Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­դյու­նա­վե­տու­թյու­նը՝ խիստ կաս­կա­ծե­լի, իսկ հե­տև­անք­նե­րը՝ ան­ցան­կա­լի

ANALYSIS

Ներկայիս արտակարգ դրությունը և ճգնաժամային իրավիճակը առանձին երկրների ղեկավարներ փորձում են օգտագործել իրենց իշխանությունն ամրապնդելու նպատակով՝ ստանալով չափազանց լայն լիազորություններ։ Օրինակ՝ մարտի վերջին Հունգարիայի խորհրդարանը ընդունել էր մի օրինագիծ, որն արտակարգ դրության ժամանակ վարչապետ Վիկտոր Օրբանին տալիս է լիազորությունների մեծ շրջանակ։

Համաձայն նոր օրենքի՝ Հունգարիայի վարչապետ և իշխող «ՖԻԴԵՍ-Հունգարական քաղաքացիական միություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Վիկտոր Օրբանը կկարողանա միանձնյա կառավարել երկիրը՝ հրամանների և դեկրետների միջոցով, իսկ կառավարությունը, առանց խորհրդարանի համաձայնության, կկարողանա ցանկացած ժամկետով երկարաձգել արտակարգ դրությունը։ Սա, հասկանալի է, առաջ բերեց ոչ միայն հունգարացիների, այլև համաշխարհային հանրության զարմանքն ու զայրույթը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզ մոտ իշխանությունները ևս փորձում են օգտվել ընձեռված պահից՝ իրենց օգտին որոշումներ կայացնելու և իշխանության լիազորությունների շրջանակն ընդլայնելու համար։ Չլսելով ընդդիմության և փորձագիտական շրջանակների մտահոգությունները՝ ԱԺում իշխանական պատգամավորների ջանքերով ընդունվեցին կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը:

Ուշագրավ է, որ կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթը հնարավորություն է տալիս համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերի և տեղաշարժի մասին տեղեկություններ հավաքագրել։

 Եվ իշխանությունները օրենքների փաթեթի ընդունման հիմքում բացառապես դնում էին կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցը և հանրությանը վստահեցնում, թե հավաքագրված տեղեկություններն այլ նպատակներով չեն օգտագործվելու։

Սակայն օրենքի ընդունումից հետո անցած մեկ շաբաթվա ընթացքում մասնագետների կարծիքներն ուսումնասիրելով՝ պարզվում է, որ իշխանության ներկայացուցիչների հավաստիացումները, մեղմ ասած, հիմնավոր չեն։ Մասնավորապես, օպերատորների տրամադրած տեղեկություններից պարզ է դառնում, որ առանձին դեպքերում հնարավոր չէ հստակ ճշգրտությամբ տեղորոշում իրականացնել։ 

Օրինակ՝ բազմաբնակարան շենքերում, որտեղ հարյուրավոր մարդիկ են բնակվում և ակտիվ շփումներ են ունենում միմյանց հետ, օպերատորները չունեն տեխնիկական հնարավորություն այդ մարդկանց տեղորոշումը և շփումները հստակ բացահայտելու համար։ 

Ստացվում է, որ բազմաբնակարան շենքում մեկ վարակված արձանագրելու դեպքում հերթով կարող են զանգահարել այդ շենքի բոլոր բնակիչներին, քանզի տեղորոշման սահմանների ընդգրկունությունը թույլ չի տալիս կոնկրետ շփումների շրջանակ առանձնացնել: 

Դրա հետ մեկտեղ քաղաքացիները, ունենալով մտավախություն, որ իրենց գտնվելու վայրը տեղորոշում են, իսկ իրենց գաղտնալսում (թեպետ քանիցս նշվել է, որ նման բան չկա), կարող են տեղաշարժվել առանց հեռախոսի կամ մարդկանց հետ շփվել ոչ թե հեռախոսային զանգերի, այլ մեսինջերների միջոցով։

Բացի նրանից, որ իշխանությունների կողմից ընդունված նախագիծը լուրջ խնդիրներ է ստեղծում նաև ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված։ Պատահական չէ, որ վերլուծաբանների մեծամասնությունը կարծում է, որ այս օրենսդրական նախաձեռնության քողարկված նպատակներից մեկը ընդդիմության մասին տեղեկատվության հավաքագրումն ու կիրառումն է՝ ընթացիկ քաղաքական գործընթացների ժամանակ ընդդիմադիր դրսևորումները ճնշելու նպատակով։

Իսկ այսպիսի իրավիճակը չէր կարող անուշադրության մատնվել ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնք հանդես եկան հայտարարություններով՝ բարձրաձայնելով համավարակի դեմ պայքարի շրջանակում իշխանություններին վերապահված չափազանց լայն լիազորությունների մասին։

Ստացվում է, որ քիչ չէ՝ իշխանությունների օրենսդրական նախաձեռնության արդյունավետությունը համավարակի տարածումը կանխելու առումով, մեղմ ասած, խիստ կասկածելի է, դեռ մի բան էլ նման նախաձեռնությունները հարվածում են Հայաստանի ժողովրդավարական վարկանիշին։ 

Այս ամենը պետք է սկսեն գիտակցել իշխանությունները, մի կողմ դնեն իրենց քաղաքական ամբիցիաները և հաշվի առնեն ընդդիմության այն առաջարկները, որոնք բխում են պետության շահերից։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal