Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գու­ցե վա­ղը կա­րո­ղա­նանք ամեն ին­չին այլ կերպ նա­յել

SOCIETY

Վերջին մի քանի օրերին «առաջին գծում» բժիշկներն են: «Կողքից» հաճախ դժվար է լիարժեք գիտակցել, թե իրականում ինչպիսի կռիվ են մղում նրանք հիվանդության դեմ. իրենք և իրենց ընտանիքի անդամներն են առարկայական զգում, որոնք շաբաթներ շարունակ ուղղակի կարոտ են մնացել իրենց սիրելիների հետ անմիջական ու ջերմ շփման:

Ամեն օր ու ամեն վայրում մարդիկ կռիվ են տալիս հանուն ավելի լավ ու բարեկեցիկ ապագայի, ու, որպես կանոն, դա անում են անհատները՝ գյուղում հողի հետ կռիվ տվողը, որը սերմը դնում է հողի մեջ՝ սպասելով ցանկալի արդյունքին, որը նրան ու իր ընտանիքին եկամուտով կապահովի, իսկ մեզ՝ քաղաքացիներիս էլ սնունդով: 

Ուսուցիչները կռիվ են տալիս հանուն երեխաների մեջ կրթություն սերմանելու և միևնույն ժամանակ ընդդեմ նրանց դեպի տգիտությունը քաշող անհատների ու երևույթների: 

Զինվորները կռիվ են տալիս սահմանին, հատկապես այն երկրների դեպքում, ինչպիսին Հայաստանն է, որի՝ տղերքի արյան գնով ձեռք բերված խաղաղությունն ու անկախությունն այնքան փխրուն է: Ոստիկանները, լրագրողները, բանվորը, բանաստեղծը... Ամեն մեկն իր տեղում:

Բժիշկները կռիվ են տալիս ոչ միայն համաճարակի այս օրերում, այլև միշտ՝ ամեն օր ու ժամ, նրանք պարբերաբար մարդկային կյանքեր են փրկում, սակայն շատ անգամ այդ մասին չենք էլ իմանում, շատ անգամ նրանք՝ նվիրյալները, մեկ հատիկ շնորհակալության էլ չեն արժանանում: 

Ի՞նչ են արել որ, իրենց գործն էր, պետք է անեին: Մոռանում ենք, որ այդ մեկ հատիկ շնորհակալությունն ապրեցնում է մարդկանց, այդ մեկ հատիկ շնորհակալությունը նրանց իրենց աշխատանքը շարունակելու ուժ է տալիս: 

 

Այս օրերին մեր բժիշկներին ուղղված բազմաթիվ գովասանքի խոսքերի ենք հանդիպում հանրային ելույթներում, համացանցային տիրույթում: Մարդիկ շնորհակալ են, քաղաքական գործիչներն էլ են ասում, որ բժիշկները հերոսներ են: 

Իհարկե այդպես է, իհարկե, սա կարևոր է, բայց հետոն ավելի կարևոր է: Առաջին հերթին պետությունը պարտավորություն ունի Հիպոկրատի երդում տված բժիշկների առջև՝ նրանց արժանապատիվ կյանքով ապահովելու համար: Ի դեպ, արժանապատվությունը միայն փողով ապահովելը չէ, դա նաև հարգանքն է, ցանկացած պահի նրանց աշխատած հիմնարկները չլուծարելը, իսկ նրանց աշխատանքից չազատելը: Ի վերջո, առողջ հասարակություն ունենալը մեր երկրի համար ազգային անվտանգության խնդիր է:

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում խոսվում էր բժշկական կենտրոնների փակման, լուծարման, միավորման մասին: Բժիշկներին, հատկապես մարզերում քրտնաջան աշխատանք տանող մասնագետներին, կարծես թե, ասում էին՝ պետությունն այլևս չի կարող ֆինանսավորել ձեր հիմնարկները, ուստի, թվում է, գտել է ավելի հեշտ տարբերակ՝ լուծարել դրանք: 

Մինչդեռ ստեղծված իրավիճակում խորքային լուծումներ է պետք գտնել, ոչ թե եղածը գլխատել: Պետք է ականջալուր լինել փորձագետներին, փոխել վարչարարությունը. եթե ֆինանսական կամ էլ մասնագիտական առումներով ինչ-որ բան այն չէ մարզային կամ էլ քաղաքային բուժհաստատություններում, ապա պետք է աշխատել այդ վարչարարության փոփոխման ուղղությամբ: 

Խնդիրը լուծելու ամենադյուրին տարբերակն այն չնկատելն է, թվում է, որ ներկայումս ցանկացած տեսակի հաստատությունում՝ կրթական, բժշկական, պետական և այլ տեսակի, առկա խնդիրները լուծելու լավագույն տարբերակը այդ հաստատությունները փակելն է: 

Ավելի հեշտ է, օրինակ՝ գյուղատնտեսության նախարարությունը լուծարելը և այն մեկ այլ նախարարության հետ միավորելը, քան գործող գերատեսչությունում լուրջ փոփոխություններ կատարելը, հեշտ է մարզում բժշկական կենտրոն փակելը և ասելը՝ հիվանդները կարող են դիմել մարզկենտրոնի կամ էլ հարակից այլ քաղաքների բուժկենտրոններ: 

Տեսնես նույն վճռականությամբ այդ տեքստը պատկան մարմինները կասե՞ն հիմա, երբ հանրապետությունում համաճարակային վիճակ է, երբ ցանկացած բուժհաստատություն այսօր կարող է դառնալ կորոնավիրուսով վարակված հիվանդներին սպասարկելու պոտենցիալ հիմնարկ: 

Արդյո՞ք պետությունը պետք է շարունակի ընթանալ նույն՝ ամեն ինչ լուծարելու, ամեն տեղ իբր խնայողություններ անելու ճանապարհով, արդյո՞ք այս համաճարակը նաև իրականացվող այս քաղաքականությունը վերանայելու լավ առիթ չէ, արդյո՞ք կգա այն գիտակցումը, որ ոչ թե պետք է լուծարել մարզերում գործող բժշկական հիմնարկները, այլ գույքագրել խնդիրները (ոչ թե մարդկանց), լուծել դրանք, բժշկական անձնակազմին առաջարկել արժանապատիվ աշխատավարձ, շահագրգռել նրանց մարզերում աշխատելու տարբեր իրատեսական առաջարկներով, անընդհատ չասել այն, որ մարզերում բժիշկների կամ ուսուցիչների պակաս կա: 

Եթե նախկին, ներկայիս ու հաջորդ կառավարությունները կարողանան պատասխանել մեկ՝ ինչո՞ւ հարցին, ուրեմն կկարողանան նաև խնդիրներին լուծում տալ: Ինչո՞ւ մարզից Երևան եկած և այստեղ ուսում ստացած երիտասարդը մեծամասամբ չի վերադառնում գյուղ՝ օրինակ՝ որպես բժիշկ կամ ուսուցիչ աշխատելու: Չունենք այդ հարցի պատասխանը, ուրեմն չենք կարող լուծումներ առաջարկել:

Աշխարհի հզոր պետությունները «մարտի են նետվում» իրենց կայացած ու հզոր տնտեսությամբ, ռազմական տեխնիկայի, առողջապահական և այլ ոլորտներում ունեցած հաջողություններով, իսկ ի՞նչ ունենք մենք: Մեր լավագույն ու անփոխարինելի արժեքը մարդն է, ՀՀ քաղաքացին, որն ամեն օր կյանքի տարբեր ոլորտներում կռիվ է տալիս փորձությունների դեմ ու անում դա հանուն պետության: 

Պետք է հոգ տանել մարդկանց և մասնագետների մասին: Հայաստանի սահմանը պաշտպանելու է շարքային զինվորն ու բարձրաստիճան սպան, մարդկանց առողջության համար պատասխանատվությունը ստանձնելու են բժիշկները, կրթության, գիտելիքի կարևորության մասին հոգ են տանելու մանկավարժները, մեր բոլորիս պարենային անվտանգության համար պատասխանատու է գյուղում՝ տքնաջան աշխատանքով ապրող ու արարող մարդը: 

Եվ այսպես յուրաքանչյուր ոլորտում գերագույն արժեք է աշխատող մարդ-մասնագետը, ուստի պետությունն ունի մեկ պարտավորություն՝ հոգ տանել նրանց մասին, չհիշել նրանց միայն այն ժամանակ, երբ ինքն ունի նրանց կարիքը, այլև մշտապես ցույց տալ, որ նրանք մեր պետության համար ամենակարևոր մարդիկ են, նրանք են մեր հարստությունը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal