Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նրանք Ձեզ «жертва» են տալիս․ Մարինա Խաչատրյանի բաց նամակը՝ Փաշինյանին

BLOG

 

«Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

 

 «Պարո՛ն Փաշինյան,

 

Ստիպված եմ կրկին հանրայնորեն դիմել Ձեզ, քանզի տեսնում եմ, որ մոլորված եք Ձեզ համար «անսպասելի» այս իրավիճակում, քանզի տեսնում եմ, որ գիտակցում եք. շրջապատված եք ամեն օր Ձեզ խաբող արյան ծարավ ոհմակով, որի անդամներն աչքները դրել են Ձեր աթոռակին։

 

Լինելով կիսագրագետ մարդ, ով որոշակի առևտրի միջոցով հասել է վարչապետի աթոռին` Դուք իրավունք ունեք վախենալու այն հանգամանքից, որ Ձեզ խաբել են, խաբում են ու շարունակելու են խաբել։
Դուք հստակ գիտակցում եք, որ գտնվում եք գործակալական և աղանդավորական ծուղակի մեջ, որից ելքը լինելու է խիստ ցավոտ, գուցե և անհնարին։

 

Ձեր փառասիրությունը ոտնահարվում է Ձեզ հրաման տվողների կողմից նոր ֆավորիտներ առաջ քաշելու հանգամանքով։ Այո՛, Դուք լավ եք գիտակցում, որ այլևս նրանց «սիրելին» չեք, և հերթական քաղաքական տեխնոլոգիաների օգնությամբ սկսվել է Ձեզ վարկաբեկելու օպերացիան, որի արդյունքում «Ձեր» ժողովուրդը պահանջելու է քառատել Ձեզ Հանրապետության Հրապարակում։

 

Ինձ համար հետաքրքրական է դիտել, թե ինչպես են Ձեր տերերն իրենց ճղճիմ ստրուկ-կամակատարների ձեռքերով ձգում և սեղմում «կախաղանի պարանը» Ձեր պարանոցի շուրջ։ Հատկապես ակնառու է ծյոպիկական խունտայի դերակատարումն այս գործում։

 

Ինչևէ, ես բազմիցս եմ ասել. ընկածին չեմ հարվածում, այլ ձեռք եմ մեկնում։

 

Ցանկանում եմ Ձեզ ներկայացնել Ձեր հնարավոր փրկության տարբերակներից մեկը։ Ավելին, պահանջում եմ, որ կատարեք այն, ինչի մասին հիմա կխոսեմ։

 

Դուք Հայաստանում բոլորից լավ գիտեք, որ իմ գործունեությունն անկախ է, անում ու ասում եմ այն, ինչ ես եմ համարում կարևոր ու անհրաժեշտ։

 

Ձեր իսկ կառավարության կողմից ամենօրյա ռեժիմով ներկայացվում է Կորոնավիրուսային վարակից մահացած անձանց մասին տեղեկատվություն։ Բոլոր մահացած անձինք 60 տարեկանից բարձր են։ Ավելին, հենց Դուք և Ձեր նախարարն եք նշում, որ ռիսկային խումբ են կազմում 60-ից բարձր անձինք։

 

Ես պահանջել եմ կազմակերպել համայցեր կալանավայրերում` առանձնակի ուշադրություն դարձնելով նախնական կալանքի տակ գտնվող անձանց վրա և ազատ արձակել նրանց` առաջնորդվելով մարդու բարձրագույն` կյանքի իրավունքի` Սահմանադրությամբ ամրագրված կետով։

 

Այս պահին կարևոր հարցերի շարքին է դասվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատումը կալանքից։

 

Սա բխում է առաջին հերթին Ձե՛ր շահերից, պարո՛ն Փաշինյան։

 

Նախ, Դուք, որպես ՀՀ ներկայացուցիչ ունեք պարտավորություններ միջազգային ասպարեզում, ավելին` մշտապես թմբկահարում եք մարդու իրավունքների կարևորության մասին։

 

Սակայն, երբ գործը հասնում է պրակտիկ կիրառմանը, Ձեր ուշադրության կենտրոնում են հայտնվում միայն սեռափոխ մարմնավաճառները։ ՀՀ մյուս բոլոր քաղաքացիներն իրենց իրավունքներով դուրս են մնում Ձեր տեսադաշտից։

 

Երկրորդ, Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է և ունի առողջական խնդիրներ։ Եթե, Աստված մի արասցե, նրա հետ մի բան պատահի, ապա, ես խորապես համոզված եմ, որ Դուք կկանգնեք լրջագույն խնդիրների առջև և՛ օրենքի առաջ, և՛ միջազգային տրիբունալի առաջ։ Չեմ բացառի վենդետաները, որոնց մասին չէի ցանկանա անգամ մտածել։
Ընդ-որում, Ձեր գործունեության խարանն ու ողջ բեռը կրելու եք ոչ թե Դուք, այլ Ձեր սերունդները։ Ես ի սրտե դեմ եմ թշնամանք ու ատելություն սերմանելուն մեր հայրենակիցների միջև։ Բայց տարիների ընթացքում կաթիլ առ կաթիլ այդ ատելությունը սերմանել եք Դուք, Լևոնը, Սորոսի ձագերը, աղանդավորները, ադրբեջանի հայախոս գործակալները և էլի մի քանի մանր-մունր մեյմուն։

 

Ես շնորհակալ եմ, որ Դուք ինձ ապացուցեցիք, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ տարիներ շարունակ հորինվել են հեքիաթներ ու իմ նման մարդկանց մեջ փորձ է արվել սերմանել անհանդուրժողականություն նրա նկատմամբ։ Սակայն, ինչպես կյանքը ցույց տվեց, երկրորդ նախագահը խիստ սկզբունքային մարդ դուրս եկավ, ու Դուք ոչ միայն չկարողացաք հայերիս ցույց տալ նրա կատարած որևէ հանցանք, այլև Ձեր հակաօրինական վարքագծով ապացուցեցիք, որ Քոչարյանը պատանդ է։ Ավելին` քանի-որ ես համոզմունք ունեմ, որ Ձեր ձեռամբ մեր երկիրը կառավարում են թուրքի գործակալները, ապա Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է ռազմագերի։

 

Պարո՛ն Փաշինյան, մնալով բացարձակապես չեզոք մարդ և ծառայելով միմիայն Հայաստանի Հանրապետությանը, Հայ ազգին ու ՀՀ օրենքներին, ես պահանջում եմ Ձեզնից ազատագրվել Ձեր բոլոր տերերից և ծառայել միմիայն Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ Սահմանադրությանը։

 

Ես պահանջում եմ անհապաղ ենթարկվել իրավական և բարոյական օրենքներին` ապահովելու համար Ձեր սերունդների ապագան, և անմիջապես դադարեցնել քաղաքական հետապնդումը թուրքերի կողմից Հայոց հողում պատանդ վերցված Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահին։

 

Պարո՛ն Փաշինյան, հետևելով իմ նամակին, Դուք ինձ հնարավորություն կտաք վաղը նույն կերպ պաշտպանել Ձեզ և Ձեր ընտանիքը։

 

Ուզում եմ, որ խորապես գիտակցեք. Դուք այլևս Ձեր տերերին պետք չեք, Դուք նրանց համար սպիտակ զինվորիկ եք խաղասեղանին և հիմա նրանք Ձեզ «жертва» են տալիս։ Փորձեք Ձեր հաջորդ քայլն իրականացնել ինքնուրույն` առաջնորդվելով սեփական տրամաբանությամբ։ Մտածեք ու կհամոզվեք, որ ես իրավացի եմ։

 

Հ.Գ. Հույս ունեմ Ա.Դանիբեկյանն աբորտից հետո արագ է ապաքինվում»։

 

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal