Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«150 մի­լի­արդն ան­գամ չի էլ սպառ­վե­լու տնտե­սու­թյան մեջ. գոր­ծի­քա­կազ­մը հաս­ցե­ա­կան ու ար­դյու­նա­վետ չէ»

INTERVIEW

2008թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա ծանր հետևանքներ էր թողել, որից պետք է հետևություններ անեինք: Նախ՝ մեր տնտեսությունը խոցելի է, քանի որ ավելի շատ սպառող, քան արտադրող տնտեսություն ունենք: Այսինքն, կրկնակի շատ ներմուծում ենք, քան արտահանում և, բնականաբար, ունենում ենք արտարժույթի հոսքի խնդիր: Տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի դիտարկումն է, որի խոսքով, դեռ 2008թ.-ից պետք է հասկանայինք, որ նման տնտեսական քաղաքականությամբ ի զորու չենք լինելու դիմակայել համաշխարհային տնտեսության ցանկացած տատանման: Տնտեսագետի կարծիքով, մինչ այսօր դրամավարկային քաղաքականության էական փոփոխություն չի եղել:

«Այսօր կորոնավիրուսի հետևանքով նորից համաշխարհային տնտեսական ճգնաժամ սկսվեց: Այս անգամ ճգնաժամի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հարվածեց տնտեսության իրական հատվածին: Մեզ մոտ հիմնական հարվածը սկսեց ակնհայտ լինել հատկապես այն ժամանակ, երբ վիրուսով պայմանավորված տնտեսական հետևանքները սկսեցին անդրադառնալ նավթի գների վրա, ինչն իր հերթին հարվածեց ՌԴ տնտեսությանը և բարդացրեց տնտեսական ճգնաժամը: Հիմա, ըստ էության, կառավարությունը 10 փաթեթ է առաջ քաշել և պատրաստվում է մոտ 150 մլրդ դրամի աջակցություն տրամադրել տնտեսությանը: 

Տեսեք՝ 150 միլիարդը մեր ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսն է: Եթե մանրամասն գնահատենք, կարող ենք ասել, որ 150 միլիարդն անգամ չի էլ սպառվելու տնտեսության մեջ, քանի որ գործիքակազմը հասցեական ու արդյունավետ չէ: Ինչևիցե: Ավելի վաղ համաշխարհային ֆինանսական առաջատար կազմակերպությունները ՀՀ տնտեսական աճը 2020թ. համար միջինը 7 տոկոսի շրջանակում էին գնահատել, թեպետ կառավարության պլանավորմամբ այն 4,9 տոկոս էր: 

Այսօր արդեն տնտեսական աճի կանխատեսումները 1 տոկոսից ցածր են՝ մոտ 0,7: Այսինքն, մեր ՀՆԱ-ի 7 տոկոս աճն արդեն չի լինելու: Եթե մենք ուզում ենք մեր ներկա իրավիճակը, գոնե այս պահի կենսամակարդակը պահել, առնվազն պետք է կարողանանք պահել աճի տեմպերը: 

Ու եթե հաշվարկում ենք, ապա, բնականաբար, վերոնշյալ 2 տոկոսը ոչ ադեկվատ մոտեցում է: Կառավարությունն առնվազն մի քանի անգամ պետք է ավելացնի ֆինանսական միջոցների ներարկման հայտարարված չափը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ փաթեթներում մատնանշված ուղղությունների առումով ևս խնդիր կա:

«Ինչ վերաբերում է սոցիալական հատվածում նախատեսվող ծախսերին, ապա բնակչության լուրջ հատված այստեղ անտեսվում է: Մասնավորապես, խոսքը հարկադիր պարապուրդում հայտնվածների, ինչպես նաև այն մեծ խմբի մասին է, որոնց աշխատավարձերը կտրուկ նվազել են տնային պայմաններում աշխատելու արդյունքում: Տուժողների խումբն իրականում մեծ է, և ո՛չ ՊԵԿ-ի, ո՛չ էլ սոցապի տվյալներում այն չի արտացոլվում որպես խոցելի խումբ: 

Հիմա հայտարարվում է, որ այս առումով օրենսդրական փոփոխություն պետք է մտցնել, լրացուցիչ սոցիալական գործիք պետք է ստեղծվի՝ ի պաշտպանություն աշխատողի, բայց մինչև հունիս կտևի այդ գործընթացը: 

Բացի այդ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Իսկ մենք խոսում ենք այս պահի մասին: Վատ վիճակում հայտնված թիրախային խմբի վնասներն, այսպես թե այնպես, չեն փոխհատուցվելու: Հաշվի առնելով սոցիալական ծրագրերի ներկայիս տեսքը՝ կարող ենք ասել, որ այսպես թիրախային շատ մեծ խումբ է բաց թողնվում: Սոցիալական օգնությունը լավ է, բայց աննշան է, այն էական աջակցություն որակելը ճիշտ չէ»,-նկատեց Է. Պետրոսյանը:

Տնտեսագետը համեմատել է շատ երկրների փորձը. «Գրեթե բոլոր երկրներում ֆինանսական ներարկման չափը ոչ թե ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով է, ինչպես մեզ մոտ է, այլ 5-10 տոկոսից ոչ պակաս: Այլ երկրներում լուրջ են մոտենում սոցիալական աջակցման հարցերին, որովհետև այն տնտեսության շրջանառությունը պահելու ամենակարճ ճանապարհն է: 

Տնտեսությունը սպառման տեսանկյունից է հարված ստանում: Ու այս պարագայում ինչքան շատ գումար տեղ հասցնեն մարդկանց, այդքան մարդիկ շատ կծախսեն, շրջանառությունը կսկսի աշխատել: Սա է պատճառը, որ շատ երկրներ ուղիղ օգնության ճանապարհով գնացին, որոնց թվում էր նաև ԱՄՆ-ը:

Տպավորություն է, որ մեզ մոտ այդ ծրագրերի հիմքում որքան հնարավոր է շատ մարդկանց շրջանցելու տրամաբանությունն է: Հայաստանում բավականին մեծ խումբ կա՛մ ընդհանրապես չի օգտվելու այդ աջակցությունից, կա՛մ աննշան է օգտվելու»:

Խոսելով քաղաքացու խնդիրներն առաջնային համարելու խնդրի մասին՝ տնտեսագետը կրկին 2008թ.-ը հիշեց, որից հետո, ըստ նրա, մեզ մոտ կառավարությունները միշտ կենտրոնացած են միայն մակրոտնտեսական ցուցանիշների վրա:

«Եթե ուսումնասիրենք, կտեսնենք, որ ամեն տարի, բացի 2009թ.-ից, մենք տնտեսական աճ ենք արձանագրել, բայց մարդկանց կենսամակարդակը տարեցտարի անկում է ապրել: Ում էլ հարցնենք՝ կասի՝ մեկ տարի առաջ ավելի լավ էինք ապրում, քան հիմա: Իսկ այդ դեպքում ի՞նչն է աճել: Թվերի տեսանկյունից, այո, աճ եղել է, բայց այդ աճը չի անդրադարձել մարդկանց վրա: 

Ու հարց է առաջանում՝ այդ աճը պե՞տք է, եթե այն չի անդրադառնում մարդկանց կենսամակարդակի վրա: Իրականում տնտեսական աճը չի կարող ինքնանպատակ լինել, պետության խնդիրը տնտեսությունը կարգավորելը և այդ աճն ու անկումը բալանսավորելն է: Պետք է ստաբիլ զարգացում և ոչ թե մեծ աճ: 

Ավելին, կտրուկ աճը իր հերթին կարող է գների չհիմնավորված աճի և այլ գործընթացների հանգեցնել, որից քաղաքացին ավելի կտուժի: Այս պահին դժվարությունները թեթևացնելու մեկ ճանապարհ կա. պետությունը պետք է լուծի ոչ միայն վերոնշյալ ֆինանսական միջոցների ներարկման, այլ դրանք մի քանի անգամ ավելացնելու խնդիրը: 

Բայց այսօրվա ընտրված ճանապարհները, մեղմ ասած, արդյունավետ չեն: Վերոնշյալ 2 տոկոսանոց ներարկումը իրական ներարկում չի ենթադրի, ինչի մասին կվկայեն նաև առաջիկա վիճակագրությունները: Իրականում տնտեսվարողների շատ սահմանափակ խումբ կարող է օգտվել այդ հնարավորությունից, քանի որ կառավարությունը ի սկզբանե սահմանափակել է շրջանակը: Իրական աջակցության կարիք ունեցող շատ տնտեսվարողներ աջակցություն չեն ստանա:

 Օրինակ՝ ցանկացած տնտեսվարող, որն ի սկզբանե աշխատողին պահելու, բայց նրան չվճարելու հնարավորություն է ունեցել, նա այդ ճանապարհով էլ գնալու է: Նա վարկ չի վերցնելու, չի ավելացնելու պարտքի բեռը, որ աշխատողին չաշխատածի համար վճարի ու հետո էլ մտածի, թե այդ պարտքը որտեղից է վճարելու: 

Հետո՞ ինչ, որ վարկը տոկոս չունի, բայց պարտքը մնում է պարտք: Պետությունն է պարտավոր մտածել աշխատողի իրավունքների մասին, բիզնեսը պարտավոր չէ: Բիզնեսը մտածում է իր գոյատևման խնդրի մասին: Առհասարակ ոլորտներին ֆինանսական միջոցներ հատկացնելու էֆեկտը շատ փոքր է լինելու»,-ասաց մեր զրուցակիցը: 

 

Նա շեշտեց, որ քիչ ռեսուրսները քիչ ծախսելու ճանապարհն ավելի է բարդացնում իրավիճակը: Տնտեսագետն այս առումով թեպետ կարևորեց միջազգային դոնորների հետ բանակցելու անհրաժեշտությունը, բայց զուգահեռ նկատեց՝ «Դրա համար պահանջվում է բարձրակարգ մասնագետների քրտնաջան աշխատանք, որոնց թիվը, ինչպես տեսնում եմ, կառավարությունում գնալով կրճատվում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal