Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դեմ լինելով՝ կողմ լինելու «արվեստը»

ANALYSIS

Քաղաքական գործիչների սկզբունքայնությունը և սեփական գաղափարներին ու ուղեգծին հավատարիմ մնալը կարևոր քաղաքական արժեք են ստեղծում, որը գնահատվում է հանրության կողմից։

Սակայն դրա հետ մեկտեղ կա քաղաքական գործիչների մի տեսակ, որի հիմնական քաղաքական սկզբունքը սկզբունքայնության բացակայությունն է։ Այդպիսի գործիչները նույն երևույթը տարբեր ժամանակահատվածներում կարող են տարբեր կերպ ներկայացնել՝ կախված նրանից, թե այն ինչքանով է իրենց ձեռնտու։

Օրինակ՝ նման գործելաոճ ունեցող գործիչները մի ժամանակահատվածում կարող են հիմնավորել, թե այդ նույն երևույթը ինչքան բացասական ու անընդունելի է, իսկ մեկ այլ ժամանակահատվածում, երբ իրենք են կրում իշխանության բեռը, փաստարկել, որ այդ երևույթն անհրաժեշտություն է և օրինաչափ բնույթ է կրում։

Սա պոպուլիզմին բնորոշ հատկանիշ է, և կախված, թե իրենց հայտարարություններն ինչքանով են ժողովրդահաճո, պոպուլիստական գործիչներն այդպես էլ ներկայացնում են իրողությունները։ Եվ այս համատեքստում բավական հետաքրքրական է արտաքին պարտքի վերաբերյալ գործող իշխանությունների դիրքորոշումը։

Ինչպես գիտենք, վարչապետ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, պարտադիր դեմ էր քվեարկում բոլոր վարկային համաձայնագրերի ընդունմանը՝ նշելով, թե դրանք ավելորդ պարտքային բեռ են ստեղծում Հայաստանի համար և արդյունավետ չեն օգտագործվում։

Սակայն իր իշխանության շրջանում թեև Փաշինյանը շարունակում էր կարևորել արտաքին պարտքի նվազեցման կարևորությունը, սակայն կառավարությունը գնաց դրսից նոր վարկեր ներգրավելու ճանապարհով։

Իսկ ներկայումս, երբ մեր տնտեսությունը գտնվում է ռեցեսիոն փուլում, կառավարությունը ստեղծված իրավիճակի հաղթահարումը տեսնում է նաև արտաքին պարտքի ավելացման ճանապարհով։ Եվ պատահական չէ, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը օրերս նշել էր, թե իրենք մտածում են արտաքին պարտքի ավելացման մասին, և դրա ուղղությամբ մի քանի սցենարներ կան։

Բնականաբար, արտաքին պարտքի վերաբերյալ կառավարության մոտեցումը պետք է հանրության շրջանում հարցերի տեղիք տա, ինչպե՞ս է ստացվում, որ Փաշինյանը դեմ էր արտաքին պարտքի ավելացմանը, իսկ հիմա իր գլխավորած կառավարությունը ջանքեր է գործադրում նոր պարտքեր ներգրավելու ուղղությամբ։

Եվ այդ հարցերի շուրջ հանրության մտահոգությունները փարատելու նպատակ էր հետապնդում այն, որ Փաշինյանը իր վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, երբ պատասխանում էր օգտատերերի հարցերին, նշեց, թե այն ժամանակ ինքը դեմ էր քվեարկում վարկային համաձայնագրերին, քանի որ այն ժամանակ կոռուպցիա կար, որի դեպքում վարկային միջոցները չեն կարող արդյունավետ օգտագործվել։

Բայց հարցն այն է, որ Փաշինյանի ներկայացրած հիմնավորումը շատ թույլ է, քանի որ իր պաշտոնավարման ընթացքում հանրությունը ականատես է եղել բազմաթիվ կոռուպցիոն գործերի, որոնց մեջ ներգրավված են եղել նաև գործող բարձրաստիճան պաշտոնյաներ։ 

Ու հետո պարզվել է, որ իշխանությունների վարկանիշը վարկաբեկող ու կոռուպցիոն սկանդալների մեջ ներգրավված պաշտոնյաները ամեն ամիս պարգևավճարի տեսքով խրախուսում են ստացել պետական բյուջեից։

Իսկ ամենահետաքրքրականն այն է, որ կոռուպցիոն դրսևորումները հայտնաբերվել են կենսական կարևորության, թերևս, բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, քաղաքաշինություն, բնապահպանություն, սոցիալական ապահովություն, տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն։ 

Նշանակում է, որ կոռուպցիա կա նաև ներկայումս, և վարկային միջոցները կարող են ոչ արդյունավետ օգտագործվել նաև հիմա։ Սակայն այլ հարց է, թե ինչպես են ցանկանում խնդրին մոտենալ իշխանությունները։

 

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal