Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գյու­ղատն­տե­սու­թյու­նը բա­րե­փո­խում­նե­րի և նոր տեխ­նո­լո­գի­ա­նե­րով զին­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ունի»

INTERVIEW

Համաճարակային այս օրերն իրենց հետ մի շարք դժվարություններ բերեցին, բայց սա նաև առիթ է տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնողների և, իհարկե, պետության համար՝ վերարժևորելու եղածը, տարբեր բնագավառներում գործողությունների հստակ ծրագիր մշակելու, որպեսզի ոչ միայն կարողանանք առավելագույնս արագ և քիչ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից, այլ նաև հաջորդիվ պատրաստ լինենք համաշխարհային և ներպետական ցանկացած մարտահրավերի: 

Ակնհայտ է, որ այս օրերին մեր երկրում չունեցանք սննդամթերքի պակաս, դրան նպաստեցին ոչ միայն եղած պաշարները, այլ նաև ապրանքների ներմուծման չդադարեցումն անգամ փակ սահմանների պարագայում: Երկրի համար շատ կարևոր է պարենային անվտանգությունը, պարենի պաշարներով ապահովված լինելը: 

Այս առումով կարևոր է նաև, որ ունենանք զարգացած գյուղատնտեսություն: Պետությունը փորձում է այս ոլորտում ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ, գյուղաբնակ մարդկանց շահագրգռել, որպեսզի նրանք զբաղվեն անասնապահությամբ և հողագործությամբ: Այս քայլերից շատերի արդյունքը տեսնելու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ, բայց կարևոր է, որ մարդիկ շահագրգռված լինեն գյուղատնտեսությամբ զբաղվելու:

«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշում է՝ կան կանխատեսումներ, որ առհասարակ Երկիր մոլորակում սով է սպասվում, դա բոլորովին կապ չունի այս համաճարակի հետ: «Առկա են կլիմայական փոփոխություններ, որոնք այդքան էլ հզոր ազդեցություն չունեն գյուղատնտեսության վրա, չնայած ունենք բերքատվության կորուստ, անասնագլխաքանակի անկում և այլն: 

Մենք պետք է մտածենք մեր ինքնաբավության մասին, դա նոր բան չէ: Տարբեր կառավարություններ փորձել են դա անել, գյուղատնտեսությունը հայտարարել են գերակայող ճյուղ և ոչինչ չեն արել: Հիմա պարոն Փաշինյանը խոստացել է լուրջ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը: Սա, իհարկե, ողջունելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը: 

Նա ընդգծում է, որ կան աշխատանքային մեծ տեխնոլոգիաներ, որոնք պետք է կիրառվեն գյուղոլորտի դեմոկրատիզացման համար: «Դա ենթադրում է օրենսդրական դաշտի բարելավում, գիտելիքների ապահովում, գյուղացիական նոր կառույցների կառավարման ձևավորում և այլն: Արտադրությունը դեմոկրատիա էլ է ուզում: 

Բնականաբար, մյուս կողմից պետք է ունենանք նոր սերմեր, սերմաթարմացում, նոր տեխնիկա, կաթիլային նոր ոռոգման համակարգ, ինչու ոչ, հակակարկտային ծառայություն, այսինքն այն ամենը, ինչ թույլ կտա, որ գյուղատնտեսությունը զարգանա: Բավականին լուրջ անելիքներ ունենք, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և այն լավագույնը կլինի տարածաշրջանում: Իմիջիայլոց, միշտ է եղել լավագույնը»,-նշում է մեր զրուցակիցը: 

Կառավարությունը նաև անտոկոս վարկեր է առաջարկում գյուղատնտեսներին՝ կորոնավիրուսի հետևանքով ոլորտում եղած ռիսկերից հնարավորինս չտուժելու համար: Մասնավորապես՝ պետությունն առաջարկում է վճարել տոկոսագումարները, իսկ գյուղացին էլ պետք է վճարի մայր գումարը: 

Բերբերյանն ընդգծում է՝ այս հարցում իրենք կառավարության հետ ունեն տարաձայնություններ: «Կարծում ենք, որ պետք է արտադրողը սուբսիդավորվի և ոչ թե բանկերը: Բանակցում ենք կառավարության հետ, տեսնենք մինչև գարուն իրավիճակն ինչպես կփոխվի: Համենայն դեպս, ցանկանում ենք, որ ֆերմերները ֆինանսավորվեն, ոչ թե միջնորդ կազմակերպությունները: Ի՞նչ մոտեցում կարելի է կիրառել: Օրինակ՝ թե գյուղացին քանի հեկտար է մշակում, կամ անասնագլխաքանակի հաշվարկով»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Օրերս էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել էր, որ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն: Խոսքը հիմնականում բժշկական սարքավորումների, ինչպես նաև մի շարք ապրանքների, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի և այլ ապրանքների մասին է: 

Այդ որոշումը և ապրանքների ցանկը նախարարությունն ավելի ուշ է հրապարակելու: Բերբերյանից հետաքրքրվում ենք՝ արդյո՞ք այս պրակտիկան ճիշտ չէր լինի կիրառել նաև գյուղոլորտում: Նա դրական պատասխան է տալիս: 

«Այդ կերպ պետությունը կօգնի գյուղացուն: Տեսեք՝ մենք սերմացուի տեսակներ ունեինք, որ ազատված էին և՛ պետտուրքից, և՛ մաքսատուրքից: Բայց այսօր ԵԱՏՄ կազմի մեջ լինելով, միայն կարտոֆիլի սերմացուի համար վճարում ենք երեք տոկոս պետտուրք: Դա շատ լուրջ գումար է, կազմում է մոտ 30 եվրո մեկ տոննայի հաշվարկով: 

Ինչո՞ւ պետք է գյուղացին այդքան գումար վճարի այն դեպքում, երբ այդ սերմը ցանելու համար է: Նույնը ցորենի դեպքում՝ պետտուրքը կազմում է երկու տոկոս: Որոշ ժամանակ առաջ դա չունեինք, իսկ այսօր գյուղացու համար դա բեռ է: Եթե սերմերը մաքսատուրքից ազատելու քայլ արվի, դա շատ ողջունելի կլինի: Սերմացուն վաճառքի համար չէ, այլ ցանելու: 

Մենք էկոնոմիկայի նախարարի հետ մի քանի հարց քննարկել ենք, կարծում եմ՝ կարող ենք աշխատել: Իհարկե, ժամանակից առաջ չընկնենք, բայց որ այսօր գյուղատնտեսությունը կարիք ունի ռեֆորմների և նոր տեխնոլոգիաներով զինման, միանշանակ է»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal