Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առ­կա վի­ճա­կի իրա­կան պատ­ճառ­նե­րը՝ «կոր­ծա­նիչ, քայ­քա­յիչ և ապա­պե­տա­կան»

ANALYSIS

Երեկ հերթական պրոֆեսիոնալն է լքել Նիկոլ Փաշինյանի թիմը: Երբ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը, շատերը գուցե անակնկալի եկան, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ առանձնապես զարմանալու բան էլ չկար: 

Ավելին, կարծիքներ շրջանառվեցին, որ, ամենայն հավանականությամբ, ավիացիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին «քայլողների» նվագախմբային «կրուտիտներից» տարբերվող տեսակետն է դարձել Ճաղարյանի հրաժարականի պատճառը: Պարզվեց՝ նման կարծիք հայտնողները չէին սխալվել:

Մինչ լրագրողները փորձում էին կապ հաստատել վարչապետի նախկին խորհրդականի հետ, վերջինս Ֆեյսբուքի իր էջում գրառում կատարեց, որը այլ կերպ, քան սենսացիոն, դժվար է որակել: Ավիացիայի ոլորտի փորձառու մասնագետը, որն ամբողջությամբ տեղյակ է համակարգի բոլոր խնդիրներին ու նրբություններին, որպես իր աշխատանքից ազատվելու պատճառ նշել է «քաղաքացիական ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները»: «Նախորդ շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ` 

-հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման,

- հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները,

- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը»,-գրել է Հակոբ Ճաղարյանը:

Այսինքն, փաստացի, իշխանություններին պետք չի եղել շտկել իրավիճակը, ուստի ընդունել են մասնագետի հրաժարականը:

Չափազանց ուշագրավ է ևս մեկ ձևակերպում. «Ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից»: Այս խոսքերը փաստացի մատնանշում են այն իրական վիճակը, որը տիրում է Փաշինյանի իշխանության ներսում: Հասկանալի է, որ թիմն ամբողջությամբ հարձակվելու է նախկին օգնականի վրա, ի դեմս նրա գտնելու են հերթական «դավաճանին», բավարարեն նոր «սև» գտնելու իրենց անհագուրդ ցանկությունը: Սակայն մի կարևոր խնդիր ունեն «քայլողները». նույնիսկ լավագույն ցանկությամբ, Հակոբ Ճաղարյանին հնարավոր չէ որևէ կերպ կապել «նախկինների» հետ, լրիվ ընդհակառակը: Մնում են այլ «կրուտիտները», ինչն էլ փորձում են անել: Բայց սա հարցի միլիոներորդական մասն է: Ամենաէականը երկու կարևոր հանգամանք է:

Նախ՝ այն, որ քաղավիացիայում առկա են օրեցօր խորացող խնդիրներ, այն որ այս ոլորտը մի կրպակ չէ, որը վստահես անփորձ աղջկա, որը հանկարծ ու լքում է երկիրը՝ մնալով իր պաշտոնին, այն, որ փորձառու մասնագետները վերջին երկու տարում հեռանում էին համակարգից, նորություն չէ: 

Այս մասին գրվել է քանիցս, այդ թվում՝ մեր կողմից, այդ մասին բազմիսց բարձրաձայնել են ոլորտի մասնագետները: Սակայն, ինչպես բոլոր մյուս հարցերում, այս դեպքում էլ Փաշինյանն ու իր թիմը թքած են ունեցել մասնագետների, պրոֆեսիոնալների կարծիքի վրա և իրենց անսխալականության, ամենագետության սին համոզմունքի վրա հիմնվելով՝ հասել են այնպիսի կետի, որ ավիացիայի ոլորտի մասնագետը բոնորոշում է որպես կործանիչ, քայքայիչ և ապապետական: 

 

Երկրորդ. գաղտնիք չէ, որ Փաշինյանը չի հանդուրժում ինքնուրույն մարդկանց, ու նրա հավաքած թիմում չափազանց քիչ են ադեկվատ, պրոֆեսիոնալ, իսկապես իրենց գործի գիտակ ու սեփական կարծիք ունեցող մարդիկ: 

Ու հետաքրքիր է, որ այդ մարդկանց պարագայում ի սկզբանե շատերի մեջ տարակուսանք է եղել, թե ինչպես են կարողանում աշխատել քծնանքի, բացարձակ միակարծության, անձնիշխանության ու ինքնասիրահարվածության մթնոլորտում: Անցած երկու տարում նրանցից մի քանիսը հեռացան, ոմանք՝ աղմուկով, ոմանք՝ լուռ: Սա լավագույն բնորոշիչն է այն վիճակի, ինչն առկա է «քայլող» թիմում ու, ըստ այդմ, մեր երկրում:

Ու որ այս ամենը ուղղել անգամ հնարավոր չէ, վկայեց հենց միայն այն, որ փոխանակ եզրակացություններ անելու, վարչապետը երեկ մի տողանոց գրառումով ու հունվարյան իր մի ելույթի «շեյրով» նորից մեղքը բարդեց այլոց վրա:

Եվ դեռ կան մարդիկ, որոնք գտնում են, որ իշխանություններին քննադատելը գոնե այս պահին ճիշտ չէ: Նույնիսկ քննադատության պարագայում է այս վիճակը: Զարհուրելի է անգամ մտածել, թե ինչի մեջ կլինենք բոլորս, եթե քննադատության, ճիշտ և ուղիղ խոսքի ճանապարհն էլ փակվի:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal