևէ թեկնածուի շուրջ, թե՛ ԱԺ ընտրություններում կոնսոլիդացվելու մասին է: Չկար հստակ կոնսոլիդացիա: Քաղաքական գործընթացները, որոնք վարվում էին այն թեկնածուի կողմից, որի վրա հույս էին դնում, այսպես կոչված, հեղափոխական տրամադրված ուժերը, ոչ թե գաղափարական, այլ ավելի շուտ կոնյուկտուրային էին»:

Անդրադառնալով հայաստանյան խնդիրներին, արտակարգ դրության պայմաններում իշխանության գործելաոճին ու վարքագծին` Վ. Հակոբյանը շեշտեց, որ այս փուլում, կարծես թե, մեղավորներ փնտրելու մոլուցքը համեմատաբար մեղմ է արտահայտվում: Պատճառն, ըստ նրա, նաև նախկին իշխանությունների մի շարք ներկայացուցիչների այն հայտարարություններն էին, ուր ընդգծել էին, որ իրենց համար հիմա առաջին պլանում ոչ թե քաղաքականությունն է, ներքին հակամարտությունը, այլ ժողովրդի առողջությունը, երկրի սուվերենության պահպանումը և այլն:

«Այս փուլում իշխանությունն այնքան շատ խնդիրներ ունի՝ կապված համաճարակի, ինչպես նաև այն լուրջ ֆինանսատնտեսական և սոցիալական իրավիճակի հետ, որը սպասում է երկրին: 

Հիմա, ընդհակառակը, գալու է մի պահ, երբ իշխանությունը հասկանալու է, որ պետք է փորձի կոնսոլիդացնել բոլորին, այդ թվում՝ նախկին նախագահներին, վարչապետներին, նախկին իշխանությունների բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք, լավ թե վատ, բայց կրիտիկական իրավիճակներում կառավարման հսկայական փորձ ունեն, որից ելնելով էլ ոչ ստանդարտ, բավականին ֆորսմաժորային իրավիճակում այլևս չեն շփոթվում»,-շեշտեց մեր զրուցակիցը: 

Զուգահեռ՝ քաղտեխնոլոգն այլ խնդիրների մասին է մատնանշում. «Այլ հարց է, որ թե՛ այսօրվա Ազգային ժողովը, թե՛ կառավարության մեծ մասն ուղղակիորեն ի վիճակի չեն ճգնաժամային մենեջմենթ իրականացնել: Իրարամերժ հայտարարություններ, իրար հետ չկապված գործողություններ են արվում, որոնք տրամադրություններում որոշակի կայունություն մտցնելու փոխարեն շատ դեպքերում խուճապ են առաջացնում: Ինքնագործունեության օրինակներ ևս կան: 

Այսինքն, մենք հիմա էլ գործ ունենք համակարգի բացակայության հետ: Ըստ իս՝ իրավիճակը ստիպեց, որ որոշ պաշտոնյաներ մի փոքր լրջանան: Կարևոր չէ, հիմա Հայաստանում ուժեղ ընդդիմություն կա՞, թե՞ ոչ: Իրավիճակն է ընդդիմադիրը. այսօրվա իրավիճակն է ստիպելու, որ իշխանությունները դուրս գան էյֆորիաներից, PR, «live» ու սոցցանցային այլ ռեժիմներից:

Իրենք այդքան քննադատում էին Արցախի այսօրվա ղեկավարությանը, բայց առանց որևէ աղմուկի ու ֆեյսբուքյան քննարկումների նրանք մի քանի օրում կազմակերպեցին կորոնավիրուսի դեմ պայքարը: Սկսեցին անգամ 0-ից «ալկոգել», նաև դիմակներ արտադրել բանակի համար: 

Որևէ մեկը նախօրոք իմացա՞վ այդ մասին, քննարկե՞ց Ֆեյսբուքում: Օրինակը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում աշխատում է ոչ միայն կրեատիվը, և ոչ թե ֆեյսբուքյան ֆեյքերին, պողոսներին դուր գալու մոլուցքը, այլ փորձը»:

Վիգեն Հակոբյանը նշեց, որ իրավիճակը լրջանալու, մի քիչ մեծանալու հնարավորություն է ստեղծում, քանի որ իշխանության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն կարողանում մեծանալ. «Մեծ խաղի մեջ իրենց թույլ են տվել գալ իշխանության ու չեն կարողանում դուրս գալ այդ խաղից՝ հասկանալով, որ արդեն ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան իրենց թվում էր: Գուցե շատերին հիմա էլ է թվում այնպես, ինչպես նախկինում էր թվում»:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ ճիշտ և սխալ ուղիների շատ օրինակներ կան աշխարհում: Նկատի ունենալով Օտտո ֆոն Բիսմարկի հայտնի խոսքը՝ շեշտեց՝ գիտեք՝ ովքեր են սովորում սեփական սխալների վրա: 

«Այսօր, աշխարհն, ընդհանուր առմամբ, ֆորսմաժորային իրավիճակում է: Բոլոր երկրներում ինչ-որ ճանապարհով փորձում են հնարավորինս քիչ կորուստներով դուրս տեղի ունեցող գործընթացներից: Ի վերջո, աշխարհի վերաձևավորման գործընթացի մասին է խոսքը: Ինչ վերաբերում է մեզ, ապա, ցավոք, մշտական էքսպերիմենտի տակ ենք: Ռուսներն ասում են՝ «методом проб и ошибок»: 

Երբ համակարգ չկա, մենք բոլորս էքսպերիմենտի տակ ենք, դրա համար էլ հասարակության շատ ներկայացուցիչների մոտ այսօրվա և վաղվա օրվա նկատմամբ վստահություն չկա: Եթե ամեն ինչ էքսպերիմենտի տեսքով լինի, եթե գործի փոխարեն առաջնահերթը PR-ը լինի, այդ ամենի հետևանքով գործազուրկ և հացի խնդիր ունեցող մարդիկ փողոց են դուրս գալու ու պահանջներ են ներկայացնելու ոչ թե նախկիններին, նախկինների նախկիններին, այլ այսօրվա իշխանություններին: 

Դրա համար պետք է այսօր արդեն աշխատեն նրանք, ովքեր ունակ են աշխատելու: Պետք է հասկանալ, որ սա գլոբալ ճգնաժամի սկիզբն է միայն, ու որևէ մեկի վրա հույս դնել չեն կարող՝ ո՛չ «Նիկոլ Փաշինյանի ընկեր Պուտինի», ո՛չ «Նիկոլ Փաշինյանի ընկեր Թրյուդոյի», ո՛չ էլ «Նիկոլ Փաշինյանի ընկեր Մակրոնի» վրա: 

Հիմա ամեն մեկն իր խնդիրներն է փորձում լուծել: Բայց, համենայն դեպս, փաստենք, որ մի «ընկերը» գազի գինն է բարձրացնում, մյուս «ընկերը»՝ ԱՄՆ-ը, Արցախի օգնությունն է զրոյացնում: ԵՄ ընկերներն էլ այնպիսի իրավիճակում են, որ, կարելի է ասել, մեկն էլ լինի՝ իրենց օգնի: Ավելին, ԵՄ ֆորմատն ինքն իրենով, կարծում եմ, վտանգի տակ է, իր կենսունակությունը ցույց չի տալիս, որի վառ վկայությունն Իտալիայի իրավիճակն է»,-ասաց քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ հույսը միայն սեփական ռեսուրսի վրա պետք է դնել:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure