Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հատ­վա­ծա­յին որո­շում­ներ են կա­յաց­վում, ինչն անվս­տա­հու­թյան որո­շա­կի աճի է հան­գեց­նում».

INTERVIEW

Արտակարգ դրության շրջանում որոշ նախագծերի և որոշումների շուրջ հարցեր առաջացան, որոնք այդպես էլ պատասխաններ չեն ստանում: Կարող ենք սկսել լրատվամիջոցների՝ ավելի վաղ ներդրված սահմանափակումներից, ավարտել անձի տեղաշարժի նկատմամբ հսկողության վերաբերյալ դրույթով ու անցում կատարել վերջին օրինակին՝ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայացված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին: Իհարկե, այլ քննարկման հարց է, թե դրանք որքանով են պայմանավորված պահի դրությամբ, բայց կան խնդիրներ, որոնք այս ամենը մեկ շղթայի մեջ դիտարկելու հնարավորություն են տալիս:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը վերոնշյալ օրինակների մասին խոսելիս, մատնանշեց ավելի լայն ու խորքային հարցերի մասին: «Ընդհանուր խնդիր կա, որը կապված է ընդհանրապես որոշում կայացնելու գործընթացի հետ: Երբ չկա ընդհանուր ռազմավարական, ինչպես նաև խնդիրների լուծման համընդգրկուն մոտեցում, ապա գալիս են հատվածական լուծումներ, որոնք շատ հաճախ նաև խնդրահարույց են լինում: 

Ու այս հատուկ իրավիճակում պարզապես խնդիրն ավելի է խստացել: Այո, պարզ է, պետք է անընդհատ արձագանքել իրավիճակին, ու քանի որ ինչ-որ մոդելային, ընդհանուր պատկերացումներ, կոնցեպտուալ, հայեցակարգային մոտեցումներ չկան, տարբեր տեսակի խնդիրներ ենք ունենում, որոնք հանրության կողմից քննադատությունների առիթ են դառնում: 

Այո, պարզ է, որ հատուկ իրավիճակներում որոշակի սահմանափակումներ պետք է լինեն, բայց խնդիրն այն է, թե դրանք որքանով են ծառայում բուն նպատակին: Մասնավորապես, դրանով մենք ինչ-որ արդյունքի հասնո՞ւմ ենք, թե՞ ոչ:

 Վերոնշյալ օրինակների պարագայում հիմնական հարցերից մեկը հենց այն էր, թե որքանո՞վ են դրանք արդյունավետ, որքանո՞վ կարող են օգնել իրավիճակի շտկմանը: Մեծ հաշվով, հարցը ռեսուրսների, ժամանակի ու նաև մարդկանց ազատության սահմանափակումների արդյունավետության մասին է, երբ պարզ չէ, թե որքանով են դրանք արդյունավետ լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Կիրակոսյանը: 

 

Չպարզաբանված հարցերը հասարակական հատվածի մոտ կարող են այլ եզրահանգումների առիթ տալ, ինչը, ըստ մեր զրուցակցի, իր պատճառներն ունի:

«Ըստ էության, հեղափոխությունից առաջ էլ նման խնդիրներ ունեինք: Հեղափոխությունը եղավ նաև այն պատճառով, որ մարդիկ, ունենալով բավականին շատ տեղեկատվություն, միևնույն ժամանակ չէին կարողանում մասնակցել որոշումների կայացման գործընթացին: Հեղափոխությունից հետո որոշակի փոփոխություն եղավ, բայց ոչ որակական: Ինչպես նախկինում, այսօր ևս ակնառու չէ, թե համակարգային փոփոխություններն ինչպիսին պետք է լինեն: 

Ինչ-որ հատվածային որոշումներ են կայացվում, ինչը անվստահության որոշակի աճի է հանգեցնում: Եթե ապագայի վերաբերյալ ընդհանուր պատկերացում չունես, չգիտես, թե ուր ենք շարժվում, ապա յուրաքանչյուր քայլ կարող է դիտվել տարբեր տեսանկյուններից: Արդյունքում պարզ չէ, թե այդ ընդհանուր համակարգի մեջ դրանք ինչ տեղ պետք է ունենան, առաջնահե՞րթ էին, թե՞ ոչ»,-նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ոչ ստանդարտ իրավիճակում այս հարցերը պարզապես սրվել են:

Վերոնշյալ՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը կառավարությունն արդեն հաստատել է: Այն եղել է չզեկուցվող հարցերի շարքում: Նշենք, որ հասարակական հատվածն այն չեղարկելու պահանջ է ներկայացրել: Մի շարք խնդիրներ են մատնանշել՝ ընդգծելով նաև, որ այն կարող է խախտել լրագրողների՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Անդրադառնալով նախարարության նախաձեռնությանը՝ Ա. Կիրակոսյանն ընդգծեց. «Կան ոլորտներ, որտեղ ոչ միայն բարեփոխումների լիարժեք ինչ-որ պատկեր չկա, այլ ընդհանրապես որևէ բարեփոխման քայլ չենք տեսնում: Եվ հիմնականը հենց շրջակա միջավայրի հետ է կապված: 

Այստեղ որևէ առաջընթացի նշույլ անգամ չենք տեսել: Հանքարդյունաբերության գործունեությունը սահմանափակված չէ անգամ հիմա: Ու կարծես հենց այս տրամաբանության մեջ է մտնում նաև վերջին նախագիծը, որը, փաստորեն, դառնում է շրջակա միջավայրի ավերվածության այն մի շղթան, որն առկա է Հայաստանում: 

Այս առումով հասկանալի է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հանրային ընդվզումը, քանի որ նման նախագիծ է բերվում հենց այն ոլորտում, որտեղ մենք ամենաշատ խնդիրներն ունենք: Փաստորեն, սրանով այդ խնդիրներն ավելի են խորացնում»:

Նա շեշտեց՝ խնդիրն ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Այն չի սահմանափակվում զուտ տեղեկատվության ազատության խնդրով. 

«Մենք ունենք պետական համակարգի ճգնաժամի խնդիր, որը չի լուծվել հեղափոխությունից հետո: 

Ունենք վարչարարության հին ձև, որը որևէ փոփոխության չի ենթարկվել: Միայն մարդիկ են փոխվել՝ ավելի շատ կոռումպացվածները՝ ավելի քիչ կոռումպացվածներով: Որևէ համակարգային փոփոխություն կառավարման իմաստով տեղի չի ունեցել: Եվ բնական է, որ եթե խնդիրները չեն լուծվում, վստահության այն բաժինը, որն ունեն այս իշխանությունները, ժամանակի ընթացքում պետք է նվազի: Եվ սա է պատճառը, որ ստիպված ծակերը փակելու, ինչ-որ տեղ նաև լռեցնելու մեթոդների կիրառմանն են գալիս: Այնպես, ինչպես նախկինում էր արվում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal