Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գաղտ­նիք­ներ սո­վո­րեց­րեք ձեր օր­գա­նիզ­մին.սննդա­բա­նի խոր­հուրդ­նե­րը՝ կա­րան­տի­նի օրե­րին

INTERVIEW

Կարանտինի շրջանում, երբ չկան սիրելի սպորտաձևերով զբաղվելու, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության շատ մեծ հնարավորություններ, բախվում ենք ավելորդ քաշ ձեռք բերելու խնդրին: Իհարկե, յուրաքանչյուրն իր ձևով է փորձում հաղթահարել խնդիրը. մեկը զենքերը վայր է դնում, մյուսն անտեսում է կարանտինը՝ մասնակցելով անգամ հեռավար ֆիթնես դասերի, ինչի հնարավորությունն այսօր կա: Սննդաբան Գայանե Շախատունին «Փաստի» հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներով է կիսվել, ինչն այս օրերին հատկապես շատ կարևորէ բոլորիս համար:

Մեր զրուցակիցը առաջին հերթին ընդգծում է, որ նաև առողջ ապրելակերպի, քաշ կորցնելու մեջ իր առանձնահատուկ տեղն ունի հոգեբանական աշխատանքը: Այս առումով ֆիզիկական և հոգեբանական բաղադրիչները 50/50 կարևորություն ունեն: 

«Սա է պատճառը, որ ցանկացած սննդաբան նաև կիսով չափ հոգեբան է դառնում, որովհետև մարդու սնունդն անմիջական կապ ունի իր հոգեվիճակի հետ: Եվ այս օրերին քաշ հավաքելը առաջին հերթին հոգեբանական բաղադրիչ ունի: Այսինքն, մարդը պարզապես պարապությունը փորձում է լցնել հաճույքով, որը, չգիտես ինչու, շատերի մոտ առաջին հերթին սնունդի հետ է ասոցացվում: 

Ամենավատ միտումն այն է, որ մարդը իր սթրեսը կամ այլ խնդիրները փորձում է «կորցնել» սննդի մեջ: Եթե մարդկանց մոտ այս պահին քաշ չհավաքելու ցանկություն կա, պետք է յուրաքանչյուրն իր համար հոգեբանական բարիեր ստեղծի: 

Համաձայն դրա՝ հնարավոր խնդիրները կարելի է լրացնել ուրիշ հետաքրքրություններով և սնունդ ընդունել պարզապես կուշտ լինելու համար: Իհարկե, կասեն՝ ասելը հեշտ է, իրականացնելը՝ դժվար»,-կես կատակ նշեց մասնագետը՝ զուգահեռ առանձնացնելով նշվածը հաղթահարելու մի շարք պայմաններ:

 

Նա խորհուրդ է տալիս հեռախոսում այնպիսի կարգավորում անել, որը զարթուցիչի տրամաբանությանբ 2,5-3 ժամը մեկ կզնգա:

«Սա շատ լավ տակտիկա է և օգնություն: Միայն այդ զանգից հետո պետք է սնվեք, իսկ մինչ այդ ազդակը իրավունք չունեք մոտենալ որևէ սննդի: Բացի այդ, մարդիկ շատ են ասում՝ դե, տանն ենք, այս սթրեսային վիճակում ինչպե՞ս քաղցր չուտենք: Եվ այստեղ գալիս ենք երկրորդ պայմանին: 

Իհարկե, քաղցր պետք է ուտենք, բայց նայած՝ ինչքան, ինչ չափի, որ ժամին և ինչ տեսակ: Քանի որ ածխաջրերը յուրացվում են մինչև օրվա առաջին կեսը և դրանից հետո վերածվում են ճարպի, ցանկալի է, որ մրգերը, շոկոլադը նաև ածխաջրեր պարունակող մյուս մթերքները օգտագործել առավոտյան ժամերին և հնարավորինս քիչ: Եթե ամեն օր առավոտյան ժամերին քիչ չափերով օգտագործեք, ձեր աչքն անընդհատ կտեսնի քաղցրը, և ավելի հեշտ կլինի դրանք չուտել բացառված ժամերին: 

Իսկ եթե, ամեն դեպքում, քաղցր ուտելու ցանկություն առաջանա, հիշեք, որ հաջորդ առավոտ կրկին ուտելու եք ձեր սիրելի քաղցրը: Պայմաններից մեկն էլ ամեն ինչ ուղղակի առանց հացի ուտելու կանոնն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ լավաշն էլ է նույն հացը, իսկ թթխմորի բացակայությունը այդքան էլ մեծ դեր չի խաղում: 

Մյուս կարևոր պայմանը պարզապես երեկոյան ժամերին չուտելն է. 

«Երբ տեսնում եք, որ արդեն ժամը 18:00 կամ 19:00-ն է՝ նշանակում է, որ առնվազն կարող եք ձվի սպիտակուց, կաթնաշոռ կամ մի քիչ կանաչիներ ուտել: Սա պարզապես ձեզ զբաղեցնելու համար, եթե ուշ եք քնում ու, ամեն դեպքում, քաղց եք ունենալու»:

Սովորական առօրյայի ժամանակ պլանավորված են լինում աշխատանքը, մարզասրահ այցելելու ժամերը. «Երբ այս սիստեմն արդեն չկա, և մարդն ինքն իր կառավարման հետ մենակ է մնում, հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս թուլությունները:

Իհարկե, ուժեղ մարդիկ այս պարագայում տարբերվում են և այլ վարքագիծ են դրսևորում: Բայց այս առումով շատ կարևոր է մի շարք գաղտնիքներ սովորեցնել օրգանիզմին: 

 

Մասնավորապես՝ երբ երկրորդ պատառը պետք է ուտեք, բայց ունեք որովայնի ուռածություն ու շատ կուշտ լինելու զգացողություն, պարզապես հասկացեք, որ այդ պատառը ձեզ համար ավելորդ է: Ցանկացած պարագայում պետք է աշխատել պահել թեթև քաղցի զգացողությունը և սիրել այդ զգացողությունը: 

«Եթե թեթև է, ուրեմն՝ երջանիկ է, եթե լիքն է, կուշտ, ուրեմն ծանրաբեռնվածության, նաև ինքն իրեն չսիրելու խնդիր կարող է առաջանալ: Այս բանաձևը շատ կարևոր է, որով ամբողջ կյանքում կարելի է շարժվել առաջին հերթին հենց առողջ լինելու համար»:

Ինչ վերաբերում է սպորտի պակասին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ ոչինչ չի խանգարում մեզ լրացնել այդ բացը. «Մարզասրահներ այս պահին, իհարկե, չենք կարողանում գնալ, բայց ինչ տարբերություն:

 Կարելի է տանը մի լավ, ռիթմիկ երաժշտություն միացնել, պարել, որին օրվա մեջ կարելի է անգամ կես ժամ տրամադրել: Արդյունքում տրամադրությունը կբարձրանա, երջանկության, ակտիվության լավ հորմոններ կարտադրվեն, կկարգավորվի նաև քաշը»:

Վերջում Գայանե Շախատունին խորհուրդ տվեց խուսափել ձեթի մեջ պատրաստած տապականերից և հնարավորինս շատ կանաչեղեն օգտագործել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal